o C     15. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտինը մեծ աշխարհաքաղաքական ռեւանշ է պատրաստում

20.07.2019 20:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտինը մեծ աշխարհաքաղաքական ռեւանշ է պատրաստում

Չճանաչված Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջին ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի խորհրդական (2014-2018) Ալեքսանդր Կազակովն ուժագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել նախագահներ Պուտինի եւ Լուկաշենկոյի Վալաամ (կղզի Լադոգա լճի հյուսիսային հատվածում, որտեղ գտնվում Վալաամի հռչակավոր տղամարդկանց մենաստանը) ուղեւորության հետ կապված:

ՊՈՒՏԻՆԸ ՉԻ ԿԱՐԴՈՒՄ ԹՐԱՄՓԻ ԹՎԻԹԵՐՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ

- Պուտինի այցերը Վալաամ, ինչպես նշում են առավել խորաթափանց դիտորդները, միշտ նշանակում են ավելին, քան ուխտագնացությունները: Հիշում են 2011-ին եւ հատկապես 2014-ին (Ապրիլ) կատարած ուղեւորությունները, երբ Պուտինը ճակատագրական որոշումներ էր ընդունում ոչ միայն իր, այլեւ Ռուսաստանի, եւ ընդհանրապես՝ աշխարհի համար: Ամենակրթված դիտորդները կարծում են, որ Պուտինը մեգաորոշումների ընդունումից առաջ այցելում է Տիրակալ Պանկրատիայի՝ մենաստանի վանահորը, որին երբեմն անվանում են նախագահի հոգեւոր առաջնորդը, եւ ոչ առանց հիմքի: 

Ահա այս տրամաբանությունից ելնելով, որի հետ ես համաձայն եմ, ո՞րն է ներկայիս ուղեւորության բարձրագույն իմաստը: Եվ ինչո՞ւ Պուտինը իր հետ վերցրեց «ուղղափառ աթեիստ» Լուկաշենկոյին։ Ի՞նչ է այս ամենը նշանակում մեզ եւ աշխարհի համար։ Այդ կապակցությամբ հիշեցի նախագահի հնարավո տրանսֆերի հարցի շուրջ վերջերս իմ գործընկերոջ հետ ունեցած խոսակցությունը։ Ի պատասխան իմ այն խոսքերին, թե «տրանսֆերը» հնարավոր է չլինի, եւ Պուտինը մնա, գործընկերս հավելեց. «Կամ այլ երկրում մնա»: 

Աշխարհում արդեն ոչ ոք չի կասկածում, որ Պուտինը ռազմավարական մտածողություն ունի, եւ կարող է երկարաժամկետ՝ մի քանի տասնամյակի համար հորիզոնական պլանավորումներ իրականացնել։  Եվ այստեղ ժամանակն է հիշել, թե որն է նախագահը համարում է անցյալ դարի ամենամեծ աշխարհաքաղաքական աղետը։  ԽՍՀՄ փլուզումը, հիշեցնեմ: 

Այնպես որ, ինչպես ինձ թվում է, հիմքեր կան կարծելու, որ Պուտինը պատրաստվում է աշխարհաքաղաքական մեծ ռեւանշի։  Համաշխարհային տրանսֆերի եւ հավանական մեծ վերաբաշխման ֆոնին (մինուս «Բրետոն Վուդ», գումարած «նոր Յալթա» և այլն)։ Այսինքն ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այդպես էլ չպակասած Հարթլենդի մեծ տարածքը (Եվրասիայի հյուսիս-արեւելյան հիմնական տարածքը- Խմբ.) նորից շարժման է գալիս և մեզ սպասում է տարածքի նոր ընդհանրացում։ Դինամիկան կարեւոր է։ Եթե մյուս համաշխարհային կենտրոնները գտնվում են տարածքի վերահսկելի կրճատման փուլում, ապա Ռուսաստանը պետք է գտնվի ընդլայնման (կամ վերականգնման) փուլում, որպեսզի ոչ միայն հավասար նստած լինի «նոր Յալթայի» սեղանի շուրջ, այլ նաև առավելություն ունենա։  Որը ռազմական գերազանցության հետ մեկտեղ կարող է փոխհատուցել տնտեսական վիճակը։  

Ինչո՞ւ Լուկաշենկոն: Սա, իհարկե, նշան է մյուսներին: Շատ ավելի տրամաբանական էր իր հետ վերցնել Բելառուսի առաջնորդին՝ հաշվի առնելով, որ հենց ռուսական ուղղափառ միջուկը պետք է հիմք դառնա Եվրասիայում տարածքի նոր ընդհանրացման համար։ Հետո արդեն «մոլորված» այլ ուղղափառ եղբայրներ՝ Մալոռուսիա, Վրաստան եւ մնացածը: Պուտինն իզուր չէ, որ գրեթե 20 տարի շարունակ զարգացնում է Ռուսաստանի բազմազգ և բազմակրոն բնույթի թեման, ինչպես նաեւ՝ հարյուրամյակներ շարունակ գոյակցության մեր փորձը։ Սա այն հմտությունն է, որը չունի մնացած աշխարհը, ինչը հանգեցնում է պատերազմի եզրին՝ բոլորը բոլորի դեմ լարվածության աճին։  Ի դեպ, միաժամանակ դա հնարավոր է, եղել Լուկաշենկոյի ստուգումը՝ վերջին ստուգումը։ Արդյոք նա կարո՞ղ է ավելի բարձրանալ հոգեւոր գիտակցման, իշխանության եւ քաղաքականության իր սեփական փորձի նկատմամբ, թե՞ այդպես էլ կմնա՝ «իշխանության համար պայքարի» շրջանակներում։ Ուխտագնացություն դեպի Վալաամ... Սա Սոչիում հոկեյ դիտել չէ, այստեղ շատ բան կարելի է տեսնել. Եւ ուրիշներին ցույց տալ.

Արդյունքը. աշխարհաքաղաքական ռեւանշը նշանակում է մարդկության զարգացման փուլերի փոփոխություն։  Ջախջախիչ շրջանից եւ բաժանումից աշխարհը կրկին անցնում է հավաքման փուլ: Եվ Ռուսաստանը կդառնա այդ շրջադարձի առաջատարը։ Համաձայնեք, նման որոշման համար արժե գնալ վանք։ Մանավանդ մեր «հյուսիսային Աֆոն»:

Հ.Գ. ։ Ի դեպ, աշխարհաքաղաքական ռևանշի շրջանակներում բոլոր «սառեցված» և ոչ այնքան հակամարտությունները կարող են դառնալ «Արքիմեդի լծակներ»՝ Աբխազիան, Հարավային Օսեթիան, Մերձդնեստրը, Դոնբասը (նկատեք՝ ուղղափառ Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ սահմանին)։  Ինչպե՞ս կարելի է լուծել, օրինակ, Վրաստանի հետ աբխազական խնդիրը։ Ներկայիս աշխարհաքաղաքական դասավորության շրջանակներում Վրաստանը երբեք չի ճանաչի Աբխազիայի անկախությունը։ Բայց այդ հակամարտությունը կարելի է «հանել» ընդհանուր տարածքի շրջանակներում, երբ Աբխազիան կդառնա ներքին տարածք և Ռուսաստանի, և Վրաստանի համար։

Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարներին հրավիրել Է տնտեսական միավորման գագաթնաժողովին

Պատրաստեց՝ Ք. Սարգսյանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА