o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում գրանցված երկրաշարժին հետևել են 100-ից ավելի հետցնցումներ. լարվածության դաշտի կտրուկ փոփոխություն չի սպասվում

11.09.2019 18:08 ԹԵՄԱ
Հայաստանում գրանցված երկրաշարժին հետևել են 100-ից ավելի հետցնցումներ. լարվածության դաշտի կտրուկ փոփոխություն չի սպասվում

ԱԻՆ Սեյսմիկ ծառայությունը հաղորդում է, որ սեպտեմբերի 10-ին Բավրա գյուղից 12 կմ հարավ-արևելք գրանցված 4,8 մագնիտուդով երկրաշարժից հետո գրանցվել են 1 - 3,7 մագնիտուդով 100-ից ավելի հետցնցումներ:

Դրանք համեմատաբար թույլ են եղել, քան առաջին ցնցումը, հետևաբար, կարելի է եզրակացնել, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է:

ՀՀ նախագահի տիկինը նշանակվեց Հայաստանում երեխաների իրավունքների արտակարգ պաշտպան

Երկրաշարժը հարում է Ջավախքի ընդարձակման գոտուն (հրաբխային բարձրավանդակին)։ Ջավախքի հրաբխային բարձրավանդակը և հարակից տարածքները հատում են մի շարք ակտիվ խզվածքներ, որոնց հետ են կապված ինչպես պատմական, այնպես էլ արդի ժամանակաշրջանի բազմաթիվ երկրաշարժեր: Ջավախքի ընդհարձակման գոտին բնութագրվում է երիտասարդ հրաբխականությամբ և մեծ թվով թույլ և միջին ուժի երկրաշարժերով: Այս գոտու բարձր սեյսմիկության դրսևորումը կարող է բացատրվել գոյություն ունեցող հրաբխային օջախներով:

Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը, համաձայն գործող կանոնակարգի, շարունակում է իրականացնել շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ մշտադիտարկում:

Բազմապարամետրային մշտադիտարկման տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ, ամենայն հավանականությամբ, չեն սպասվում լարվածության դաշտի կտրուկ փոփոխություններ: Սեյսմիկ ռեժիմը գտնվում է վերահսկողության տակ: Հետագա զարգացման մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА