o C     19. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

19.08.2019 19:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Միայն ժողովրդավար Թուրքիան է ի վիճակի ճանաչել Հայոց ցեղասպանությունը». Կարո Փայլան

Ուրուգվայում՝ «Փասոս Փերտիտոս» («Կորսուած քայլեր») խորհրդարանական սրահում, հարյուրավոր հանդիսականի առաջ ելույթ են ունեցել Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ եւ ԵՓՐՈՒ ԿՅՈՒՆԱՆ՝ սպառիչ անդրադարձ կատարելով Թուրքիայի ազգային փոքրամասնությունների առկա վիճակին եւ մարդու իրավունքներին: Հանդիպմանը ներկա էր նաեւ ՆՈՐԱ ՔՈՐԹԻՆՅԱՍԸ, որը Փլասա տէ Մաժոի Մայրերի միության հիմնադիրներից մեկն է:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Ի դեպ, նշենք, որ բանախոսների ելույթները մի քանի անգամ ընդմիջվել են ներկաների բուռն ծափահարություններով:  

«Հայերս 105 տարի ի վեր պայքարում ենք, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, սակայն չհաջողեցինք, որ արդարություն լինի: Պետք է չէ լուռ մնանք, պետք է բողոքենք նաեւ այն ամենի դեմ, ինչ կատարվում է քուրդ ժողովրդի նկատմամբ: Գիտեք, եթե չդատապարտենք, ցեղասպանությունները կարող են կրկնվել: Ներկայիս Թուրքիան ապրում է շատ մութ ձմեռում, բայց պայքարը շարունակվում է եւ այնքան ժամանակ է շարունակվելու, քանի դեռ հույս կա», - իր խոսքում շեշտել է Կարո Փայլանը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Իր հերթին Եփրու Կյունան անդրադարձավ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունում կնոջ ունեցած կարեւոր դերին՝ ընդդեմ բռնության եւ հանուն խաղաղության եւ եղբայրության թուրքական հողի վրա ապրող ցեղախմբերի միջեւ:

«Մենք պայքարում ենք կանանց հավասարության համար մի տարածքում, որտեղ տիրապետող են այրերը», - ասել է Ե. Կյունան:

Խոսքով հանդես եկան նաեւ Ուրուգվայի օրենսդիր մարմնի փոխքարտուղար ԷՐԻՔ ՔԱԼՔԱՆԻՈՆ, ազգային պատգամավոր ՄԻՐԻԱՄ ՊՈՅԱՃՅԱՆԸ եւ Արժանթինի Հայ Կեդրոնի նախագահ ԳԱՐԼՈՍ ՎԱՐԴԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Իսկ հանդիպումը վարում էր ՊԵՎԵՐԼԻ ՔԻՆԸ: Հավելենք նաեւ, որ հանդիպմանը ներկա էին տեղի պաշտոնատար այլ անձինք, ինչպես եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Թուրքիայի նախագահի՝ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված հայտարարությունների վերաբերյալ

Ելույթներից հետո՝ ներկաները շրջապատեցին Թուրքիայից ժամանած պատգամավորներին եւ իրենց ջերմ գնահատանքը հայտնեցին՝ անմահացնելով հանդիպումը լուսանկարով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА