o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Այգեկ» պարարվեստի ստուդիան զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը (Տեսանյութ)

17.08.2019 20:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Այգեկ» պարարվեստի ստուդիան զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը (Տեսանյութ)

Այգեկ համայնքի «Այգեկ» պարարվեստի ստուդիան «Heritage»  պարի եւ մշակույթի կենտրոնի կողմից կազմակերպված մրցույթ-փառատոնին զբաղեցրեց պատվավոր առաջին տեղը՝ մրցելով հայաստանյան տարբեր մարզերից ընտրված 8 լավագույն պարային խմբերի հետ: Բացի գլխավոր մրցանակից, «Այգեկ»-ն արժանացավ նաեւ դրամական պարգեւի: Հաղթանակից հետո՝ իր առաջին զգացողությունների մասին «Իրավունքը» մանրամասներ պարզեց «Այգեկ» պարարվեստի ստուդիայի գեղարվեստական ղեկավար ՌՈԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՑ:

Ձյուն է գալու. Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է

- Ութ պարային խմբերի մեջ արժանանալ մրցանակային առաջին տեղին, իհարկե, շատ ոգեւորող է, եւ սա մեզ համար շատ կարեւոր մրցանակ է: Նմանատիպ մրցույթներ Հայաստանում շատ պետք է լինեն, բայց, ցավոք, քիչ են: Շնորհակալություն եմ ուզում հայտնել կազմակերպիչներին նմանատիպ հրաշալի միջոցառում նախաձեռնելու եւ անցկացնելու համար: Մրցույթը ե՛ւ գեղարվեստական ղեկավարներին, ե՛ւ պարային խմբերին, ե՛ւ պարող երեխաներին տալիս է մեծ ոգեւորվածություն, ինչի արդյունքում մեր աշխատանքը կրկնապատկվում է եւ կարողանում ենք քայլ առ քայլ ավելի առաջ գնալ ու մեր հայ պարարվեստն ավելի բարձր ասպարեզներում ներկայացնել: Ինչպես նաեւ կարողանում ենք ներկայացնել միջազգային հարթակներում, որի արդյունքում, հուրախություն մեզ, նորից ունենում ենք հաղթանակներ, որը նաեւ մեր երկրի անունն է բարձրացնում ամբողջ աշխարհով մեկ:

- Ինչի՞ վրա եք ծախսելու մրցանակային 250 հազար դրամը:

- Գումարը միանշանակ ծախսելու ենք երեխաների հագուստների վրա: Արդեն ունենք նախատեսած հագուստի որոշակի մոդելներ, որը պատրաստվում էինք ծնողների օգնությամբ կարել, բայց այս պարագայում արդեն կօգտագործենք որպես մրցանակ ստացած նվիրատվությունը:

- Սպասե՞նք «Այգեկ»-ին «Heritage»-ի հաջորդ մրցույթների ժամանակ:

- Միանշանակ: Ինչպես գիտեք, որպես հաղթող խումբ, մյուս փառատոններին մենք չեն կարող մասնակել, բայց գալիք տարի՝ 2020 թվականի ամռանը, Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Այգեկ» պարարվեստի ստուդիան ելույթ կունենա «Heritage»  պարի եւ մշակույթի կենտրոնի հետ համատեղ մենահամերգով:

- Մշտապես մասնակցո՞ւմ ենք նման մրցույթների, թե՞ պարզապես վստահեցիք «Heritage»-ին:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

- Ոչ բոլոր տեսակի համերգներին եւ մրցույթներին ենք մասնակցում, քանի որ, ցավոք, հատկապես Հայաստանում, շատ քիչ են լինում հետաքրքիր եւ կազմակերպված փառատոններ: Մենք նախընտրում ենք մասնակցել կազմակերպված եւ հետաքրքիր փառատոններին, որտեղ արդյունքը կոգեշնչի թե՛ գեղարվեստական ղեկավարին, թե՛ երեխաներին ու ծնողներին

-Այս առումով ի՞նչ կասեք «Heritage»-ի կազմակերպիչների մասին:

- Առաջին հերթին շնորհակալական խոսքեր կասեմ, շատ հրաշալի աշխատանք են կատարել: Եվ հարցը միայն նվիրատվությանը չի վերաբերում, այլեւ հրաշալի կազմակերպված փառատոնին, որը, ինչպես նշեցի, Հայաստանում պետք է շատ լինեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА