o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՄՆ-ում մահից հետո մարդու մնացորդները կվերածվե՞ն պարարտանյութերի

06.01.2019 17:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ-ում մահից հետո մարդու մնացորդները կվերածվե՞ն պարարտանյութերի

Վաշինգտոն նահանգի սենատոր Ջեյմի Պեդերսենն առաջարկել է օրենսդրորեն թույլատրել մարդկային մնացորդների կոմպոստացումը: Համապատասխան օրենսդրական նախագիծը նա պատրաստվում է ներկայացնել պարլամենտում այս ամիս, հաղորդում է NBC News-ը:

ՈՐՔԱՆ ՇՈԿՈԼԱԴՆ Է ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ

Ներկայում ԱՄՆ-ում մահից հետո մարդկանց կամ թաղում են, կամ դիակիզում: Եթե օրենքի նախագիծը հաստատվի, ապա Վաշինգտոնը կդառնա առաջին նահանգը, որտեղ կառաջարկվի երրորդ տարբերակը՝ մարդու կոմպոստացումը, որը թույլ կտա մարդու մնացորդները վերածել պարարտանյութերի:

Սենատոր Պեդերսենը պատմել է, որ ստանում է շատ նամակներ, որոնցում մարդիկ հայտնում են անհանգստություն, թե ինչ է լինելու նրանց հետ մահվանից հետո: Նրանցից շատերը ցանկանում են ունենալ դիակիզման եւ թաղման  այլընտրանք, եւ դեմ չեն օգուտ տալ բնությանն ու «դառնալ ծառ»:

Կոմպոստացումը կենցաղային եւ գյուղատնտեսական թափոնների վնասազերծման միջոց է միկրոօրգանիզմների կողմից օրգանիկ նյութերի տարրալուծման ճանապարհով: Այդ դեպքում մարմինը տեղադրում են կոմպոստացման խցիկում եւ թողնում են քայքայվելու: Խցիկը պարբերաբար օդափոխվում է, որպեսզի մանրէներն արագացնեն քայքայման գործընթացը: Մոտ մեկ ամիս անց խցիկում մնում է մեկ խորանարդ մետրից փոքր-ինչ ավելի կոմպոստ: Հետազոտությունը, որի ընթացքոււմ գիտնականների հսկողության ներքո քայքայվում էին վեց դոնորական մարմիններ, անցկացվել է տեղական համալսարանի աշխատակից Լին Քարփենթեր-Բոգսի (Lynne Carpenter-Boggs) ղեկավարության ներքո:

Ըստ սենատոր Պեդերսենի՝ մարդկային մասունքների վերամշակման նման մեթոդն անվտանգ է բնապահպանական տեսանկյունից, չէ՞ որ դիակիզման ժամանակ ածխաթթու գազ է արտանետվում, իսկ թաղման դեպքում հողում մաքրվում են քիմիական նյութերը: Բացի այդ, կոմպոստացումը ավելի էժան կարժենա: Ըստ Հուղարկավորության ծառայությունների տնօրենների ազգային ասոցիացիայի՝ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ դիմում են քրաուդֆանդինգի թաղման ծախսերը մարելու համար, որոնց միջին արժողությունը կազմել էր ավելի քանի 7000 դոլան 2017 թվականին: Ըստ մոտավոր հաշվարկների՝ կոմպոստացման համար ընտանիքների ծախսերը կկրճատվեն՝ հասնելով 5500 դոլարի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА