o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հերթական շինծու գործը, որն ուղղորդվում է իմ դեմ». Արտաշատի փոխքաղաքապետ

24.04.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հերթական շինծու գործը, որն ուղղորդվում է իմ դեմ». Արտաշատի փոխքաղաքապետ

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, որոշել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս ազատվել Արտաշատի անկուսակցական փոխքաղաքապետ Ռուբեն Ծատուրյանից: Վերջինս էլ դիմել էր դատարան` ընդդեմ քաղաքապետի անօրինական որոշման: Արդյունքում 2019 թ. ապրիլի 4-ին դատարանը կայացրեց վճիռ` անվավեր ճանաչելով քաղաքապետի կարգադրությունը: Մեզ հետ զրույցում էլ փոխքաղաքապետը նշել էր, որ բոլոր հնարավորությունները կան` այս վճռով օրինական ճանապարհով հասնելու արդարության վերականգնմանը եւ կրկին վերադառնալու իր նախկին պաշտոնին: Սակայն պարզվում է, որ այսքանով Արտաշատի քաղաքային իշխանությունում լարված իրավիճակը չի շտկվել, ավելին` քաղաքապետը «նոր գործ է տվել» փոխքաղաքապետի դեմ, ինչի մասին մեզ հաջողվեց մանրամասներ պարզել հենց Արտաշատի փոխքաղաքապետ ՌՈՒԲԵՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻՑ:

Ես պատրաստ եմ լինելու Հայաստանի պատմության մեջ միակ պատասխանատվության ենթարկվողը․ Ռուբեն Հայրապետյան

Ապրիլի սկզբին, երբ վարչական դատարանը որոշեց անհիմն ճանաչել քաղաքապետի կարգադրությունը, քաղաքապետը կրկին փորձեց իմ դեմ նոր նյութեր պատրաստել` դիմելով Արարատի մարզային ոստիկանություն, իբրեւ թե, ես չեմ վճարում Արտաշատ քաղաքի Արտադպրոցական աշխատանքների կենտրոնում զբաղեցրած մարզադահլիճի ամսավճարը` 10.000 դրամ: Տեղեկացնեմ, որ մինչեւ 2011 թ.-ի ավարտը, ըստ պայմանագրի, վճարել եմ բոլոր գումարները, ունեմ նաեւ անդորրագրերը: 2011 թ. ամռանը շինարարական աշխատանքներ սկսվեցին` մարզադահլիճը վերանորոգելու Արարատի մարզպետարանի եւ կառավարության անմիջական աջակցությամբ, սակայն մնաց անավարտ` անհասկանալի պատճառներով: Այդ պայմաններով ի վիճակի չէինք մարզումներ անցկացնել մարզադահլիճում, քանի որ շինարարությունը թերի էր: Բազմիցս դիմել եմ կառավարություն` սկսած շինարարությունը ավարտին հասցնելու համար: Սկսած 2012թ.-ից չենք կնքել պայմանագիր կենտրոնի հետ, քանի որ շահույթ չենք հետապնդել: Տնօրինությունը քաջատեղյակ է եղել եւ փորձել է աջակցել ինձ: Իսկ հիմա ներկայիս համայնքապետը փորձում է մարզադահլիճի հետ կապված վերջին 6 տարվա գումարը բռնագանձել ինձնից` չունենալով ոչ մի իրավական փաստաթուղթ, պայմանագիր, որը կապացուցի իմ չվճարած կամ խախտած պայմանագրի որեւէ կետԱվելացնեմ նաեւ, որ շինարարության ընթացքում ես ստիպված իմ անձնական ծախսերով վճարել եմ գումարներ` կապված մարզադահլիճի հետ: Սկսած 1995թ.-ից, մարզադահլիճը գտնվել է իմ տրամադրության տակ, ունեցել եմ 2 աշխարհի չեմպիոն, տվել եմ աշխարհահռչակ մարզիկներ, միջազգային մրցաշարերի հաղթողներ, Արտաշատ համայնքի հասարակությունը այդ ամենի մասին տեղյակ է: Վերջին տարիներին ինձ ոչ ոք պայմանագիր կնքելու առաջարկ չի արել, չեն էլ փորձել աջակցել իրենց սկսած եւ կիսատ թողած գործն ավարտին հասցնելու համար: Եթե գործը կրում է քաղաքացիա-իրավական բնույթ, ապա ի՞նչն է դրդում համայնքապետին դիմել Արարատի մարզային ոստիկանություն, եթե չկա հանցակազմ: Նշեմ նաեւ, որ նույն քաղաքապետի վրա մի քանի գործեր են հարուցվել` պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: Գործը գտնվում է Արարատի մարզային քննչական վարչությունում: Իր անօրինական գործողությունների հետեւանքով համայնքը գտնվում է բարձիթողի վիճակում: Իրավապահ մարմինները եթե աշխատեն, շատ գործեր կբացահայտվեն` կապված կաշառակերության եւ այլ խախտումների հետ: Անդրադառնալով Արտաշատի ներկայիս քաղաքապետի անձինխորհուրդ կտայի գործող իշխանություններին` նրա նման 100 անգամ ճամբար փոխած քաղաքական ստահակին մասնակից չդարձնել պետական կառավարմանը, քանի որ հենց փոթորկի դեպքում նա առնետի նման առաջիններից մեկն է լքելու նավը, ինչպես արել է ողջ կյանքում:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը. Արայիկ Հարությունյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА