o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆրանսիայի ինը դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է սահմանվել սաստիկ տեղումների պատճառով

09.08.2019 17:49 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ֆրանսիայի ինը դեպարտամենտում վտանգի բարձր մակարդակ է սահմանվել սաստիկ տեղումների պատճառով

Օդերեւութաբանական տագնապի նախավերջին մակարդակն է սահմանվել Ֆրանսիայի ինը դեպարտամենտում սպասվող սաստիկ ամպրոպների պատճառով: Օգոստոսի 9-ին այդ մասին հայտնել է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայությունը։

Պատերազմի տարիների ռումբի պատճառով Բեռլինում տարհանվել է 13 հազար մարդ

Մասնավորապես, վատ եղանակը կընդգրկի երկրի կենտրոնական եւ հյուսիսարեւելյան վեց դեպարտամնետ (Օբ, Կոտ դ’Օր, Մառնա, Վերին Մառնա, Մեզ եւ Յոն), ինչպես նաեւ երեք դեպատամենտ երկրի հարավում. Ավերոն, Վերին Գարոն եւ Տառն: Նվում է, որ նշված շրջաններում 16:00-ից (Երեւանի ժամանակով 18:00-ից) սպասվում են տեղատարափ անձրեւներ, կարկուտ եւ քամու հուժկու պոռթկումներ, որոնց արագությունը կհասնի 27,7 մ/վ-ի:

Բարդ եղանակային իրադրության պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս հանդես բերել զգոնություն եւ սահմանափակել էլեկտրասարքերի օգտագործումը բաց տարածքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА