o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

12.07.2019 17:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ձեւավորվում է Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարի երկրորդ էշելոնը

Տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու վտանգի մասին տեւական ժամանակ զգուշացնում եւ դրա դեմ պայքարում էր միայն «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնությունը, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, Հանրապետական կուսակցությունը եւ ազգային, ավանդական արժեհամակարգ կրող տարբեր անհատներ եւ ուժեր, ընդ որում` դեռ շատ վաղուց: Սակայն, կարծես թե, հիմա ձեւավորվում է այս պայքարի երկրորդ էշելոնը, որոնք եւս որոշել են միանալ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարին:

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

Այսօր տեղի ունեցավ «Ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում. Ստամբուլի կոնվենցիան» թեմայով քննարկում, որին մասնակցում էին տարբեր քաղաքական ուժեր, կուսակցությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ է այն, որ քննարկմանը մասնակցում էին նաեւ արեւմտամետ կամ առնվազն նախկինում արեւմտամետ դիրքորոշում ունեցող քաղաքական գործիչներ: Փաստացի, ստացվում է, որ Ստամբուլյան կոնվենցիան դարձել է լակմուսի թուղթ: Կոնվենցիային կողմ լինելու խարանը ոչ ոք չի ուզում դաջել իր ճակատին: Կոնվենցիային դեմ կամ կողմ լիելը ազգային կամ հակազգային լինելու հատկանիշ է ձեռքբերում` անկախ աշխարհաքաղաքական նախընտրություններից ու ճաշակից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА