ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կապ ունեն մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ

12.09.2018 16:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ի՞նչ կապ ունեն մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ

ՔԱՐՈԶԱՐՇԱՎ՞, ԹԵ՞ ՓՈԹՈՐԻԿ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ․․․

Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչ ուղղակի կապ ունեն մարտի 1-ի դեպքերը Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի հետ։ Կամ առանձին անձանց թիկնազորի զինաթափման կամ ասֆալտին պառկեցնելու կոչերը որքանով են հույս ներշնչում ավագանու անդամի (այլ ոչ թե՝ Երևանի քաղաքապետի- ինչպես շատերն են ասում) վարչապետական թեկնածու Հայկ Մարությանի նկատմամբ։ 
Լավ, ինչքա՞ն կարելի է նույն թեմաներով խոսել՝ առանց բուն խնդիրներին անդրադառնալու․․․
Անշուշտ, կոռուպցիայի դեմ պայքարը կարևոր գործ է, և դա պետք է կատարել՝ անկախ քաղաքական իրադարձություններից, բայց ի՞նչ իմաստ ունի կոնկրետ թեկնածուի ընտրարշավը շեղել բոլորովին այլ խնդիրների ուղղությամբ։ Երևանը չունի՞ խնդիրներ, թե՞ ինչ է՝ ասելիք չկա դրանց վերաբերյալ․․․ 
Եկեք ընտրապայքարը տանենք ճիշտ ուղղությամբ և ժողովրդի մեջ սեպ չխրենք, քանի որ այն դուրս բերելը կարող է և արյունոտ լինել․․․ 
Թե չէ՝ ինչի՞ նման է․ սև-սպիտակ, հեղափոխական,- հակահեղափոխական, մերոնք-ձերոնք, նստացնել-պառկացնել և այդպես շարունակ՝ էլի ուրիշ բաներ․․․

Արտախորհրդարանական կուսակցությունները ո՞ւմ կաջակցեն Երևանի ավագանու ընտրություններին

Գրում է Ծառուկյան դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА