o C     28. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարծում եմ` մասնագետները պետք է խոսեն». Բաքոյանը՝ աղմուկ հանած գրքի մասին

08.05.2019 02:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարծում եմ` մասնագետները պետք է խոսեն». Բաքոյանը՝ աղմուկ հանած գրքի մասին

3-6 տարեկան երեխաների եւ նրանց ծնողների համար նախատեսված «Իմ մարմինն անձնական է» վիճահարույց գրքի տապալված շնորհանդեսը երկու բանակի է բաժանել իշխող «Իմ քայլը» դաշինքին: Մասնավորապես` ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը շտապել էր դատապարտել այն պատվախնդիր անձանց, ովքեր թույլ չէին տվել, մեղմ ասած, տարօրինակ բովանդակությամբ գրքի քննարկումը կայանար: Իսկ նախարարին հակադարձել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը` շեշտելով, որ «անհաջող ու գռեհիկ թարգմանություն է` էժան բովանդակությամբ։ Սեռական դաստիարակության թեման էսքան գռեհիկ չեն ներկայացնի։ Սա ոչ մասնագիտական մոտեցում է, կարող էին մասնագետներ աշխատել այս գրքի վրա, եւ կարգին արդյունք լիներ»: Պատգամավորին էլ արձագանքել էր Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը` ասելով. «Սոֆյա, արի սեռական դաստիարակությանը մասնագիտական մոտեցման մասին գոնե դու մի խոսիր էլի: Ինչ կլինի, դու քո խորհրդարանական գործունեությանը մասնագիտորեն մոտեցիր»: Գ. Երիցյանը նաեւ ցանկություն էր հայտնել, որ Ս. Հովսեփյանի հետ նույն դաշինքից չլինեին: Պատգամավորն էլ հորդորել էր ավագանու անդամին, որ ինքը լքի դաշինքը. «Գրիգոր Երիցյան, կարծում եմ` ճանապարհդ բաց է»: Ինչեւէ, հաշվի առնելով Զ. Բաթոյանի եւ Գ. Երիցյանի շրջապատը, որտեղ շատ են ԼԳԲՏ ակտիվիստները, ինչի մասին վկայում են նրանց միասին լուսանկարները, կարելի է հասկանալ, թե ինչու են այսպես կրծքով պաշտպանում 3-6 տարեկան երեխաների անմեղ հոգին պղտորող գիրքը, իսկ թե ինչ են մտածում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մյուս պատգամավորները, «Իրավունքը» պարզեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒՍՏԱՄ ԲԱՔՈՅԱՆԻ տեսակետը:

Ովքեր տարանջատում են ազգին, ստոր են. Միքայել Մանրիկյան (Տեսանյութ)

Պարոն Բաքոյան, ինչպե՞ս եք վերաբերվում վերոնշյալ գրքի շուրջ բարձրացված աղմուկին:

Եթե մեծ աղմուկ չբարձրացնեին, չէր բարձրանա: Այն կողմը, որը քննադատում է, եթե չէին ուզում, որ գովազդվեր այս գիրքը, ըստ էության, չպետք է նման աղմուկ բարձրացնեին: Այս աղմուկով ավելի գովազդվեց գիրքը, եւ կարծում եմ` գրքի շնորհանդեսը ստացվեց, որովհետեւ հենց հեղինակներն էլ չէին պատկերացնի, որ այն հնարավոր էր նման արձագանք գտներ:

Հայ-վրացական վերջին սկանդալներն ինչպես կազդեն միջպետական հարաբերությունների վրա

Գրքում, օրինակ, նշված է, որ 3-6 տարեկան երեխան կարող է միայնակ փակվել սենյակում եւ ասել, որ այն իր անձնական տարածքն է: Ինչպե՞ս եք վերաբերում սրան:

Ինչ վերաբերում է Ձեր նշածին կամ գրքում տեղ գտած մնացած հատվածներին, կարծում եմ` մասնագետները պետք է այս մասին խոսեն եւ գնահատական տան` արդյոք ճիշտ է կամ գիրքն առհասարակ նպատակին կարո՞ղ է ծառայել, թե` ոչ:

Գործող մեծամասնության հետ գնալ կառավարությունում աշխատելու` աբսուրդի ժանրից է. Էդմոն Մարուքյան

Պատգամավոր Ս. Հովսեփյանը գտնում է, որ սեռական դաստիարակության թեման այսքան գռեհիկ չի կարելի ներկայացնել, եւ այն ոչ մասնագիտական մոտեցում է, մինչդեռ նախարար Զ. Բաթոյանն այլ կարծիք ունի: Ո՞րն է Ձեր տեսակետը:

Մեր պայքարը շարունակվում է, մեկ կամքն անկոտրում է. Արթուր Ալեքսանյանն ազատության մեջ է

Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար տիկին Բաթոյանը երկար ժամանակ նաեւ եղել է հասարակական ոլորտում, եւ կարծում  եմ` ծանոթ լինելով եթե արձագանքել է, նորմալ եմ համարում: Իսկ իմ արձագանքը հետեւյալն է` մասնագետները պետք է որոշեն: Եվ եթե մասնագետներ չեն աշխատել այդ գրքի վրա, որքանով գիտեմ, ուղղակի թարգմանված է, ապա այստեղ մի քիչ վերապահումով եմ մոտենում: Ես գնահատում եմ, երբ մասնագետն է աշխատել:

Առաջարկում եմ առանց էմոցիաների ինձ ուղարկեք տեղեկատվությունը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ասել է, որ եթե հանձնաժողովի անդամները կողմ լինեն, խնդիրը քննարկման առարկա կդառնա նաեւ հանձնաժողովում: Ըստ Ձեզ` կա՞ դրա անհրաժեշտությունը:

Այսօր ընդդիմություն-«Իմ քայլը» հերթական ձեռնամարտը տեղի կունենա. «Հրապարակ»

Եթե խնդիրն ավելի ուրիշ մոտ գտնվող օղակներում կամ հենց այդ հատվածում հնարավոր է լուծվի, կարծում եմ` կարիք չի լինի, որ բարձրանա այս հարթություն, եւ նորից արձագանքը սկսի մեծանալ:

Չե՞ք կարծում, որ վերջին շրջանում տարատեսակ սեռական փոքրամասնությունների վրա չափից դուրս է ուշադրությունը: Մեր երկրի ամենակարեւոր հարցը սա՞ է:

Կփրկի՞ իշխանություններին ՍԴ-ի hարցը լուծելու «փափուկ» մեթոդը

Ո՛չ, չեմ համարում, որ ամենակարեւոր հարցը սա է, բայց եթե ինչ-որ հարց պայմանավորված է մարդու իրավունքներով, գոնե ԱԺ համապատասխան հանձնաժողովը կարող է դրանով զբաղվել, բայց ասել ամենակարեւոր հարցն է, թույլ տվեք չհամաձայնել դրա հետ:

Հարյուրավոր ՀՀ քաղաքացիներ այսօր կրկին կուտակվել են «Դոմոդեդովա» օդանավակայանում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА