o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԻ ՓՈՔՐ ՀԱՆԳԻՍՏ Է ԼԻՆՈՒՄ, ՄԵՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ ՈՉՆՉԱՑՆԵԼ»

11.06.2019 21:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀԵՆՑ ՍԱՀՄԱՆԻՆ ՄԻ ՓՈՔՐ ՀԱՆԳԻՍՏ Է ԼԻՆՈՒՄ, ՄԵՆՔ ՍԿՍՈՒՄ ԵՆՔ ԻՐԱՐ ՈՉՆՉԱՑՆԵԼ»

«Իսկապես մեզ համար շատ մտահոգիչ է, որ վերջին շրջանում տարբերակում են փորձում մտցնել` հայաստանցի-արցախցի ասելով»: «Իրավունքի» հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխնախագահ ՎԱՀՐԱՄ ԲԱԼԱՅԱՆԸ.

«ՆԵՐՔԻՆ ՑՆՑՈՒՄՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՍԵԼ ԵՆ ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԱՌԱՋՆԱՅԻՆ ՕՂԱԿԻՆ՝ ԱՐՑԱԽԻՆ»

Հենց սահմանին մի փոքր հանգիստ է լինում, մենք սկսում ենք իրար ոչնչացնել: Չի կարելի նման բաներ: Մենք մեր հայրենիքի սահմանները 12 հազար կմ-ով ավելացրել ենք, հիմա ինչո՞ւ չպետք է դա պաշտպանենք: Այս վիճակն իր ազդեցությունն է ունենում սահմանի վրա: Այո, թեպետ սահմանին համեմատաբար հանգիստ է, բայց չեմ կարծում, որ դա թշնամու բարի կամքի դրսեւորումն է, իրենք  բավականին ակտիվ աշխատում են եւ ուրախանում, որ կան մարդիկ, որ փորձում են տարանջատում մտցնել: Անգամ մամուլում չեն թաքցնում իրենց հրճվանքը՝ գրելով, թե շուտով ՀՀ-ի եւ Արցախի միջեւ պատերազմ կսկսվի, եւ նմանատիպ այլ բաներ: Իսկ սահմանին հարաբերական անդորրը, ըստ իս, նպատակային է, որպեսզի մեր ուշադրությունը շեղենք ներքաղաքական հարցերի վրա: Սա ակնհայտ է, տեսանելի, եւ, ցավոք, մենք այդ խայծը կուլ ենք տալիս, որը համոզված եմ կործանարար կլինի թե՛ ՀՀ-ի համար, թե՛ Արցախի համար եւ թե առհասարակ հայության համար: Հայտնի է, որ մենք դրսում բավականին շատ հակառակորդներ ունենք, եւ բնական է, որ նրանց մեջ կան բազմաթիվ հայտնի եւ անհայտ կառույցներ, քաղաքական գործիչներ, ովքեր չեն խնայում ֆինանսներ, որպեսզի Արցախի եւ ՀՀ-ի միջեւ ստեղծվի անհանդուրժողական մթնոլորտ: Եվ, ցավոք, մի քանի հոգի կողքից փող աշխատելու համար տեղի են տալիս այդ ամենին եւ հասարակական անհամերաշխության մթնոլորտ ձեւավորում:

Իրանական լրատվամիջոցը քննադատել է Երեւան-Թեհրան ուղղությամբ թռիչք իրականացնող ինքնաթիռի «հնամաշ» լինելը

- Այս ամենը ավելի սրվեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելուց հետո, Դուք կապ տեսնո՞ւմ եք այստեղ:

- Այո: Արցախի Հանրապետության ներկայիս եւ նախկին նախագահների կողմից Ռոբերտ Քոչարյանի համար տրված երաշխավորության հետ կապված ես բազմիցս ասել եմ, որ նրանք միջնորդել են ոչ թե որպեսզի պատասխանատվությունից խուսափի, այլ պարզապես խափանման միջոցն է ընդամենը փոխվել: Կա դատարանը եւ դատարանն է վերջնական գնահատական տալու գործին: Սա Հայաստան-Արցախ հարց չէ, սա իրավական խնդիր է: Մենք երկու պետություններ ենք, բայց մեր հարաբերությունները Ֆրանսիա-Գերմանիա հարաբերությունների պես չեն, մենք մի ժողովուրդ ենք, մի  հոգսով ապրող: Այնպես որ, միջնորդություն չի նշանակում՝ ներքին գործերին միջամտություն: Ժամանակին Վահան Շիրխանյանին ազատություն տալու միջնորդություն էին ստորագրել մեր պատգամավորները, բայց դա միջամտություն չէրՉի կարելի հայոց երկու երկրների միջեւ սեպ խրել: Իսկ այն մարդիկ, հատկապես քաղաքական գործիչները, ովքեր նման ճանապարհով են գնում, ես նրանց չեմ կարող քաղաքական գործիչ անվանել: Քաղաքական գործիչը պետք է պատասխանատվություն ունենա իր ամեն խոսքի համար, նա ժողովրդի ընտրած մարդն է: Եվ նա պարտավոր է ժողովրդի մեջ եղած հուզումները հանդարտեցնել: Ոչ թե մի բան էլ վրդովեցնել եւ փորձել նսեմացնել երկու հայոց պետությունների ձեռքբերումները, հնարավորություններ ստեղծել, որպեսզի անհանդուրժողականության մթնոլորտը զարգանա: Պետք չէ ամեն ինչի մեջ քաղաքական տարր տեսնել: Եթե այդպես փորփրենք, անընդհատ նոր բաներ կգտնենք: Պետք չէ այդպես անել:

ԲՈԼԹՈՆՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԵՐՆ ԱՐՑԱԽԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА