o C     20. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ. «ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ԲՈՂՈՔՆԵՐՆ ԷԼ ՄԵՐԺԻ»

12.06.2019 19:45 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ. «ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԵՏՔ Է ԵՐԿՈՒ ԲՈՂՈՔՆԵՐՆ ԷԼ ՄԵՐԺԻ»

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը` Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կքննի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի վերաբերյալ գործով գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը՝ կապված գործի քննությունը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու հետ: Ինչ ակնկալիքներ ունեն Վերաքննիչ դատարանից երկրորդ նախագահի փաստաբանները, փորձեցինք պարզել նրանցիցՓաստաբան Ռուբեն Սահակյանը դժվարացավ խոսել սպասելիքների մասին՝ ասելով. «Գուշակությունների մակարդակով կլինի հիմա խոսելը: Դատական նիստից հետո արդեն պարզ կլինի: Հիմա դժվարանում եմ կանխատեսումներ անել»:

Իջեւանյան դեպքերից մինչեւ լոսանջելեսյան պրեմիերա. այլընտրանքային լուրեր 18․07․2019

Փաստաբան Արամ Օրբելյանն էլ հետեւյալ կարծիքին է. «Սպասելիքները միանշանակ են, Վերաքննիչ դատարանը պետք է երկու բողոքներն էլ մերժի: Սպասենք, տեսնենք»:

Նկատենք, որ երեկ Սահմանադրական դատարանը երկարաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու  մասին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը:

«Ժողովուրդ». «Դա դատարան չէ». Ով կդառնա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА