o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

09.08.2019 18:16 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԳԵՐԱԶԱՆՑԵՑ ԱՆԳԱՄ ՕՍՏԱՊ ԲԵՆԴԵՐԻՆ

Թեեւ Օստապ Իբրահիմիչը իրական կյանքում երբեք գոյություն չի ունեցել, եւ սոսկ գրողներ Իլֆի եւ Պետրովի գրչի արգասիք է, սակայն  նա հաստատ հիմա նախանձից կանաչում է իր վիրտուալ գերեզմանում, տեսնելով, թե ինչեր է խոսել Նիկոլը Ստեփանակերտի իր հանրահավաքին, եւ ինչպիսի ճոխ հեռանկարներ է կանխատեսել 2050-ին: Երեւի թե, պահի տակ Նիկոլն ինքն էլ է սկսել հավատալ իր պատգամավոր Արման Եղոյանի ասածին, թե 40 տարի մնալու են իշխանության: Իսկ ինչ վերաբերում է Իլֆին ու Պետրովին, ապա թերեւս փոշմանում են, որ չեն ծնվել մեր ժամանակներում, այլապես Օստապ Բենդերի «Նյու Վասյուկին» անհամեմատ ավելի ճոխ է լինելու:

ԹԱՎՇՅԱ ԹՐՔՈԲՈԼՇԵՎԻԶՄԸ ԵՐԿԻՐԸ ՎԵՐԱԾՈՒՄ Է «ԿԱՊԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿԻ»

 

ՏրՈՅԱԿԱՆ ՁԻ «ԱրՑԱԽՑԻՆԵրԻՆ ՍԻրԵԼՈՒ» ԱՆՎԱՆ ՏԱԿ
Այդ ինչպե՞ս է պատահել, որ «ղարաբաղյան կլանին» մշտապես պատերազմ հայտարարող Նիկոլը, ստույգ լինելով Լեւոն Ակոպիչի հոգեզավակ, հանկարծ որոշեց հայտարարել, որ Արցախը Հայաստան է, որ չի կարելի տարանջատել հայերին «ցի»-երով, որ...
Արդյո՞ք որեւէ ողջամիտ հայորդի կարող է հավատալ, որ իր լրագրողական կարիերայի արշալույսից ի վեր ապազգային Նիկոլը հանկարծ դարձի եկավ եւ դարձավ «Միացում» գաղափարի ջատագով` այն էլ առանց հետին մտքերի: Ինչպես կասեր մեծն Ստանիսլավսկին` չեմ հավատում: Եվ այդ չհավատալուն բազում դրդապատճառներ կան: Այդ ինչո՞ւ Ստեփանակերտում հանրահավաք հավաքելու համար լայնորեն կիրառվեց վարչական ռեսուրս, եւ գերջանքեր ներդրեց ինչպես Նիկոլի թիմը` մասսա բերելու համար, այնպես էլ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Այդ ինչո՞ւ էր պետք կազմակերպել նաեւ Բակո Սահակյանին սուլելը, այդ ի՞նչ տգեղ հնարք է: Եվ վերջապես, այդ ինչո՞ւ Նիկոլը հատուկ շեշտեց, որ ՀՀ ներկայիս ԱԽՔ Արմեն Գրիգորյանը արցախյան գրանցում ունի...
Չար լեզուներն ասում են, որ հնարավոր է` Արցախի նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի փոխարեն հենց Արմեն Գրիգորյանն առաջադրվի: Իսկ դա արդեն տրոյական ձիու տարբերակ է, քանզի եթե հանկարծ Նիկոլին հաջողվի Արմեն Գրիգորյանին դարձնել Արցախի նախագահ (ինչի հավանականությունը, բարեբախտաբար, չնչին է), ապա դա իսկական արտաքին քաղաքական փորձանք կբերի Արցախի գլխին: Չէ՞ որ Արմեն Գրիգորյանին չեն ընդունում ռուսները, եւ արհամարհանքի են արժանացնում ամերիկացիները, եւ արտաքին հարաբերությունների գծով այդ քյառթու սորոսականը ձախողված պաշտոնյայի կայուն նկարագիր ունի: Բայց հիմա Արմեն Գրիգորյանը նաեւ կեղծ մտահոգություն արտահայտեց BBC-ի կողմից մեր ՀՔԾ-ի «էքսլյուզիվ նյութերի» հիման վրա սկանդալային հրապարակումով. «Մեզ համար շատ կարեւոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որեւէ արտահոսք չլինի, որովհետեւ գաղտնիությունը նշանակում է նաեւ ապահովվածություն, անվտանգություն»:
Եվ, խոշոր հաշվով, ի՞նչ է կատարվում: Ստեփանակերտում Նիկոլը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, հանդես է գալիս որպես ջերմ հայրենասեր, իսկ Երեւանում այդ ժամանակ մեծ ջանքեր են գործադրվում հերոսների վարկաբեկման, նրանցից հանցագործ կերպարների կերտման ուղղությամբ: Հակազգային քարոզչության թափը չի նվազել, չի նվազել եւ ադրբեջանասիրությունն առաջ տանելը,  չի նվազել եւ զազրելի պացիֆիզմի տարածմանն ուղղված ջանքը եւ հետեւաբար նաեւ փողը: Իսկ, օրինակ, «Քաղաքացիական հարթակ» ՀԿ նախագահ, քաղաքագետ Աղվան Պողոսյանը նշում է, որ այդտեղ նաեւ կարող են վտանգավոր տողատակեր լինել. «Նախ պետք է վերհիշենք, որ Վարչապետի պաշտոնը ստանձնելիս Նիկոլ Փաշինյանը Արցախում մամլո ասուլիս տալիս շեշտել է, որ, առանց Արցախի ներգրավման բանակցային գործընթացին, բանակցություններ չեն կարող լինել: Եվ այս կոնտեքստում, երբ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «Միացում» կարգախոսը, արդյո՞ք սա նահանջ էր իր իսկ որդեգրած քաղաքականությունից, այսինքն` ջրվեց Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի հայտնի թեզը: Եվ եթե ընդունում ենք «Միացում» կարգախոսը, արդյոք Վարչապետը ի նկատի ուներ Արցախը` ներկայիս սահմաններով, թե՞ նախկին ԼՂԻՄ-ը: Արդյո՞ք «Միացում» կարգախոսով Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում է ճանաչել Ղարաբաղի միացումը Հայաստանին` առանց յոթ շրջանների»: Համ էլ բոլորիս հիշողության մեջ թարմ է Նիկոլի այն թեզը, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի նաեւ ադրբեջանցի ժողովրդի համար:

«ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ՄԻՆՈՒՍ ԻՆՏԵԼԵԿՏ»
Նշենք, որ այս բանաձեւի հեղինակը ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանն է, ով բավականին սուր բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին: Բայց մինչեւ տիկին Հովհաննիսյանի արձանագրածին անդրադառնալը, մատնանշենք հետեւյալը: Լեւոն Տեր-Պետրոսյանը, նկատի ունենալով Արցախը, ժամանակին հնչեցրել էր «վատ ես ապրելու Սերգո ջան» բանաձեւը, այն ուղղելով 1997-ի ասուլիսի ժամանակ իրեն հարց տված Սերգո Երիցյանին: Հիմա էլ, ըստ էության, Նիկոլն է ասում. «Վատ ես ապրելու, Սերգո ջան», բայց հաշվի առնելով ԼՏՊ-ի փորձը, ով խցանի պես դուրս թռավ նախագահի պաշտոնից, քանզի պնդում էր, որ պայմանական Սերգո վատ է ապրելու Արցախի պատճառով, հիմա վատ ապրելու ուրիշ պատրվակ է մոգոնել: Իբր թե, ըստ ինչ-որ գաղտնի զեկույցի, Հայաստանը համարվում է ձախողված պետություն դեռ 2014-ից: Եվ այդ ձախողումից պրծնելու համար իբր թե նորմալ զարգացում հնարավոր է ապահովել միայն 2050 թվականին: Որ միայն 2050-ին հայերը լավ կապրեն, բայց դրանում Նիկոլը ոչ մի մեղք չունի, մեղավոր են այդ անիծյալ նախկին իշխանությունները: Այ, հենց այդ «ձախողված պետության» մասին նիկոլական պնդումին անդրադառնալով է Արփինե Հովհաննիսյանը Նիկոլի առաջարկած «կոնսենսուսի 6  կետերը» ակնարկելով, շրջանառության մեջ դնում «Կոնսենսուս մինուս ինտելեկտ» բանաձեւը: Տիկին Հովհաննիսյանը մասնավորապս գրում է. «2005 թվականից սկսած` Խաղաղության հիմնադրամը եւ «Foreign Policy» ամսագիրը հրապարակում են ձախողված պետությունների (failed state) ինդեքսը: Հատկանշական է, որ որոշակի պահից սկսած` ինդեքսը վերանվանվեց խոցելիության ինդեքսի (fragile state), քանի որ պետությունները, այսպես ասած, ինքնասիրություն են դրսեւորել ու պայքարել, որ իրենք չանվանվեն ձախողված: Նախընտրել են խոցելի բառը, քանզի այս կամ այն տիրույթում կամ բոլորում միասին կարող են լինել այդպիսին` այս կամ այն չափով: Այս ինդեքսը հեղինակավոր է եւ շատ է մեջբերվում հատկապես գիտական շրջանակներում, քանի որ համապարփակ է` ներառելով 12 չափանիշներ` պետության անվտանգությունից մինչեւ քաղաքական, սոցիալ-տնտեսական գործոնները: Յուրաքանչյուր տարի ինդեքսը կազմելու համար ուսումնասիրվում է մոտ տասը հազար աղբյուր, մշակվում է 40-45 միլիոն հոդված եւ զեկույց: 2019 թվականին ամենախոցելի երկիրը, այսինքն` վարչապետի սիրած եզրութաբանությամբ` «ձախողվածը», համարվում է Եմենը` զբաղեցնելով առաջին տեղը, իսկ ամենակայունը Ֆինլանդիան է իր 178-րդ տեղով: Հայաստանը (105) այս զեկույցում երբեւէ, կրկնում եմ` երբեւէ չի դիտարկվել որպես ձախողված: Ավելին` վերջին տասը տարիների ընթացքում, այսինքն` ըստ Ձեզ «ձախողված» կառավարման ժամանակաշրջանում բարելավել է իր դիրքերը` տասը տարվա ընթացքում գրանցելով 7.6 կետով առաջընթաց: Այս տարի եւս Հայաստանը (թե կուզեք` ձեր Նոր Հայաստանը) բարելավել է դիրքերը, սակայն կան ցուցանիշներ, որոնք անկում են ապրել, ու դրանք մտածող մարդու համար շաաաատ մտահոգիչ են»:
Ստացվում է, որ տրամաբանորեն հենց Նիկոլի թավշյա վարչախումբն է ջանքեր գործադրել Հայաստանը ձախողված պետություն դարձնելու, բայց այսքան ժամանակի ընթացքում դա դեռ առանձնապես չի ստացվել: Սակայն հենվելով Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձեւի վրա, իրոք, որ արդեն այս աշնանը կենսական անհրաժեշտություն է դառնում բոլոր առողջ ուժերի միավորումը եւ Նիկոլին իր թրաշամանուկ թիմով ճանապարհելը: Այլապես նա կհասցնի Հայաստանն իրոք վերածել ձախողված պետության, նամանավանդ, եթե կատարելով տիկնիկավարների կամքը` փորձանք բերի Արցախի գլխին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА