o C     26. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում մենք մի խնդիր ունենք` լինել միասնական». Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

02.08.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԵՄԱ
«Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում մենք մի խնդիր ունենք` լինել միասնական». Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյան

ԴԵռեւս 2017 թվականի հոկտեմբերին Վիրահայոց թեմից տեղեկացրել էին, որ Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալքալաքի գրասենյակում Վիրահայոց թեմի այն ժամանակվա առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ տեղի է ունեցել հոգեւոր սպասավորների եւ պաշտոնեության համատեղ ժողով: Վազգեն եպիսկոպոսը փոխառաջնորդության հոգեւոր դասին եւ պաշտոնեությանը իրազեկել էր, որ այլ ծառայության կոչվելու եւ փոխառաջնորդարանում սպասվող կառուցվածքային փոփոխությունների բերումով` Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանը ազատվում է զբաղեցրած պաշտոնից: Այս որոշումից հետո` գրեթե երկու տարի Հայր Բաբկենի աթոռը մնաց թափուր: Նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե Ջավախքում հնարավոր է ընդհանրապես այլեւս չունենանք հոգեւոր առաջնորդ: Սակայն այսօր  Սամցխե-Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունն ունի նորանշանակ առաջնորդ` Հոգեշնորհ ՏԵՐ ՄԱՂԱՔԻԱ վարդապետ ԱՄԻՐՅԱՆԸ, որը նախկինում եղել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվը: «Իրավունքը», լինելով Ջավախքում, առիթ ունեցավ զրուցելու նրա հետ:

​​​​​​​Ահա մի պարզ օրինակ, թե միասնությունն ի՜նչ սքանչելի արդյունքների կարող է հանգեցնել

«ՊԵՏՔ Է ԽՈՍՏՈՎԱՆԵՄ, ՈՐ ՀԵՇՏ ՉԷ»

Հայր Սուրբ, արդեն 4-5 ամիս է Ջավախքում եք: Գաղտնիք չէ, որ Ջավախքը բավականին բարդ տարածաշրջան է, Արգենտինայից հետո այստեղ ինչպե՞ս հարմարվեցիք:

Իրականում Արգենտինայից հետո այստեղ ավելի մեծ պատասխանատվություն եւ անելիքներ կան: Համարում եմ, որ Ջավախքն առաքելության գոտի է, որտեղ յուրաքանչյուր հայ, այդ թվում` առավելապես հոգեւորականը, իր առաքելությունն ունի` հայապահպանման, ժողովրդի կրոնական, մշակութային կյանքն ավելի զարգացնելու համար: Պետք է խոստովանեմ, որ հեշտ չէ, որովհետեւ տարբեր շրջաններ են, բայց մեծ պատասխանատվություն ունենք եւ մեր ծառայության շրջանում պետք է փորձենք միշտ ավելին անել` հանուն մեր ժողովրդի, հանուն մեր Առաքելական Սուրբ եկեղեցու:

​​​​​​​Նիկո՛լ, պարզապես սադրիչ ես. Լիլիթ Հովակիմյան

Գուցե տեղին չէ հարցադրումը, եւ Վեհափառ Հայրապետի որոշումներն անքննելի են, բայց ինչո՞ւ որոշեցիք մտնել, այսպես ասած, Ջավախքի ծանր բեռի տակ:

Հանձն եմ առել այնքանով, որքանով, որ պետք է կարողանամ տանել առաջ մեր առաքելությունը: Մեր աղոթքներում Աստծուց ուժ եւ զորություն ենք խնդրում, որպեսզի կարողանանք մեր հոգեւոր եղբայրների հետ այս առաքելությունն իրականացնել: Չգիտեմ` ինչքան չափով, ինչ կտրվածով, բայց քանի որ այստեղ ենք, պետք է ամեն բան անենք, որպեսզի օր օրի Ջավախքը զարգանա, հզորանա եւ հոգեւոր կյանքն այստեղ մեծ առավելություններ ունենա:

Ես եւ Կարսինէն նրա ոտնահետքերն ենք Երկրի վրա. այսօր Կարո Ժամխարյանի ծննդյան օրն է

«ՀԱՅԵՐԸ ՄԻՇՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ՋԱՎԱԽՔՈՒՄ, ԵՎ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՏԵՂ ՄԻՇՏ ԼԻՆԵԼՈՒ Է»

Բավական երկար ժամանակ թափուր էր այն պաշտոնը, որը հիմա Դուք եք զբաղեցնում: Այս բաց թողնված ժամանակն ինչ խնդիրներ են առաջացրել, եւ ի՞նչ ժառանգություն եք ստացել:

Գրեթե երկու տարի է, որ Հոգեշնորհ Տեր Բաբկեն վարդապետ Սալբիյանն այստեղ չէ: Պետք է ասեմ, որ   շատ լավ, խնամված վիճակում եմ ստացել ամեն բան, եւ փորձելու ենք քարը քարի վրա դնելով` ավելի զարգացնել: Թեեւ առկա դժվարություններին եւ խնդիրներին, պետք է մեր հոգեւոր դասի հետ միասին փորձենք այստեղ հոգեւոր կյանքը ավելի զարգացնել:

Մայր Աթոռն ու նրա Գահակալը մեկ են ու անքակտելի. ՌԱԿ ԿՎ նախկին ատենապետ

Բացի Ձեր նշանակումից, Ջավախքում տեղի ունեցան նաեւ այլ հոգեւորականների փոփոխություններ: Արդեն ամեն ինչ իր հունի մե՞ջ է ընկել:

Այդ փոփոխությունները հիմնականում եղել են իմ գալուց առաջ: Մենք ունենք 9 հոգեւորական, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց հոգեւոր ծառայությունը: Անշուշտ, որպես Վիրահայոց թեմ, ունենք նոր առաջնորդական տեղապահ` ի դեմս Հայր Կիրակոսի եւ միասնաբար պետք է փորձենք անել այն ամենը, ինչի անհրաժեշտություն կա Վիրահայոց թեմում:

​​​​​​​Նիկոլ Փաշինյանի հեռանալուն այլընտրանք չի մնում. Նաիրա Կարապետյան

«ԵԹԵ ՄԻ ՏԵՂ ԱՂԱՆԴՆ ԱՎԵԼԻ ԶՈՐԱՎՈՐ Է, ՆԱԵՎ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐՆ Է»

Մի փոքր հեռվում ադրբեջանական դրոշ է ծածանվում, եւ գրեթե Ջավախքի միջով գործում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Կհաջողվի՞ քրիստոնեությունը պահպանել Ջավախքում:

Քրիստոնեությունը Ջավախքում պահպանողը հիմնականում հայերն են, որովետեւ այստեղ մեծամասամբ հայեր են ապրում: Եվ հայերը քանի այստեղ կան, քրիստոնեությունը մնալու է: Իսկ ես կարծում եմ, որ միշտ են հայերն ապրելու Ջավախքում, եւ քրիստոնեությունը միշտ լինելու է այստեղ:

Զգուշացում՝ ՌԱԿ-ի անունը չարաշահող պատեհապաշտներին

Իսկ ի՞նչ է հուշում այս առումով Պատարագներին մասնակիցների թիվը:

Կամաց-կամաց ժողովրդի մեջ փորձում ենք ավելի ներդնել եկեղեցու կարեւորությունն ու նշանակությունը: Ի սկզբանե այս տարածաշրջանում միշտ դժվար է եղել հոգեւոր առումով, մանավանդ, որ ժողովուրդն ունի իր սովորությունները, նիստուկացը: Սա էլ ինչ-որ առումով «խանգարում է» ավանդական մեր Առաքելական եկեղեցու հաստատմանը եւ տարածմանն այստեղ: Բայց ժողովուրդը շատ հավատքով է, եւ պետք է փորձենք այնպես անել, որ իրենք հաճախեն եկեղեցի: Մենք ունենք 9 հոգեւորական: Ախալցխայում, Ծալկայում, Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ իր շրջակա գյուղերում փորձում ենք մեր հոգեւոր դասի հետ միասին անել այն ամենը, ինչ հնարավոր է եւ անհնարին է:

Նիկոլն էապես սրեց եղած մտավախությունները

Ջավախքում միշտ եղել են խնդիրներ` նաեւ աղանդավորների հետ կապված: Ի՞նչ իրավիճակ է հիմա, եւ ինչպե՞ս եք պայքարում դրանց դեմ:

-Հիմա էլ են սկսել ակտիվանալ, չգիտեմ` ինչով է պայմանավորված, մանավանդ վերջին տասնօրյակում արդեն ակտիվություն ենք տեսնում Եհովայի վկաների կողմից: Գիտեք, մենք իրենց դեմ անելիք չունենք, այլ անելիք ունենք մեզ համար, մեր քարոզրչությունն այնքան պետք է անենք, որպեսզի աղանդները գոյություն չունենան մեր կյանքում: Եթե մի տեղ աղանդն ավելի զորավոր է, կարծում եմ` նաեւ մեղավորությունը մերն է` իբրեւ հոգեւորական, իբրեւ եկեղեցի եւ իբրեւ ժողովուրդ: Ժամանակին, եթե չեմ սխալվում, մեկը Վեհափառ Հայրապետին հարցրել է աղանդավորների մասին, եւ նա պատասխանել էր, որ բոլորն էլ մեր զավակներն են: Այսօր շեղված, բայց վստահ ենք, որ մի օր իրենք վերադառնալու են իրենց մայր եկեղեցու գիրկը:

Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց չի եղել, որովհետեւ Փաշինյանը տեղում չէր

«ԲՈԼՈՐՍ ՈՒԶՈՒՄ ԵՆՔ ԱՄՈՒՐ, ՀԶՈՐ, ԿԱՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆ»

Ի՞նչ հորդոր ունեք մայր հայրենիքին, ինչով կարո՞ղ է այսօր Հայաստանն օգնել Ջավախքին:

Ուր էլ լինենք` Հայաստանում, թե` դրսում, հայերս պետք է միասնական լինենք, որովհետեւ նորություն չպետք է լինի ասածս, որ միասնականությունն է ուժ ծնում: Բարեբախտաբար, մենք երբեք, իբրեւ ժողովուրդ, իբրեւ եկեղեցի, չենք ունեցել այլ նկրտումներ, որ ուրիշինը մերը լինի, միայն ուզում ենք, որ մերը մեզ մնա, եւ կարողանանք միասնաբար զարգացնել մերը: Սա համայն հայության խնդիրն է: Հայրենիքում, Սփյուռքում, Ջավախքում  մենք մի խնդիր ունենք` լինել միասնական, որովհետեւ դժբախտաբար, պատմությունից դասեր չենք քաղում եւ շարունակում ենք սխալներ գործել: Բայց ես կարծում եմ, որ ամեն բան պետք է դնենք մեկ կողմ եւ մտածենք միասնականության մասին, որը պետք է ծնի եւ ավելի արարի մեկ միասնական հայրենիք` Հայաստանով, Արցախով ու Սփյուռքով:

Ալեն Սիմոնյանի սիրտը Վազգեն Առաջին է ուզում

Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության հետ կապված ինչ տրամադրություններ կան Ջավախքում:

Յուրաքանչյուր ջավախքցի ապրում է Հայաստանի կյանքով, եւ ինչքան ականջալուր եմ եղել, ոչ թե միայն ջավախքցիները, այլեւ բոլորս ուզում ենք ամուր, հզոր, կայուն եւ զարգացող Հայաստան: Ինձ համար ավելի ճիշտ է օգտագործել հայրենիք տերմինը, որովհետեւ ավելի ընդգրկուն է: Յուրաքանչյուրը  պետք է ծառայի իր հայրենիքին, եւ ջավախքցին էլ այդ նպատակն ունի: Ջավախահայերը կապը պահում են Հայաստանի հետ, եւ բոլորն էլ ուզում են տեսնել ավելի հզոր, ավելի զարգացած հայրենիք:

Ցավոք, անզգույշ խոսքերն ու վարմունքը տարածվում են ԱԺ ամենբարձր ամբիոնից. Տեր Համբարձում

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք-Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА