o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել. «Ժողովուրդ»

03.07.2019 10:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել. «Ժողովուրդ»

«ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ-ից քաղաքական ապաստան չի հայցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման հայտարարություն արեց նրա քեռու դուստրը` ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը: Նա ընդգծեց, թե խոսքը ոչ թե քաղաքական ապաստանի, այլ միջազգային պաշտպանության մասին է: Վարչական դատարանի դատավորը նաեւ նշեց, թե իր տրամաբանությամբ պետք է պաշտպանություն տրամադրելու որոշում կայացվի, եւ արտահանձնումը մերժվի:

«Երբ պոռնիկները սրբեր են դառնում...». Մենուա Հարությունյան

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի քրոջից հետաքրքրվեցինք` արդյոք ամոթ չէ, որ մեր երկրի գեներալն այլ երկրից է պաշտպանություն խնդրում: Մեր դիտարկմանն ի պատասխան` Անի Հարությունյանը նշեց. «Գիտե՞ք, ամոթը եւ վախերը ամենասխալ խորհրդատուներն են. երբեք չպետք է քայլերդ կառուցես` ելնելով նրանից, թե ով ինչ կմտածի: Իր կողմից ձեռնարկվող ցանկացած քայլ առանց վերապահումների իմ կողմից ընդունվելու է: Չեմ համարում, որ ամոթ է, համենայնդեպս, ոչ այս իրավիճակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА