o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ»

01.10.2019 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԿԱԿԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԸ ԿԱՐԾԵՍ ԱՎԵԼԻ ԽԻՍՏ ԵՆ ՍՏՈՒԳՎՈՒՄ»

Ինչքանո՞վ են Լարսի անցակետում առկա կուտակումները անդրադառնում հայաստանյան տնտեսվարողների բնականոն գործունեության վրա: Ի թիվս տարբեր ընկերությունների, Լարսում մնացել են նաեւ «Սպայկա» ընկերության մեքենաները: Նույն «Սպայկայի», որն արդեն տեւական ժամանակ է՝ տարբեր ցնցումներից աչք չի բացում: «Սպայկա» ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը մեզ հետ զրույցը նախ սկսեց Լարսում առկա կուտակումներից.

Վտանգված է դեղձի մթերումը…

 

«ՊԱՐԶԱՊԵՍ ՀԻՄԱ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԸ ԱՎԵԼԻ Է ԽՍՏԱՑՐԵԼ ԱՅԴ ԸՆԹԱՑՔԸ»

- Lարսում կուտակումները ժամանակին հիմնականում սեզոնային բնույթ էին կրում, երբ մեքենաները 2-3 օր կանգնում էին: Բայց աշնան սկզբում, աշնան վերջում սովորաբար որեւէ հերթեր, կուտակումներ չէին լինում: Սակայն հիմա ռուսական կողմում խստացված ստուգումներ են արվում` մեքենաների թափքի թույլատրելի բեռնավորվածության հետ կապված: Կան երկու չափանիշներ, մեկը` դա թափքի անվադողերի վրա ընկող բեռնվածությունն է, որը թույլատրելից ավել լինելու դեպքում որոշակի տուգանքներ է նախատեսում (ընդ որում, նման տուգանքներ հիմա վճարվում են ոչ միայն սահմանին, այլ նաեւ՝ ճանապարհին. ցանկացած տրանսպորտային միջոց ոստիկանությունը կարող է տուգանել): Եվ երկրորդ չափանիշը այն է, կան հատուկ կշեռքներ, որոնք ստուգում են թափքի ծանրաբեռնվածությունը: Սա, անկեղծ ասած, սովորական երեւույթ է: Պարզապես հիմա ռուսական կողմը ավելի է խստացրել այդ ընթացքը: Խնդիրը կայանում է նրանում, որ թղթաբանորեն ՀՀ-ում այդ ամենը ճիշտ լրացված է գնում, բայց հիմա կա հակասություն ՌԴ ներքին օրենսդրության եւ ԱՊՀ շրջանակներում կագավորումների միջեւ:

Սպայկա», «Սաս Գրուպ», «Գազպրոմ Արմենիա». որքան հարկ են վճարել խոշորները. վիճակագրություն

- Այդ հակասությունները նո՞ր են ի հայտ եկել:

- Ո՛չ, հենց դա եմ ուզում ասել, ո՛չ: Այդ հակասությունը նախկինում էլ է եղել, բայց դրան շատ մեղմ էին վերաբերում: Եվ շատ կարեւոր է պարզել՝ արդյոք բոլոր մեքենաների նկատմա՞մբ է ռուսական կողմը խստացրել ստուգումները. սա սկզբունքային հարց է: Որովհետեւ հայկական կողմի մեքենաները կարծես ավելի խիստ են ստուգվում: Վարորդներն ասում են, որ այլ երկրների մեքենաներին նման վերաբերմունքով չեն դիմավորում, ինչպես որ հայկական մեքենաներին: Կրկնում եմ, այդ կարգավորումների միջեւ հակասություն միշտ է եղել, բայց, այսպես ասեմ, երբ ուզեցել են, տուգանել են, երբ չէ` չէ: Հիմա անխտիր տուգանում են: Իհարկե, դա նրանց իրավունքն է, բայց հարց է՝ արդյոք դա միայն հայկական մեքենաների՞ն է վերաբերում: Պետք է ասեմ, որ մեր մեքենաները մինչեւ հիմա չեն տուգանվել, որովհետեւ նախապես շատ մանրակրկիտ այդ պահանջներին փորձում ենք հետեւել: Բայց դա չի խանգարում մեզ մնալ հերթերի մեջ:

«Սպայկա» ընկերությունը պետական բյուջե է վերադարձրել 1 մլրդ դրամ

 

«ՄԹԵՐՈՒՄՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԱՆՀԱՄԵՄԱՏ ՊԱՍԻՎ ԵՆ»

- Պարոն Բաղդասարյան, մթերումները նախորդ տարվա հետ համեմատած ավելի շա՞տ են, թե՝ քիչ:

- Մթերումներն այս տարի անհամեմատ պասիվ են: Պատճառները տարբեր են: Օրինակ, ծիրանի մասով երեւի բոլոր արտահանողները մեծ վնասներ են կրել, որովհետեւ ծիրանի որակը շատ վատն էր: Ապրանքը խոնավություն ուներ, ինչի պատճառով ճանապարհին շատ արագ փչանում էր: Դրան ոչ ոք պատրաստ չէր: Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ նման ապրանքի հետ առնչվեցինք, այն էլ՝ զանգվածաբար: Դեղձի որակի հետ կապված խնդիր չկա, բայց այս դեպքում էլ կրկին Լարսում խնդրի առաջ կանգնեցինք: Ստուգումներ էին անցկացնում, եւ մեքենաները առանց ջերմաստիճանային ռեժիմը պահպանելու էին անցկացնում, որի հետեւանքով կրկին հսկայական վնասներ կրեցինք:

ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ԱՐՏԱՀԱՆՎԵԼ 100 000 ՏՈՆՆԱ ԼՈԼԻԿ

- Որքա՞ն աշխատող կա այս պահի դրությամբ ընկերությունում, այդ թիվը կայո՞ւն  է, թե՞ կրճատվել է նախորդ տարվա համեմատ:

- Կրճատումներ, որպես այդպիսին, չեն եղել: Ավելի շատ կրճատումներ են եղել արդյունավետության մասով, որը ուղղակի կապ ուներ մեր մթերումների հետ, որոնք չկատարվեցին: Մոտ 150 միլիոն դոլարի ներդրումներ ունեինք անելու, որից 100 միլիոնը՝ Եվրասիական բանկի կողմից ֆինանսավորվող ջերմոցային երրորդ համալիրն էր: Այդ գումարների մի մասը փոխանցվել էր, բայց Ղազարյանի ձերբակալությունը կասեցրեց այդ ծրագիրը, եւ հիմա այն օդից կախված է մնացել: Մյուս ներդրումային ծրագիրը, որն այդպես էլ թղթղին մնաց, նա էր, որ պանրի գործարանի բացման օրը ստորագրվեց համաձայնագիր  հոլանդական ամենախոշոր կազմակերպություններից մեկի հետ: Դա մոտ 30 միլիոն եվրոյի համատեղ ձեռնարկություն ստեղծելու համաձայնագիր էր, որը սակայն չեղարկվեց՝ կրկին այս քրեական գործի հետ կապված: Մոտավորապես մոտ քսան միլիոն դոլարի այլ ներդրումային ծրագրեր եւս այս պահին սառեցված են: Քանի որ քրեական գործը չի փակվել, մենք անորոշ վիճակի մեջ ենք: Բնականաբար, մեր ֆինանսական գործընկերները շատ զգույշ եւ ներդրումային որեւէ ծրագիր չեն ողջունում, մինչեւ որ այդ հարցերը չպարզաբանվի եւ հստակություն չլինի: Ընկերությունն այս քրեական գործի հետեւանքով տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս է կրել ուղղակի ձեւով, իսկ անուղղակի՝ անգամ դժվար է հաշվել: Եվ այս պահին «Սպայկան» ճգնաժամային կառավարման մեջ է, որովհետեւ հստակ չէ, թե քրեական գործը երբ կավարտվիՄինչդեռ քրեական գործի ավարտն ուղղակի նշանակություն ունի` ընկերության լինել-չլինելու հետ:

«ՍՊԱՅԿԱՆ» ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԼԻԿԻ ՀԱՄԱ՞Ր Է ԴԱՏՎՈՒՄ

- Եթե այդպես շարունակվի, հնարավո՞ր է առաջիկայում ընկերությունը գնա սնանկացման:

- Ոչինչ չի բացառվում, որովհետեւ բիզնեսը չի կարող գոյատեւել անորոշ պայմաններում: Այսօր բիզնեսին գցում են անորոշ պայմանների մեջ, բոլոր գործընկերները սկսում են հեռանալ: Մենք արդեն վեց ամիս է այդ կարգավիճակում ենք: Ընդ որում, մեր գործընկերները ոչ միայն հայաստանյան են, այլեւ՝ աշխարհի տարբեր երկրներից, որոնք նման իրավիճակ ուղղակի չեն հանդուրժում: Կոպիտ ասած, չեն շփվում այն ընկերությունների հետ, ովքեր նման իրավիճակում են:

«Սպայկա» ընկերությունն հերքում է իր առնչությունը ադրբեջանական խնձորների հետ

- Տվյալ պարագայում աշխատակիցների աշխատավարձերի ուշացումներ, պարտքեր ունե՞ք:

- Ընկերությունը անում է ամեն ինչ, որպեսզի աշխատակիցները ժամանակին վարձատրվեն եւ ընթացիկ գործունեության վրա ունենան մինիմալ ազդեցություն: Բայց երբ ընկերությունը հայտնվում է ճգնաժամային կառավարման մեջ, բնականաբար, առաջնահերթությունները, այո, ճիշտ նկատեցիք, տեղերով փոխվում են, եւ շատ հարցեր ավելի ուշ են լուծվում: Եվ շատ հարցեր էլ կարող են օդից կախված մնալ: Բայց ամեն ինչ արվում է, որպեսզի աշխատակիցների աշխատավարձերի, նրանց աշխատատեղերի վրա ընկերության վիճակը հնարավորինս քիչ ազդեցություն ունենա: Մենք 2000 աշխատակից ունենք, եւ 1200-ով այս տարի ավելանալու էր մեր աշխատակիցների թիվը, բայց հիմա փաստորեն այդ ծրագրերը դեռեւս անորոշ են: Նշեմ նաեւ, որ ընկերության վերը նշված ներդրումային փուլերը հաջող ավարտին հասցնելու դեպքում մեր տարեկան հարկային պարտավորությունները հասնելու էին 5-6 միլիարդ դրամի: Դա այն գումարն է, որը պետական բյուջե էր վճարվելու: Մենք, եթե չեմ սխալվում, խոշոր հարկատուների առաջին տասնյակում էինք հայտնվել արդեն, իսկ հիմա ընկերության շուրջ ստեղծված անորոշ վիճակը մեզ թույլ չի տալիս որեւէ բան կանխատեսել՝ առաջիկա գործունեության հետ կապված:

««Սպայկան» մենաշնորհային դիրք չունի». ինչո՞ւ է նախարարը «պաշտպանում» Քոչարյանի ընկերությունը

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА