o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը խոր արմատներ ունի. «Ժողովուրդ»

10.09.2019 14:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու որոշումը խոր արմատներ ունի. «Ժողովուրդ»

Թերթին տեղեկություններ հասան, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյանի` պատգամավորական մանդատը վայր դնելու մասին որոշումը խոր արմատներ ունի:

Մասնավորապես, խմբակցությունը վերջերս բացահայտել է, որ Էդգար Առաքելյանը պլան է ունեցել: Նա ևս 9 պատգամավորի համոզել է դուրս գալ խմբակցությունից, անկախանալ ու ԱԺ խումբ ստեղծել: Ըստ նույն աղբյուրների` խորհրդարանական անկախ խումբը պետք է ղեկավարեր ԱԺ ընդդիմադիր պատգամավորներից մեկը, որը ևս պետք է լքեր խմբակցությունը:

Ֆելիքս Ցոլակյանը տանից կաշխատի․ նա ռիսկային խմբում է․ «Ժողովուրդ»

Այդ ամենի մասին տեղեկացել են իմքայլականները ու պահանջել են Է. Առաքելյանից վայր դնել մանդատն ու հեռանալ: Վերջինս էլ ստիպված հրաժարվել է մանդատից:

Երեկ այս հարցերի հետ կապված «Ժողովուրդ»-ը նախ զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի, ապա նաև Էդգար Առաքելյանի հետ, որոնք ամեն կերպ փորձեցին հերքել մեր ունեցած տեղեկությունները»,-գրում է թերթը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА