ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենն, ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը»

17.02.2019 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենն, ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը»

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ՝ կադրային ապաշնորհ քաղաքականությունը կքանդի այն ամենն, ինչի վրա կառուցվեց այս իշխանափոխությունը:

«Հիշո՞ւմ եք՝ մարդիկ ժամանակին խոսում էին, որ իրենք պետք է ծառայեն բանակում, որ վաղը կարողանան պետական աշխատանք ունենալ, այդ թվում՝ դատախազություն, իրավապահ այլ մարմիններում», - գրում է Վ. Բաբայանն ու մանրամասնում. «Հիմա նոր սերնդին ի՞նչ է քարոզվում: Բանակում չծառայած 23-ամյա մարդը կարող է զինդատախազ դառնալ: Սա է նոր իշխանության անոնսը, իսկ կինոն դեռ առջեւում է»:

​​​​​​​«Պետք է օր առաջ վերականգնել Նիկոլի կողմից տապալված սահմանադրական կարգը»

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլում տարածվեց տեղեկություն, որ ՀՀ վարչապետի տիկին ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ բարեկամ ՊԵԿ նախագահի տեղակալ ՌԱՖԻԿ ՄԱՇԱԴՅԱՆԻ որդին` 23-ամյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՇԱԴՅԱՆԸ նշանակվել է Երեւանի կայազորի զինվորական դատախազ: Ընդ որում՝ վերջինս բանակում չի ծառայել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА