ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոուրինյոն կազմել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

04.06.2019 00:20 ՍՊՈՐՏ
Մոուրինյոն կազմել է Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն կազմել է Չեմպիոնների լիգայի արդեն ավարտված խաղարկության խորհրդանշական հավաքականը:

«Ես ընտրում եմ Ալիսոնին, քանի որ նախ և առաջ եզրափակիչում նա գործեց այն դրվագներում, որոնցում իր կարիքը կար: Եզրային պաշտպանները նույնպես պետք է «Լիվերպուլից» լինեն, հրաշալի խաղացողներ Ալեքսանդր Առնլոդը ու Ռոբերտսոնը: Ապշեցուցիչ բնավորություն ու անհատականություն:

«Ինչո՞ւ են Մեսիին համարում լավագույնը, եթե նա 5 տարի չի հաղթել Չեմպիոնների լիգայում». Վան Գալ

Առնոլդը տեղացի տղա է, Ռոբերտսոնը շոտլանդացի, որը մի քանի տարի առաջ դուրս էր մնացել «Հալ Սիթիի» հետ: Վան Դեյկը թագավոր է` մեծ անհատականությամբ:

Ինձ համար սկզբունքային է չընդգրկել այն ֆուտբոլիստներին, որոնք չեն խաղացել կիսաեզրափակիչում: Ավելի արդար է, որ կենտրոնանանք այն խաղացողների վրա, որոնք եղել են վերջին 4 թիմի մեջ: Չնայած հիասթափեցնող պատասխան խաղի «Էնֆիլդում», Մեսի: Չնայած «Ատլետիկոյի» հետ խաղի քամբեքի, Ռոնալդուին չեմ ներառի, քանի որ նա չի հասել կիսաեզրափակիչ:

Կարծում եմ՝ դե Լիգտ: Շատ երիտասարդ ու հիանալի ավագ «Այաքսի» համար, հիանալի հանդիպումներ, կարևոր գոլեր: «Այաքսից» նաև կընդգրկեմ Դե Յոնգին ու վան դե Բեկին»,-ասել է Մոուրինյոն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА