o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում ձերբակալվել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը

03.10.2019 14:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մոսկվայում ձերբակալվել է «Աերոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովը

Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախության կասկածանքով ձերբակալել է «Аэрофлот» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովին:

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նիստ

Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր մասշտաբների յուրացման հոդվածով:

Նրա հետ ձերբակալվել են նաև փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն և ավիաընկերության իրավաբանական բաժնի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան:

Հետաքննության համաձայն՝  «Аэрофлот»-ի գլխավոր տնօրենի տեղակալը 2016-2017 թվականներին իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով անհիմն կերպով փոխանցել է 250 միլիոն, այնուհետև այդ գումարները գողացվել են:

Ավիաընկերության գործընկերը դարձել է մի փաստաբանական ընկերություն, որտեղ աշխատում էին Դինա Կիբեցը և Ալեքսանդր Սլիվկոն, որոնց վճարվել է ժամում 350 եվրո, չնայած՝ նրանք չեն կատարել իրենց աշխատանքը:

Ըստ БФМ.РУ -ի հրապարակման՝ Վլադիմիր Ալեքսանդրովը Ուզբեկստանից է և ազգությամբ հայ: Նշվում է, որ 2004-ին նա փոխել է հայկական անուն-ազգանունը՝ Արմեն Աբալյան՝ դառնալով Վլադիմիր Ալեքսանդրով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА