o C     21. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

17.07.2019 02:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայտնի են միասնական քննությունների արդյունքները

Միասնական քննությունների մեկնարկը հանրապետությունում տրվել էր հունիսի 4-ին՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Համաշխարհային պատմություն» առարկաներով եւ ավարտվել հուլիսի 8-ին՝«Հայոց պատմություն», «Քիմիա» առարկաներով։ Այդ մասին լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն ԿԱՐՈ ՆԱՍԻԲՅԱՆԸ: Ամփոփելով միասնական քննությունների արդյունքները, Կ․Նասիբյանը նկատեց, որ քնություններն անց են կացվել երկու փուլով՝ հիմնական եւ լրացուցիչ։ «Միասնական քննությունների ընթացքում որեւէ արտառոց դեպք չի գրանցվել, եթե չհաշվենք, իհարկե, դիմորդների կողմից հեռախոսների, ժամացույցների ու ծածկագրերի օգտագործումը։ Դա ԳԹԿ-ի եւ քննություն անցկացնողների համար սովորական փորձ է»։

«Վերջին 1,5 տարվա ընթացքում որեւէ խոշոր ներդրում չի կատարվել»

Պարոն Նասիբյանի փոխանցմամբ` դիմորդների դժգոհությունները հիմնականում առնչվել են թեստերի հետ։ «Քննական փուլի ավարտից հետո մենք, ինչպես միշտ, ունեցանք նաեւ բողոքարկումներ։ Բողոքարկումների, այսպես ասած, առյուծի բաժինը հասավ «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Քիմիա» առարկաների միասնական քննության թեստերին։ Դիմում-բողոքների ճնշող մեծամասնությունը խնդրանքներ են եղել։ Եղել են նաեւ բողոքներ թեստերի վերաբերյալ։ Լուրեր տարածեցին, թե իբր «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի թեստի առաջադրանքները կազմված են եղել շտեմարաններից դուրս առաջադրանքներով, սակայն ԳԹԿ-ի մասնագետները առաջադրանք առ առաջադրանք մատնանշեցին շտեմարանի այն հատվածները, որտեղից կազմված են եղել այդ առաջադրանքները։ ԳԹԿ-ի մասնագետները բողոքարկման գործընթացում որեւէ արտառոց բան չեն տեսել նաեւ «Քիմիա» առարկայի թեստում։ Ուստի, որեւէ գնահատական չի բարձրացվել ոչ «Հայոց լեզու եւ գրականություն», ոչ էլ «Քիմիա» առարկաներից»։

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА