o C     16. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չկա այսօր պետական մարմին, որը կարող է ասել, որ այս մեղսագրվող գործողությունների առումով Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ. Հայկ Ալումյան

07.09.2019 12:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Չկա այսօր պետական մարմին, որը կարող է ասել, որ այս մեղսագրվող գործողությունների առումով Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չէ. Հայկ Ալումյան

«Չկա մարմին և չկա ընթացակարգ, որից  ներկա կարգավորումների պայմաններում կարելի է հետևության գալ, թե պաշտոնաթող նախագահին որևէ քերական գործով վերագրվող գործողությունները բխում են նրա կարգավիճակից՝ որպես նախագահի, թե ոչ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Այսօր օզոնային շերտի պահպանման միջազգային օրն է

Նրա խոսքով ՝եթե չկա այդպիսի մարմին, որը համապատասխան ընթացակարգով կարող է այս հարցին պատասխան տալ, ապա չի կարող օրինական լինել Վերաքննիչ դատարանի կամ որևէ այլ դատարանի որոշում,   որտեղ  ասված  է, որ պարոն Քոչարյանի կարգավիճակից չի բխել այն, ինչ նրան այսօր վերագրվում է։

«Չկա այսօր պետական  մարմին, որը կարող է ասել, որ այս մեղսագրվող  գործողությունների առումով Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի չի»,-նշեց պաշտպանը ։
Ալումյանի  խոսքով՝ դա ՍԴ-ի առաջին գլխավոր մեսիջներից մեկն է, որը պարտադիր է բոլոր դատարանների համար։

Հիշեցնենք, որ երեկ ՍԴ-ն հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության որոշման ամբողջական տարբերակը։ Բարձր դատարանը որոշել է  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ  Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА