o C     24. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թող գան, մեր հալը իմանան». Հրանտ Մադաթյան

19.07.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Թող գան, մեր հալը իմանան». Հրանտ Մադաթյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախաձեռնությամբ այս շաբաթ տեղի ունեցավ «Սեւանի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական աշխատանքային քննարկում, որին մասնակցեցին բացառապես ԲՀԿ-ական պատգամավորները, բնապահպանական խնդիրներով զբաղվող ՀԿ ներկայացուցիչներ, իսկ գործադիր մարմնից ներկայացել էին խնդրի համար պատասխանատու նախարարություններից ո՛չ առաջին, ո՛չ էլ անգամ երկրորդ դեմքերով, այլ ստորին օղակի պաշտոնյաներով: Ըստ էության, իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հարկ չէին համարել անգամ ներկա գտնվել քննարկմանը: Սակայն, միեւնույնն է, քննարկումն ընթացավ բավական բուռն: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը նշեց, որ ափամերձ տարածքներում, լողափերում իրականացվում է ջրի որակի լաբորատոր հետազոտություն եւ մշտադիտարկում: Նա տեղեկացրեց, որ ներկայում ջրի մեջ որեւէ թունունակություն չկա: Միեւնույն ժամանակ, խորհուրդ տվեց պատգամավորներին` չհորդորել մարդկանց Սեւանից ջուր խմել, հատկապես զբոսաշրջիկներին: Տեղի ունեցած քննարկման, նախարարության ներկայացուցչի ակնարկի, ինչպես նաեւ Սեւանում տիրող իրավիճակի մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Սեւանից պարբերաբար ջուր խմող ՀՐԱՆՏ ՄԱԴԱԹՅԱՆԻ հետ:

Կառավարությունը բնակարան կնվիրաբերի զոհված զինծառայող Հրանտ Մանգասարյանի ընտանիքին

«ԹՈՂ ԳԱՆ, ՄԵՐ ՀԱԼԸ ԻՄԱՆԱՆ»

Պարոն Մադաթյան, Առողջապահության նախարարությունից հորդորում են Սեւանում լողալ, բայց ջուր չխմել: Ի՞նչ կասեք այս մասին:

Նախ` ես ագիտացիա չեմ անում` Սեւանից ջուր խմելու համար, երկրորդն էլ` մենք էլ ենք մարդ, մեր արյունն էլ է կարմիր: Էդ մեր տուրիստների համար մտածում ենք, մեզ համար չե՞նք մտածում: Ասում ենագիտացիա եք անում, տուրիստները կխմեն, վատ կզգան, փորացավ կընկնեն, ոչինչ, թող մեկ-մեկ էլ իրենք փորացավ ընկնեն, իրենք լավ երկրներում հանգիստ ապրում են, թող գան մեր հալը իմանան: Իմ ասածն այն է, որ իրենց գիտական դիտարկումները, թե ջրում ինչքան տոքսիններ-բոքսիններ կան, դրա պատճառով քանի՞ հոգի է մահացել: Եթե մարդ չի մահացել, ինչի՞ համար են ամպագոռգոռ բաներ ասում, որ մեր ժողովուրդը թողնեն գնան, իրենց միլիոնները, միլիարդները տանեն ուրիշ երկրներում ծախսեն: Եթե այդքան սրտացավ են, թող կառավարությունը, նախարարությունը, գիտնականները, բնապահպաններն իրենց աշխատանքները սուսիկ-փուսիկ անեն, կարգավորեն, ջուրը մաքրեն: Ինչի՞ համար է առողջապահության նախարարը այնպիսի հայտարարություն անում, որ Սեւանի ափին այսօր մի մարդ չկա հանգստացող: Հիմա էլ ասում են, թե կարող եք գնալ, չոփիկ-չոփիկ անել, արդեն ուշ է:

​​​​​​​«Այս ամենի մեջ միակ ոչ կոմպետենտը դու ես՝ քո ողջ թիմով». Գեղամ Պետրոսյան

Սեւանա լճի ափամերձ շինությունների սեփականատերերն օրեր առաջ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին եւ պնդում էին, որ Սեւանի շուրջ խոսակցությունները նրանք համարում են ուղղորդված ու տարբեր բիզնես շահերով պայմանավորված: ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հորդորով որոշվեց բացել ճանապարհը մինչեւ չորեքշաբթի` սպասելով համապատասխան հայտարարության: Ի՞նչ վիճակ է հիմա:

Չորեքշաբթի օրը պետք է նորից ճանապարհը փակեին, որ այդ հարցերին լուծումներ տային, չնայած ես դեմ եմ, ճանապարհ փակելով հարցեր չեն լուծվում: Բոլոր դեպքերում, մարդիկ մի քանի օր առաջ այդ ձեւով ուշադրություն գրավեցին եւ Սասուն Միքայելյանն էլ մոտեցել էր, խոսել էր հետները եւ խոստացել, որ մինչեւ չորեքշաբթի եթե հայտարարություն չլինի, անձամբ ինքն էլ կգա` ճանապարհ փակելու: Բայց առողջապահության նախարարը հայտարարեց, որ Սեւանում այսօր չկա ոչ մի թունավոր տեղ, որից հետո զանգել, հետաքրքրվել եմ, մարդիկ ոտքի չեն կանգնել, եւ ճանապարհը փակելու խնդիր չի առաջացել:

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

«ՍԵՎԱՆԸ ՀԻՎԱՆԴ Է, ԲԱՅՑ ԻՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՈՎ ՈՉ ՄԵԿԻՆ ՎՆԱՍ ՉԻ ՏՎԵԼ»

Այս ընթացքում ի՞նչ վնասներ կրեցին Սեւանա լճի լողափերի սեփականատերերը` հաշվի առնելով, որ տեղեկությունները լճի աղտոտվածության մասին բավական ահաբեկող էին:

Վնասները շատ մեծ են: Մեզ համար առաջնայինը Սեւանը փրկելու հարցն է: Այո, Սեւանը հիվանդ է, բայց մարդկանց, կենդանական աշխարհին, ոչ մեկին վնաս չի տվել իր այդ հիվանդությունով: Իհարկե, եթե այսպես շարունակվի, կարող է տալ, բայց հիմա չկա այդպիսի բան, որովհետեւ մենք, մեր ժողովուրդը, մեր երեխաներն ամեն օր լողանում ենք եւ տեսնում ենք, որ ոչ մի վտանգ չկա: Սեւանին պետք է օգնենք բոլորս միասին: Պետք է պետության, Շրջակա միջավայրի նախարարության, կառավարության հետ բոլոր շահագրգիռ մարդիկ օգնեն, որ Սեւանը մաքրվի: Սեւանն, իրոք, մաքրել է պետք` մինչեւ լճի մակարդակը բարձրացնելը: Մենք պետք է այդ հողածածկերը, ծառերը, ծառերի կոճղերը հեռացնենք, մաքրենք, որ ոչ մի խնդիր չառաջանա: Իսկ այն, որ ասում են` ֆիլտրացնում են ջրի մեջայդպիսի բան հնարավոր չէ: Ավելին` այսօր մեր գետերը ամենամաքուր վիճակում են, քան թե առաջ:

​​​​​​​«Եթե որեւէ քաղաքական ուժի աջակցությունը ձեզ պետք չէ, ինչո՞ւ էիք եկել խորհրդարան». Ն. Զոհրաբյան

Իսկ ինչո՞վ է պայմանանավորված:

Առաջ սովխոզներ, կոլտնտեսություններ կային, այդ դաշտերը պարարտանյութերով էին սնուցում: Իսկ  այսօր չկա այդ պարարտանյութը, այնքան թանկ է, որ գյուղացին չի օգտագործում: Հետեւաբար, պարարտանյութ չի լցվում գետը: Նույնիսկ թրիք չի լցվում: Արգելել են ծառահատումները, եւ ժողովրդի ասած` աթարը չորացնում են, վառելիք են անում` իրենց տները տաքացնելու համար: Այնպես որ, այդ թրիքն էլ չի լցվում: Այստեղ մեզ պետք է հետեւողական աշխատանք, այն պետք է լինի վարչապետի, Շրջակա միջավայրի նախարարության ուշադրության կենտրոնում: Մենք էլ` Ազգային ժողովով, շահագրգիռ մարդկանցով հետեւենք, դժվար չէ, երկու-երեք տարվա մեջ ամբողջ ափը կարող ենք մաքրել:

Հայտնիներից ովքեր են միացել «Ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային» ստորագրահավաքին (Մաս 12-րդ)

«ՈՉ ՄԻ ԱՇԽԱՏԱՆՔ ԷԼ ՉԻ ՏԱՐՎԵԼ»

Ասում եք` պետք է բոլորս անենք, սա առաջնային խնդիր է եւ այլն, բայց առնվազն խորհրդարանում տեղի ունեցած քննարկումը ցույց տվեց, որ իշխող խմբակցության պատգամավորների համար փաստորեն, սա այդքան էլ առաջնային չէ, քանի որ նրանցից որեւէ մեկը ներկա չէր: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հանգամանքին:

Ի՞նչ ասեմ, ես ի՞նչ կարող եմ ասել, իրենց պետք է հարցնեք: Ինձ թվում էր` ներկա կգտնվեին, բայց չգիտեմ, թե ինչ պատճառներով իրենք չեն մասնակցել: Մենք մի ամիս առաջ Սեւանի ափին քննարկում արել ենք, մեծ միջոցառում էր` ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ Բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ: Այդ ժամանակ իրենք բոլորը ներկա են եղել, չգիտեմ, թե այս անգամ ինչու չեն մասնակցել:

​​​​​​​«Չէ Գայանե ջան, ձերոնք չեն, մերոնք են». Միհրան Հակոբյանն արձագանքել է Գայանե Աբրահամյանին

Հիշո՞ւմ եք, որ մեկ տարի առաջ էլ Սեւանի կանաչելու մասին մեծ աղմուկ բարձրացավ, այն ժամանակ էլի գտնվեցին պաշտոնյաներ, որ գնացին ու Սեւանից ջուր խմեցին, լողացան, որ ապացուցեն, թե վտանգ չկա: Այս մեկ տարին բավարար ժամանակ չէ՞ր, որ փորձինք կանխել, որպեսզի էլ ավելի վատթար իրավիճակ չունենայինք:

Ահագին բան կարելի էր անել, բայց, ինչքան տեղյակ եմ, ինչքան ապրում եմ այնտեղ, ինչքան իմ շրջայցերի ընթացքում ուսումնասիրել եմ, ոչ մի աշխատանք էլ չի տարվել: Իհարկե, եթե այս մի տարվա մեջ մի հատված մաքրեին, մի տարի էլ մի ուրիշ հատված, այդպես կարելի էր մի երկու-երեք տարվա մեջ լրիվ մաքրել, վերջացնել: Այն, որ ասում են` 100 մլն պոմպակայանների ծախսեր եւ այլն, դրանք ստից բաներ են, չի աշխատելու: Կարեւոր է, որ այս հարցին անդրադառնանք ոչ թե ամառային սեզոնին, երբ ջուրը ծաղկում է, նոր ենք հիշում Սեւանի մասին, այլ այս թեման պետք է ամենօրյա քննարկման առարկա դառնա նախարարության համար եւ համապատասխան աշխատանքներ տարվեն: Պետք է ազգային պարկի աշխատակիցներին օգնել, աշխատանքային հնարավորությունները տեխնիկապես, թե նյութապես մեծացնել, որովհետեւ Սեւանը մեր ազգի փրկությունն է:

​​​​​​​«Հանգիստ սթրվեք տեղներդ». Միհրան Հակոբյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

ԱԺ-ում հնչեցրած Ձեր առաջարկը, թե Սեւանի մակարդակը ցածրացնենք, մաքրենք, հետո նոր բարձրացնենք, տարբեր քննադատությունների տեղիք տվեց: Ի վերջո, կպարզաբանե՞ք, թե ինչ նկատի ունեիք:

Տարբեր մարդիկ տարբեր ձեւով մեկնաբանեցին: Խնդիրն այն է, որ մենք հիմա այդ տեխնիկան, հնարավորությունը չունենք, որ կարողանանք մաքրել: Եթե այդ տեխնիկան լինի, կարելի է ջրի մակարդակը չիջեցնել, բայց այսօր արդեն ջուրն առաջ է եկել, բարձրացել է, բայց եղած տեխնիկան չունի այն ուժը: Ես տեսել եմ տեխնիկայի աշխատանքը, այն չի կարող ջուրը մաքրել, քանդել այն կոճղերը, որոնք մնացել են: Ուրիշ բան, որ այդ հնարավորությունները ունենայինք, կարող էինք եւ չիջեցնել ջրի մակարդակը: Բայց եթե հիմա չենք գնում այդ քայլին, ուրեմն` գոնե ասենք, որ որոշել ենք  1905 մ այդ ջրի բերանից բոլոր բուսական ծածկը, անտառային հատվածը, ամեն ինչը` շենք- շինությունները մի քանի տարուց մաքրել, պատրաստել, որ ջուրը բերենք հասցնենք այդ մակարդակին: Հակառակ դեպքում, ունենալու ենք ավելի վատ պատկեր, որովհետեւ այն հինը, որ մնացել, է եւ սա էլ մնա, Սեւանն էլ փրկել չի հաջողվի:

​​​​​​​Ինչ օրակարգով են Թուրքիայից ժամանած պատգամավորները հանդիպել քաղաքական ուժերի հետ

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА