o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ջահել ու անփորձ, թե՛ «բլթերի թագուհի, թե՛ թագավոր», ունենք միայն մեկ նպատակ»

20.01.2019 02:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
«Ջահել ու անփորձ, թե՛ «բլթերի թագուհի, թե՛ թագավոր», ունենք միայն մեկ նպատակ»

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ՝ հաղորդավարուհի Լուլուն, հերթական ֆեյսբուքյան գրառումն է կատարել եւ իր մտքի «գոհարները» ներկայացրել:

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

«Երբ որոշեցի մասնակցել ընտրություններին, հարազատներիս հետ երկար քննարկում ունեցա ֆեյսբուքյան էջս փակելու եւ պաշտոնական էջ բացելու վերաբերյալ։ Իրենք ճիշտ էին` ես հրաշալի գիտեմ «սքրին-շոթ» օպերացիայի, «լակոտապետություն» ֆեյսբուքյան փակ խմբի, դրա բոլոր անդամների, նրանց գործողությունների, նպատակների ու գործելաոճի մասին։ Ես երկար ընդդիմացա, չհանձնվեցի, որովհետեւ կարծում եմ, որ.

«ԵԽԽՎ-ն Հայաստանին կոչ է անում պաշտպանել ԼԳԲՏ անձանց կամ «բուդ-բլինչիկ-բրդուջ» օպերացիա»

1. չի կարելի հրաժարվել քո սեփական պատմությունից, նույնիսկ եթե դա այնքան էլ սրտովդ չէ

2. քաղաքական գործիչ դառնալով` չես դադարում մարդ լինել, իսկ մարդը ինչ-որ մի վիճակի հասնում է իր ապրած թե՛ հաճելի պահերով, թե՛ հաջողությունների, թե՛ անհաջողությունների շնորհիվ:

Բելգրադյան երկխոսությունից մինչեւ թատերական կրքեր. այլընտրանքային լուրեր 11․12․2019

3. որ պետք չէ խուսափել անգամ սեփական սխալներից ու վրիպումներից. դրանք եւ դրանց հետեւանքներն են քեզ դարձրել այն, ինչ կաս հիմա կամ դառնալու ես հետո

4. այդ սքրին-շոթերն արդեն վաղուց արված պահված են «լակոտապետություն» կազմավորման տղաների եւ աղջիկների կողմից, եւ քո էջը փակելը չի փրկելու:

«ՍԴ-ի հանդեպ տոտալ հարձակումային քաղաքականությունը շարունակվում է»

5. հուսով եմ, որ յուրաքանչյուրը կօգտվի իրեն տրված` բնական էվոլյուցիա ապրելու հնարավորությունից եւ ցավում եմ, որ կան մարդիկ, որ ուրախ են այն բանի համար, որ իրենք չեն աճում տարեց տարի եւ մեզ մեղադրում են, որ մենք օգտվում ենք մեր էվոլյուցիայի հնարավորությունից եւ աճում ենք։ Հնարավոր է, որ դուք էլ մանկապարտեզում ձեր մատիկը քիթիկի մեջ տարած լինեք, մենք էլ իմանանք այդ մասին:

Իսկ ո՞ւր է «երջանիկ անհատը, հոգատար հանրությունը, հզոր պետությունը»

Ես հիմա էլ չեմ փակելու իմ անցյալը, որովհետեւ այն թանկ է ինձ համար, ֆեյսբուքում նկարներ են իմ ապրած օրերից, մտքեր են, որոնք անցել են գլխովս, դա եւս պատմություն է:
Ես հրաշալի հասկանալով ձեր սկզբնական նպատակը , որն է այնպես անել, որ մեր նյարդերը տեղի տան , սկսենք կորցնել էնտուզիազմը, որով եկել ենք աշխատելու, թուլանանք ու սկսենք սխալներ գործել, որպեսզի դուք ճիշտ դուրս գաք, ձեզ լավ զգաք, հաղթանակած զգաք մի պահ, այնուամենայնիվ չեմ հասկանում դրա վերջնական նպատակը ... որ ինչ լինի, որ ով կամ ինչը շահի:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ. ԱՊԱԶԳԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ (ՆԵԿՐՈԼՈԳ)

Ինչեւիցե:

ԱԺ-ում չխոսել ու հարցազրույցներ չտալ , կասեք` միայն կոճակ սեղմող են

Ամեն մի բառ ասելիս` կոնտեքստից կհանեք ձեզ հարմար պահերն ու կներկայացնեք ձեզ հարմար տարբերակով

Իհարկե դա շատ ավելի դյուրին է, քան նստել, այդքան լսել- վերլուծելը այսօրվա պատգամավորների ելույթները, դրանց հիմնավորումները գտնել, ճիշտը գնահատել, սխալը քննադատելը, հատկապես, երբ ձեզանից շատերը հիմնականում ներկայանում են` որպես քաղաքական վերլուծաբան։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ցավակցում է Վաղարշակ Հարությունյանին` եղբոր անժամանակ մահվան կապակցությամբ

Ինչ վերաբերում է հասարակության այն շերտին, որ վերնագրերի խայծը կուլ է տալիս, սքրին-շոթերի քոմենթներից հաճույք է ստանում , դա մեր վերջին երեք տասնամյակի կրթության հետեւանքն է, որի ծանր բեռը դեռ մի այդքան ժամանակ էլ տանելու ենք:

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, նշվում է Լեռների միջազգային օրը

Ես ուրախ եմ, որ ձեր հանգստյան օրերը լավ ու բուռն են անցնում` մեր տված առիթների շնորհիվ, ահավասիկ՝ եւս մեկ առիթ եմ տալիս, որպեսզի տեմպը չթուլացնեք, շարունակեք բզկտել, բայց ցավում եմ, որ ձեզ հաղթանակած տղամարդ զգալու համար` բավարարում է ընդամենը բամբասանքն ու հայհոյանքը:

ԱԴՐԲԵՋԱՆԱՀԱՅԵՐԸ ԿԴԻՄԵՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ

Բոլորին մաղթում եմ սեր եւ երջանկություն, իսկ մենք, այնուամենայնիվ, կփորձենք արդյունավետ աշխատել, որովհետեւ ջահել ու անփորձ, թե՛ «բլթերի թագուհի թե՛ թագավոր», ունենք միայն մեկ նպատակ՝ անել հնարավոր ամեն ինչ` ձեր եւ մեր երեխաներին բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանք ապահովելու համար

«ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԵԼԸ, ՈՉ ԹԵ ԾԽԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ»

Մենք գիտակցում ենք, որ որքան էլ դժվարին լինի ճանապարհը, կարեւորն արդյունքն է, որից օգտվելու են բոլորը, նաեւ մեզ վիրավորողներն ու կոտրողները: Եվ մենք ամեն ինչ փորձելու ենք անել, որ արդյունք լինի , որ բոլորի համար լավ լինի

Ադրբեջանահայերը կդիմեն Ազգային ժողովին (Տեսանյութ)

Ինձ հիմա էլ են ասելու, որ ես արդեն քաղաքականության մեջ եմ, սխալ եմ արել, որ էսպիսի գրառում եմ արել, իսկ ես սիրով կկրկնեմ, որ  որքան էլ դրա հետեւանքները ծանր լինեն հիմա ինձ համար, միեւնույն է, ես չեմ ուզում փոխել իմ տեսակը, ես ուզում եմ մարդ մնալ` իմ թերություններով, առավելություններով, սխալներով, ուժեղ եւ թույլ կողմերով, իսկ աշխատանքը կերեւա միայն արդյունքներով: Խելացին կքննադատի կամ կգնահատի, մյուսները կբամբասեն կամ կհայհոյեն», - նշում է նորաթուխ պատգամավորը:

Այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ այդ հանցագործությունը կանխարգելելու միջազգային օրն է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА