o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևանում հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն. նրանք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. Shamshyan.com

25.08.2019 16:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երևանում հարսանիքի մասնակիցներից մի քանի հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն. նրանք կասկածվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. Shamshyan.com

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հնետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 23-ին Արաբկիր վարչական շրջանում իշխանության ներկայացուցիչներրի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով:

Խոշոր հրդեհ Երևանում. մեկնել է երեք մարտական հաշվարկ

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները ծառայություն իրականացնելու ժամանակ նկատել են, որ 3 քաղաքացիներ վիճաբանում են: Ոստիկանության ծառայողները, մոտենալով նրանց, փորձել են պարզել վիճաբանության պատճառը, որից հետո նրանցից մեկին, ով չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջին, երբ փորձել են նստեցնել պարեկային ավտոմեքենան, մոտեցել են մի խումբ քաղաքացիներ, որոնցից մի քանի հոգին ձեռքերով ու ոտքերով սկսել են հարվածել ոստիկաններին:

Տեսնելով, որ իրենք չեն կարողանում կարգի հրավիրել այդ անձանց, ոստիկաններից մեկը ռադիոկապով օգնություն է կանչել, ու ժամանած Արաբկիրի ոստիկանները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Արաբկիրի ոստիկանություն են բերման ենթարկել միք քանի քաղաքացու:

Պարզվել է, որ նշված անձինք են՝ Երևանի բնակիչներ, 30-ամյա Նարեկ Տերզիկյանը, 29-ամյա Բաբկեն Բաղդասարյանը, 32-ամյա Վարդան Մանուկյանը, 33-ամյա Էդգար Բաղդասարյանը, 27-ամյա Դավիթ Ղարիբյանը, 17-ամյա Գեղամ Գ.-ն, 33-ամյա Հայկազ Հայկազյանը և 31-ամյա Հակոբ Պետրոսյանը: Նշված անձանց մեծ մասը մասնակցելիս է եղել ինչ-որ հարսանեկան արարողության, որից հետո արարողությունից դուրս են եկել փողոց և մի կաթիլ մեղրի պատմություն ստեղծել: 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА