o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սա պետություն է եւ վե՛րջ». Խոսրով Հարությունյան

11.09.2019 22:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սա պետություն է եւ վե՛րջ». Խոսրով Հարությունյան

«Մամուլում տարածվեց Հանրապետության Դատախազության հայտարարությունն այն մասին, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Հանրապետության 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Թեպետ ՍԴ որոշումը կյանքի կոչելու ֆորմալ կողմը ապահովելու համար պահանջվում է լոկ Դատարանի որոշում եւ ոչ ավելին, այդուհանդերձ, Դատախազության հայտարարությունը հիմք է տալիս ենթադրել, որ այն արտահայտում է ոչ միայն վերջինիս կողմից ՍԴ որոշման իրավական ընկալումը, այլ նաեւ այս հարցում իշխանությունների դիրքրոշումը: Մինչդեռ անվիճելի է, որ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող մեկնաբանվել եւ անվերապահ կատարման ենթակա իրավական ակտ է, իսկ տվյալ պարագայում առավել եւս՝ ինչպես փաստում են իրավունքի բնագավառի փորձագետները», - այս մասին նշում է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ ընդգծում. «Արդյո՞ք Դատախազության հայտարարությունը որեւէ կանխորոշիչ ազդեցություն կունենա Դատարանի որոշման վրա՝ պարզ կլինի վաղը: Հուսանք, որ դատավորը կցուցաբերի քաղաքացիական բարձր գիտակցություն եւ հարազատ կմնա Սահմանադրությանը եւ օրենքի տառին նվիրված լինելու հանրային իր առաքելությանը: Սակայն անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ մեր հասարակությունը հայտնվել է Պետության եւ պետականաշինության հետագա զարգացումների մի յուրահատուկ ճամփաբաժանին՝ կամ մենք կնախընտրենք իրավական եւ ժողովրդավարական պետություն կառուցելու դժվարին, բայց ապագա խոստացող ուղին կամ տուրք կտանք զգացմունքների իռացիոնալ բնազդին՝ սկիզբ դնելով քաոսին եւ իրավական վակխանալիային: Երկրորդ ուղին կործանարար է: Ժամանակն է, որ մենք բոլորս, եւ առաջին հերթին իշխանության պատասխանատուները, գիտակցենք, որ սա պետություն է եւ վե՛րջ»:

«Մինչեւ այժմ սահմանադրական կարգը շարունակվում է տապալված մնալ». Անի Կարապետյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА