o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՐՈԶ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ

01.10.2019 16:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
ՔԱՐՈԶ՝ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՔՈՂԻ ՏԱԿ

«Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի շուրջ

Շանտաժը հարիր չէ ուսադիրներ կրող սպայի պատվին և արժանապատվության. Արմեն Դանիելյան

 

Սեպտեմբերի 26-ին Երևանում կայացավ ռեժիսորներ Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Նրա մասին կամ թե ինչպես նա չվախեցավ արջից» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ին ֆիլմը ցուցադրվեց նաև Գյումրիում: Իրադարձությունը այդպես էլ սովորական կմնար, եթե ֆիլմի կոնտեքստից ելնելով՝ այն չհաջորդեր սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության տոնը Գյումրիում նշելուն և չնախորդեր հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ նիստին ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի այցին:

ՀՀ-ՌԴ հարաբերությունները պետք է զարգանան արժանապատվության ու հարգանքի հիմքի վրա. Փաշինյան

Նախ ֆիլմի էության մասին.

Ֆիլմը 2015թ.-ին Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինծառայողի կողմից կատարված ոճրագործության մասին է։ Ամենակարևորը այն է, որ ինչպես ռեժիսորներն են նշում, իրենք «ստեղծել են դեպքերի զարգացման իրենց մեկնությունն ու հանգուցալուծումը»։ Ֆիլմի սյուժետային գործողություններից  զատ ներկայացվում են երեխաներ, որոնցից մեկի անունը Իվան է /ռուսական ամենատարածված անձնանուններից/, ով ոչինչ չի հասկանում, ծույլ է, եւ անգամ չի վախենում արջից: Ֆիլմի հեղինակներն ասում են՝ «Իվան» անունը հատուկ են ընտրել, քանի որ դա հիմարություն է խորհրդանշում:

Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն. Արմեն Սարգսյան

Իսկ ի՞նչ է խորհրդանշում «արջ»-ը…

Տհաճ է, երբ երեխաների մասնակցությամբ նկարահանվում են այլատյացության, էթնիկ անհանդուրժողականության դրվագներ: Ավելի վատ է, երբ դա արվում է սեփական ռազմավարական դաշնակցի՝ «արջ»-ի նկատմամբ:

Ֆիլմը մի տեսակ հագեցած է հակառուսականության ոգով, քանի որ բացի վերը նշված մեկնաբանություններից, այն սկսվում է դաժան սպանության էկրանավորված ուղղակի դրվագներով: Դիակներով ու արյամբ ցուցադրվում է, թե ինչպես է ռուս զինվորական Իվան Պովարենկոն գիշերով մտնում հայ ընտանիքի տուն եւ սպանում բոլորին՝ չխնայելով անգամ նորածնին: Եվ դա ցուցադրվում է էկրանից՝ ջանալով զգայական ցասում առաջ բերել Հայաստանում ծառայող ռուսական ռազմաբազայի զինվորականի հանդեպ:

Որևէ ընտրություն չի կատարվի Հայաստանի ինքնիշխանության, արժանապատվության հաշվին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի մասին

Ֆիլմում այլ հետաքրքրական դրվագներ էլ կան. օրինակ՝ հայ հոգևորականը Գյումրու ռուսական ռազմաբազայի գնդապետի հետ խոսելիս ընկնում է կեղտի մեջ և ապա ցուցադրաբար լվանում ոտքերը:

Ռեժիսորները ասում են, որ ֆիլմը արժանապատվության մասին է: Կարծում եմ լրացուցիչ կարիք կա նրանց հարցնել, ինչո՞ւ այդ արժանապատվության մասին նրանք որոշեցին բարձրաձայնել հենց Պուտինի հայաստանյան այցից առաջ:  

Այնուհանդերձ, բացի հակառուսականությունից ֆիլմը աչքի է ընկնում նաև կասկածելի հայկականությամբ: Ֆիլմի ավարտվին՝ հոգևորականը, որը թերևս մարմնավորում է Շիրակի թեմի առաջնորդին, իր մարտական ընկերոջ զենքով սպանում է ռուս զինվոր Պովարենկոյին: Փաստորեն, հենց սա է ռեժիսորների հեղինակային մոտեցումը, որի մասին այդքան թմբակահարում էին:

Ստացվում է, որ ռեժիսորների պատկերացրած արժանապատվության դրսևորումը՝ դահճի վերածված և վրեժով ապրող հայ հոգևորականն է:

Համաձայնեք, կասկածելի մոտեցում է:

Ամեն ինչ այսքանով սակայն չի ավարտվում: Հետաքրքրական են նաև ռեժիսորների արտահայտած մտքերը ֆիլմի ստեղծման ընթացքի մասին: Ըստ նրանց, մեջբերում եմ. «Մենք 4 տարի առաջ ձեռնարկեցինք էս գործը, իսկ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք նման բան ձեռնարկելը դատապարտված էր ձախողման »:Իսկ հարցին, թե ինչո՞վ են զգացել նախկին իշխանությունների ճնշումը, ռեժիսոր Արսեն Ազատյանը պատասխանում է, «Կներեք, երեւի Դուք Սերժի ժամանակ լավ եք ապրել: Ուրեմն իշխանության մեջ եք եղել: Կինո նկարելն, ի տարբերություն շատ այլ աշխատանքների, պետական համապատասխան պետական մարմինների կողմից վերահսկվում է»:

Նախ փաստենք, որ ռեժիսորը ստում է, որովհետև ֆիլմի մի շարք դրվագներ նկարահանվել են նախորդ իշխանության օրոք, ՀՀ զորամասերից մեկի տարածքում, ինչը անհնար էր առանց պատկան մարմինների թույլտվության: Հետևաբար նրան չեն խանգարել, իսկ ինքը, ստացվում է, նման հայտարարություններով պատվեր է կատարում: Ամենամեծ կեղծիքն այն է, որ ռեժիսորը ի լուր աշխարհի հայտարարում է, թե նախորդ իշխանության օրոք Հայաստանում խոսքի ազատությունը սահմանափակված էր և գործում էր գրաքննադատություն:

Ընդհանրացնելով կարելի է տեսնել երեք խնդիր, որ նպատակադրել են ֆիլմը ստեղծողները.

  1. Հակառուսական քարոզչություն և ատելության սերմանում Գյումրու ռուսական ռազմաբազայի հանդեպ:
  2. Հայ հոգևորականի կերպարի արժեզրկում և ազգային արժանապատվության կեղծ հայեցակարգի առաջադրում:
  3. Նախկին իշխանությունների հանդեպ սուտ մեղադրանքներ:

Կասկածներն ու տարակուսանքները ցրվում են, երբ ֆիլմի հրավիրատոմսի հակառակ կողմում գտնում ես հովանավորներին, որոնց թվում են «Ազատություն» ռադիոկայանը և «Ucom» ընկերությունը:

Կարծում եմ, հարկ է «Ucom» ընկերությանը հարցնել, թե ինչով է զբաղվել վերջինս 2018թ.-ի ապրիլին, իսկ «Ազատություն» ռադիոկայանից կարծիք ստանալ Գյումրու՝ ռուսների կողմից կառուցված «Սև բերդում» անկախության տոնի միջոցառման բովանդակության մասին:

 

Վահե Հայկունի

 

Հ.Գ.

Ռեժիսորներ Նարինե Մկրտչյան և Արսեն Ազատյան, տվեք ֆիլմի իրական պատվիրատուների անունը:

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА