o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կենդանիների հանդեպ բռնությունը կքրեականացվի. Նաիրա Զոհրաբյան

13.04.2019 15:41 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Կենդանիների հանդեպ բռնությունը կքրեականացվի. Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը անդրադարձել է կենդանիների հանդեպ բռնությանը նշելով.

«Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը. Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի»:

Լանզարոտեի կոնվենցիայի կիրառման հետ կապված կառավարությանը հանրագիր է ներկայացվել

Ըստ Զոհրաբյանի՝ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծ են դրել շրջանառության մեջ.

«Մինչև 2003 թվականը շրջանառության մեջ եղել է նման նախագիծ, բայց չգիտես ինչու հանվեց, դա տարան վարչական իրավախախտումների օրենսգիրք, որտեղ ծիծաղելի տուգանքներ էին նախատեսված: Մենք խորհրդակցելով կենդանիերի պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ, նախագիծը կազմեցինք, այն արդեն դրվել է շրջանառության մեջ: Ես հույս ունեմ, որ կառավարությունը կտա դրական եզրակացություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով նախատեսում են աշխատավարձի 300-ապատիկի չափով տուգանք, գումարած ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА