ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԱԾ պետն ու ՀՀ վարչապե՞տն են ստում, թե՞ դատավորը

12.09.2018 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԱԾ պետն ու ՀՀ վարչապե՞տն են ստում, թե՞ դատավորը

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարությամբ է հանդես եկել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության վերաբերյալ: Վաչե Մարգարյանը մասնավորապես նշել է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ 26.07.2018թ. իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել եւ նրա հետ երբևիցե որեւէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել»:

Հայաստանում օլիգարխներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք, որ եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը վերոնշյալ գաղտնալսման մասին իրենց պարզաբանումներին մի քանի անգամ նշել են, որ դատավորը զանգահարել է ՀՀ ԱԱԾ պետին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА