o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ֆուտբոլիստը, որի հարսանիքին ես երգում էի խաղալո՞ւ է Ա Սերիայում.Ալ Բանոն` Մխիթարյանի մասին

03.09.2019 21:19 ՍՊՈՐՏ
Ֆուտբոլիստը, որի հարսանիքին ես երգում էի խաղալո՞ւ է Ա Սերիայում.Ալ Բանոն` Մխիթարյանի մասին

Իտալացի աշխարհահռչակ երգիչ ու երգահան Ալ Բանոն Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխությունից հետո հարցազրույց է տվել Calciomercato-ին և պատմել է, թե ինչպես է ստացել հայ ֆուտբոլիստի հարսանիքին երգելու հրավերը:

Մեսսին հայտարարել է, որ կարիք չունի հրապարակավ խոսել իր հաջողությունների մասին ինչպես Ռոնալդուն

Հայաստանի հավաքականի ավագը հունիսին Վենետիկում պսակադրվեց Բեթի Վարդանյանի հետ, իսկ հարսանեկան խնճույքին իր հայտնի «Felicita» կատարումով Ալ Բանոն ուրախացրեց ներկաներին: Հայ ֆուտբոլիստի Իտալիա տրանսֆերից հետո երգչի ու Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը մեծ տարածում ստացավ համացանցում:

«Ես չգիտեի, թե նա ով է: Ինչպե՞ս, ֆուտբոլիստը, որի հարսանիքին ես երգում էի խաղալո՞ւ է Ա Սերիայում: Իսկապե՞ս: Ես չգիտեի այդ մասին, բայց հունիսին նույնիսկ չգիտեի, թե ով է Հենրիխ Մխիթարյանը: Ինձ հետ կապ էին հաստատել նրանց անձնակազմի անդամները, քանի որ ծնողները որոշել էին անակնկալ մատուցել, երկուսն էլ գիտեին «Felicita» երգը ու մյուս երգերը: Հայաստանում շատ հայտնի եմ, բայց այդ երկու երիտասարդների աչքերում այդքան ոգևորություն տեսնելը ինձ ապշեցրեց: Երբ սկսեցի երգել, միանգամից դրական զգացումներ ապրեցի, նրանք ու իրենց հյուրերը ուրախ էին, բոլորը լավ զվարճացան, ոչ, մենք բոլորս լավ զվարճացանք:

Ես երբեք չէի մտածի, որ նա ֆուտբոլիստ է: Ես նրանց հետ անցկացրի ընդամենը մեկ ու կես ժամ, նա թողեց շատ համեստ, սիրալիր ու պատրաստակամ տղայի տպավորություն: Նրան հաջողություն եմ մաղթում նոր թիմում: Հույս ունեմ, որ նա կարող է նույնքան ուրախ լինել, որքան իր հարսանիքի օրը: Ու ինչո՞ւ ինձ չես ասել, որ այստեղ ես խաղալու»,-ասել է երգիչը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА