o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան

07.09.2019 14:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյան

Քրեական հետապնդումը կրկին մեղադրանք առաջադրելու որոշում է և դրանից հետո բխող հետագա դատավարական գործողությունները իրականացել են առանց որևէ ընթացակարգի կամ կառուցակարգի, որը կերաշխավորեր պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ խոսելով Ռոբերտ Քոչարյանի կալանավորման և Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ:

Սամվել Մայրապետյանը սահմանված ժամկետում չի կարողացել վերադառնալ Հայաստան

«Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը հետևյալն է. այսօր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառութային անձեռնմխելիությամբ երաշխավորված, սահմանադրության ուժով պաշտպանված անձ:

Այսինքն՝ ինքնին այս նախադասությունը նշանակում է իրավունքի, սահմանադրության պահանջի կոպտագույն խախտում, քանի որ «անձեռնմխելիություն» բառը և քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»,- ասաց Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ երկրորդ նախագահը չէր կարող կալանավորվել, ավելին՝ նույնիսկ մեղադրանքի որոշում չէր կարող լինել: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեադատավարական օրենսգիրքը չի նախատեսում դրա համար անհրաժեշտ ընթացակարգային հստակ կառուցակարգերը:

«Գործառութային անձեռնմխելիությունը վերբերում է բացառապես օրինական գործողություններին, որոնք նախատեսված են օրենսդրությամբ: Հարց է առաջանում՝ ո՞ր օրինական գործողություններն են գրված քրեական օրենսգրքում, որ դրանից էլ պաշտոնաթող նախագահը պետք է քրեական պատասխանատվության չենթարկվեր: Այլ կերպ ասած դա իմաստազուրկ դիրքորոշում էր»,-  հավելեց նա:

Վարդևանյանի խոսքով՝ կալանքը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հիմնարար իրավունքներից ամենակարևոր իրավունքներից մեկի՝ անձնական ազատության իրավունքի  խախտում:

«Օրենսդրական բացը այն աստիճանի է, որ նման կարգավիճակով օժտված անձի նկատմամբ չի կարող նման գործողություն ունենալ: Այս պարագայում 27-րդ հոդվածի խախտումը առավել քան հստակ է: Եվ ես կարող եմ վստահորեն պնդել, որ երկրորդ նախագահը անհապաղ պետք է լինի ազատության մեջ»,-շեշտեց փաստաբանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА