o C     22. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մենք համարում ենք, որ այսօրվա դեպքերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Ռեֆորմիստներ

05.10.2019 21:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մենք համարում ենք, որ այսօրվա դեպքերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է. Ռեֆորմիստներ

Հայտարարություն

Ռեֆորմիստների կուսակցությունը խիստ դատապարտում է «Հայելի» մամուլի ակումբի վրա իրականացված հարձակումը և հայտնում է իր մտահոգությունը այդ միջադեպի կապակցությամբ: 
Այդ գործողությունները ոչ թե սովորական վանդալիզմ են, այլ ունեն խիստ ընդգծված քաղաքական ուղղվածություն: Կարգազանց գործողություններ իրականացնողները հնչեցրեցին հայտարարություններ, որոնք հակասում են ժողովրդավարության սկզբունքներին և ըստ էության ոտնձգություն են մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ինչի առիթով հրավիրում ենք միջազգային կառույցների ուշադրությունը: 
Ռեֆորմիստների կուսակցությունը պահանջում է պարզել հարձակումը իրականացնողների ինքնությունը և կանչել պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:
Ակնհայտ քաղաքական բովանդակություն ունեցող այս նողկալի արարքը ուղղակիորեն հակասում է Նիկոլ Փաշինյանի կողմից թմբկահարվող ՛՛սեր և համերաշխություն՛՛ կարգախոսին: Ամիսներ շարունակ ականատես ենք լինում նմանօրինակ վայրագությունների և ոչ մի անգամ չենք լսել վարչապետի կողմից դրանք դատապարտող խոսքեր, ինչը խրախուսում է այդպիսի դրսևորումները: Ուստի, մենք համարում ենք, որ այսօրվա դեպքերի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Այսպիսի երևույթները հարկավոր է կանխել, այլապես Հայաստանի Հանրապետությունը շատ արագ կվերածվի ժողովրդավարության հետ որևէ աղերս չունեցող բանանային երկրի:

​​​​​​​«Փնտրում ենք «ընդդիմադիր» Նիկոլին»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА