o C     13. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀՈՎԱՆՈՑ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԱՄԱՐ

31.05.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՕԼԻԳԱՐԽԻԿ ՀՈՎԱՆՈՑ ԽՈՒՆՏԱՅԻ ՀԱՄԱՐ

Ինչպես հայտնի է, անցյալ տարվա «մերժողական» ցույցերն այդքան բազմամարդ էին, քանի որ քաղաքացիները հույս ունեին ազատվել օլիգարխներից: Սակայն դա ոչ միայն տեղի չունեցավ, այլեւ մայիսի 28-ին հանրությունը տեսավ օլիգարխիայի եւ վարչախմբի մտերմության հրապարակային ցուցադրում: Օլիգարխ Սամվել Ալեքսանյանի կողմից փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հովանոցով արեւից պաշտպանելը շատ պերճախոս կադր էր:

ԵՐԲ ԱՆԵՐՁԱԳՆԵՐԸ ԲԵՐԱՆՆԵՐԸ ԿՈՂՊԱԾ ՉԵՆ ՊԱՀՈՒՄ

 

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՂԵՐԸ»` Ե՛Վ ՀԱՃՈՒՅՔ, Ե՛Վ ԱՆԵԾՔ

Ավելին` մինչ այդ էլ, տիկին Աննա Հակոբյանը, ում ամուսինը վարչապետի պաշտոն է զբաղեցնում, ուղիղ եթերում հայտնել էր իր գոհունակությունը, ինչպես Սամվել Ալեքսանյանից եւ Արտակ Սարգսյանից, այնպես էլ ցինիկաբար ասել էր, որ ամենեւին էլ դեմ չէ, որ բյուջեից գողացված փողերը մուծվեն իր հիմնադրամներին: Գումարած դրան` լրատվական դաշտում ավելի ու ավելի հաճախ տեղեկություններ են հայտնվում, թե ինչպես այդ հիմնադրամները մերժում են գումար հատկացնել երեխաների եւ զինծառայողների բուժման համար: Այսինքն` հարց է ծագում, թե ժողովրդի ասած, էլ որ «սեւ գրողի» համար են հավաքվում այդ փողերը: Բանը հասավ նրան, որ Աննա Հակոբյանին այդ ամենի համար կոշտ քննադատության ենթարկեց «թավշյա հեղափոխության» երբեմնի ջերմ պաշտպաններից մեկը` «Ռադիո Վանի» ղեկավար Շուշանիկ Արեւշատյանը: Եվ այսպես, «կամավոր-պարտադիր» հավաքվող «բարեգործական» գումարները ոչ միայն թափանցիկ չեն հանրության համար, այլեւ չի թաքնվում, որ այդ հիմնադրամների համալրման գործում շատ մեծ լումա ունեն, ինչպես օլիգարխները, այնպես էլ կոռումպացված անձինք: Դրան գումարած նաեւ օրինականացված կոռուպցիան` աստղաբաշխական պարգեւատրումները, երբ, օրինակ, ՊԵԿ-ում պարգեւատրումների գումարը կարող է լինել մոտավորապես նույնքան, որքան հատկացվում է Գյումրի քաղաքին: Այսինքն` թավշիստները շտապեցին տիրանալ փողերին, իսկ օլիգարխիկ կրիմինալն ու գանձագողերը վերը հիշատակված ֆոնդերին մուծվելու դիմաց ստանում են ինդուլգենցիա: Եվ «ազատ ու հպարտ քաղաքացիները» հայտնվել են դաժանաբար խաբվածների դերում: Իրենց մերժման հետեւանքով ընդամենը իշխանությունից հեռացան ՀՀԿ-ի քաղաքական ներկայացուցիչները, ովքեր իրենց ուսերի վրա կրում էին օրենսդիր աշխատանքը, պետական մեքենայի անխափան կենսագործունեությունը եւ արտաքին քաղաքականության սպասարկումը, իսկ ատելի օլիգարխներն ու գանձագողերը մնացին: Եվ լիովին օրինաչափ է վարչախմբի եւ անձամբ վոժդի վարկանիշի փլուզումը: Դրանց հիմա նույն Նիկոլը եւ թիմակիցները պատասխանում են այնպիսի  քստմնելի գործընթացով, ինչպիսին է արցախցիների եւ ՀՀ մյուս քաղաքացիների միջեւ սեպ խրելը եւ պառակտում սերմանելը: Այդտեղ հասկանալի է նաեւ Նիկոլի բնազդական մակարդակի վախը արցախցիներից` սկսած նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանով եւ Սերժ Սարգսյանով, վերջացրած ռազմական էլիտայով:

«ԴԵՂԻՆ ՔԱՐՏ» ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ

ԵԱՏՄ-Ն ԵՎ ՍՈՐՈՍԸ ՆԻԿՈԼԻ ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻՆ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Թե ինչպիսի նվաստացուցիչ ընդունելության արժանացավ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի մայրաքաղաքում` դա բոլորի աչքի առաջ է: Նաեւ նրա կողմից օրումեջ այդքան գովաբանված Վլադիմիր Պուտինը չցանկացավ վոժդի հետ առանձին շփվել: Տպավորությունն այնպիսին է, որ ԵԱՏՄ վերնախավը Նիկոլին պարզ ակնարկում է` դու անցանկալի կադր ես: Եվրոպայում եւ ԱՄՆ-ում էլ, մեղմ ասած, թավշիստները հաջողություններով չեն փայլում: Զորօրինակ, ամբողջ երկիրը խնդում է ԱԽՔ Արմեն Գրիգորյանի վրա, ով ԱՄՆ-ում որեւէ լուրջ պետական այրի հետ չկարողացավ շփվել, բայց փոխարենը դայլայլում է ՆԱՍԱ-ի հետ տիեզերական համագործակցության մասին` արթնացնելով հուշեր` ժամանակին Սփյուռքի նախարարությունում բուն դրած հայտնի պատանի «կոսմոնավտի» մասին: Իսկ թե ինչու է այդպես` երկու եւ ավելի տերերի ծառա լինողների ճակատագիրը միշտ էլ վատ է լինում, քանզի վերջում տերերից եւ ոչ մեկը չի հավատում եւ պահանջում են ապացույցներ: Իսկ, օրինակ, ԵԱՏՄ-ում անվստահության նոր ալիքի տեղ տվողը դատարանների վրա հակասահմանադրական եղանակով քշելու գործընթացներ եւ շտապ կարգով «անցումային արդարադատություն» կոչեցյալը առաջ տանելն ու սորոսականների մենաշնորհ դարձնելը: Նաեւ ԵՄ դեսպան Սվիտալսկու դերն է այդտեղ հետաքրքիր, ու Արփինե Հովհաննիսյանը, ով եվրախոհանոցն իր հինգ մատների պես գիտի, շատ ուշագրավ եւ սկանդալային մանրամասներ է բացահայտել: Այսպես, նա հիշեցնում է Ալբանիայի փորձը. «Վեթթինգը այն անկյունաքարերից է, որը դրված է Ալբանիայի` ԵՄ-ին անդամակցելու բանակցություններ սկսելու հիմքում: Սա նշված է նաեւ մի շարք միջազգային փաստաթղթերում: Այլ կերպ սա այն գինն է, որ Ալբանիան վճարելու է ԵՄ-ին միանալու համար»: Իսկ շարունակությունն էլ ավելի հետաքրքիր է` պարզվում է, որ մինչ դատարանների շրջափակումը, հանդիպել են Սվիտալսկին եւ Վլադիմիր Կարապետյանը. «Միգուցե սա՞ է այն հարցը, որ եղել է վարչապետի մամուլի խոսնակի եւ պարոն Սվիտալսկիի քննարկման առարկան դատարանների մուտքերն արգելափակելու նախորդող երեկոյան: Կարծում եմ` անչափ կարեւոր է հասկանալ, թե ում նախաձեռնությամբ է հանդիպումը տեղի ունեցել, եւ ինչ է քննարկվել: Ի վերջո վարչապետի խոսնակը եւ ԵՄ դեսպանը մտերիմ ընկերներ չեն, եւ նրանց քննարկումները չէին կարող շրջանցել վարչապետի կոչը եւ դրան հաջորդող իրադարձությունները երկրում»:

Բայց Վլադիմիր Կարապետյանը ինչքան Նիկոլի մարդն է, երկու այդքան` Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Այսինքն` հակասահմանադրական ոճրագործությունը` ընդդեմ դատական իշխանության, ունի երկու համահեղինակ` Լեւոն Տեր-Պետրոսյան եւ հավաքական Սորոսի շահերը մարմնավորող Պյոտր Սվիտալսկի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА