o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նազարբաեւը դարձավ ԵԲՏԽ պատվավոր նախագահ

29.05.2019 11:44 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նազարբաեւը դարձավ ԵԲՏԽ պատվավոր նախագահ

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դարձավ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի (ԵԲՏԽ) պատվավոր նախագահ, տեղեկացրել է մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ 11 ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ

«Այսօր Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում ընդունվել է որոշում Նուրսուլթան Նազարբաեւին «Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահի» կոչում շնորհելու մասին»,- գրել է նա իր Թվիթերի աքաունթում։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը չորեքշաբթի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որը զուգադիպել է Եվրասիական տնտեսական միության պայմանագրի ստորագրման հնգամյակին, տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Նազարբաեւին շնորհել ԵԲՏԽ պատվավոր նախագահի կոչում՝ հաշվի առնելով նրա պատմական ավանդը ԵՏՄ կայացման գործում։

Ղազախստանը գրեթե 30 տարի ղեկավարած Նազարբաեւը նախագահի լիազորությունները վայր է դրել մարտի 20-ին։ Պետության ղեկավար է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը մինչ այդ խորհրդարանի սենատի (վերին պալատի) նախագահն էր։ Արտահերթ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի կունենան հունիսի 9-ին։ Նախագահի թեկնածուներ են գրանցվել յոթ մարդ, այդ թվում Տոկաեւը, որին առաջադրել է Nur Otan կուսակցությունը։ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА