o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՇԽԱՐՀՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՓՈԽՎՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՌ ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼԻԶՄ ԵՆ ԽԱՂՈՒՄ

09.10.2019 20:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՇԽԱՐՀՆ ԱՉՔԻ ԱՌԱՋ ՓՈԽՎՈՒՄ Է, ԻՍԿ ՄԵԶ ՄՈՏ ԴԵՌ ՈՒԼՏՐԱԼԻԲԵՐԱԼԻԶՄ ԵՆ ԽԱՂՈՒՄ

Նախօրեին ուշագրավ լուր տարածեց ռուսական «Կոմերսանտը»՝ կապված ԵՏՄ գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցի, ավելի ճիշտ՝ առանձնազրույցների հետ: Այսպես, ըստ պարբերականի, «Դվինում» կայացած առաջին հանդիպումը տեւել է 10 րոպե եւ մի այդքան էլ՝ օդանավակայանի նրանց զրույցը: Մինչդեռ Փաշինյանը հայտարարեց` յուրաքանչյուրը ժամուկեսանոց երկու հանդիպման մասին՝ փորձելով դրանով ընդգծել, թե որքան փայլուն են ՌԴ նախագահի հետ հարաբերությունները:

Պեսկովը հայտնել է, թե Պուտինն ինչով է առաջնորդվում միջազգային քաղաքականության մեջ

 

ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԾԱՆՐ ՄԵՍԻՋՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՄԵՆՕՐՅԱ ՌԵԺԻՄՈՎ ԵՆ ԳԱԼԻՍ

Իրականում որքան է տեւել հանդիպումը, դա դեռ խնդրի մի կողմն է: Բայց եթե իրականում, Փաշինյանի ասած, ժամուկեսանոց հանդիպումներն են ճիշտ, ապա ստացվում է, որ ռուսական առաջատար լրատվամիջոցները պարզապես փորձում են այդ հանդիպումը ներկայացնել ոչ էական, որը որեւէ նոր բան չի տվել: Ընդ որում, նույնը կարելի է տեսնել նաեւ «Ռոսիա 24» պետական հեռուստաալիքի եթերում, այն էլ՝ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման ժամանակ Վլադիմիր Սոլովյովի հայտարարությունից, որով նա ընդգծեց ՌԴ դեսպանատանը Վլադիմիր Պուտինի եւ Բելլա Քոչարյանի հանդիպման փաստը՝ շեշտելով. «Կարծում եմ, որ սա ոչ պատահականորեն ցույց է տալիս, որ Պուտինը, ինչպես նախկինում, մեծ հարգանքով է վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին, եւ նրա վերաբերմունքը դատավարության նկատմամբ չի փոփոխվել»: Այն, որ Սոլովյովը ռուսական պաշտոնական քարոզչական դաշտում, այսպես ասենք, Կրեմլի հատուկ ներկայացուցիչներից մեկն է, կասկած չի հարուցում: Դրանից զատ միանշանակ է նաեւ, որ «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման մեջ պարզապես բացառված է ավելորդ բառի ու տառի մուտքը: Իսկ դա նշանակում է, որ Սոլովյովի այդ հայտարարությունը պետք է ընկալել` որպես Կրեմլի կողմից հայաստանյան իշխանական վերնախավին ուղարկված հերթական ընդգծված մեսիջը: Հերթական, քանի որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո իրար հաջորդող միանգամայն կոշտ մեսիջների պակաս չկա: Հիշեցնենք Լավրովի հայտարարությունը, որով, հազիվ թե առանց առնվազն Պուտինի իմացության, Փաշինյանին համեմատության մեջ դնելով Ալբանիայի վարչապետի հետ, նաեւ միանգամայն կոշտ տոնով հրապարակավ մատնանշեց այն սպասելիքները, որոնք արցախյան ուղղությամբ ոչ միայն ՌԴ-ն, այլ նաեւ մյուս երկու համանախագահ երկրներն ունեն Փաշինյանից: Իսկ ահա Սոլովյովն էլ ակնարկեց այն սպասելիքների մասին, որոնք ունի Կրեմլը Փաշինյանից, այս անգամ արդեն Քոչարյանի գործի հետ կապված: Ու դրան էլ պետք է գումարել «Կոմերսանտին», որն էլ ի ցույց դրեց, որ Պուտին-Փաշինյան հանդիպումը տեւել է ժամուկես, թե՝ տաս րոպե, դա խոշոր հաշվով բան չի փոխում, քանի դեռ Մոսկվան հայաստանյան գործող իշխանություններից ունի դեռ չարդարացած սպասելիքներ: Ասենք, իմաստային առումով այդ տաս րոպեն եւս սպասելիքների մասին ակնարկ է. տաս րոպեում բան չես քննարկի, պարզապես կարող են մատնանշվել հենց այն սպասելիքները, որոնք կան: Եվ ահա այս ֆոնին պատահակա՞ն էր, որ Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ Փաշինյանը մեկի փոխարեն երկու անգամ նրան շնորհավորեց՝ պաշտոնական նամակով եւ հեռախոսազանգով: Բայց սա էլ երեւի բան չփոխի, հաշվի առնելով մեկ պարզ ցուցիչ: Կրեմլի պաշտոնական կայքում ներկայացրել են ՌԴ նախագահին հեռախոսային շնորհավորանք ուղղած առաջնորդներին, եւ այդ ցանկում եթե Ալիեւն առաջինն է, ապա Փաշինյանը՝ նախավերջինը: Սակայն մյուս կողմից նաեւ չմոռանանք, որ Պուտինը Փաշինյանի հասցեին Երեւանում նաեւ հրապարակավ դրվատանքի խոսքեր հնչեցրեց՝ ԵՏՄ գագաթաժողովի կազմակերպման եւ հատկապես դրանում Իրանի եւ Սինգապուրի ղեկավարների մասնակցության համար: Եվ դա հասկանալի է. այդ գագաթաժողովով Փաշինյանը փորձեց աշխարհաքաղաքական դիրք ի ցույց դնել, որը նկատվեց: Սակայն աշխարհաքաղաքական դիրք ասվածը ոչ թե մեկ քայլ է, այլ մշտական քայլերի շարք, ընդ որում՝ գործնական քայլերի եւ ոչ թե հռետորաբանության: Եվ գագաթաժողովին հաջորդած կոշտ մեսիջներն էլ հենց այդ քայլերի բացակայությունն են ֆիքսում: Այսինքն, կա՛մ հստակորեն այս գլոբալ բեւեռում ես, կա՛մ՝ հակադիր: Առավել եւս, որ այդ գլոբալ բեւեռ ասվածներն էլ են հարաբերական դարձել:

«Չի´ հաջողվելու քեզ, Նիկոլ, այս երկիրը պահել ենք ու պահելու ենք». Գեւորգ Գեւորգյան

 

ԱՇԽԱՐՀՆ ԱՐԱԳՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ Է

Այսպես, եթե ընդամենը մեկ-երկու տարի առաջ ամեն պետություն կա՛մ ԱՄՆ-ի ուղղությամբ էր քայլում, կա՛մ՝ ՌԴ-ի, ապա ներկայումս պատկերը խիստ աղավաղված է: Ավելի կոնկրետ, ի՞նչ ասել է՝ ԱՄՆ-ի ուղղություն, եթե ամենածանր աշխարհաքաղաքական բախումները ներկայումս հենց ամերիկյան հարթակում են՝ պահպանողական հակումներ ցուցաբերող գործող վարչակազմի եւ ուլտրալիբերալների միջեւ: Ընդ որում, եթե ժամանակին կար այն մտածելակերպը, որ որքան էլ ներքին հարթակում բախվեն, մեկ է՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը դրանից կմնա անփոփոխ, հիմա ակնհայտ է, որ այդպես չէ: Նաեւ հաշվի առնելով, որ Թրամփ-ուլտրալիբերալիզմ ամենածանր բախումները հենց արտաքին քաղաքական հարցերի շուրջ են: Վերջին թարմ դեպքը՝ Զելինսկու շուրջ սկանդալը, էլ չասած, որ Թրամփ-ՌԴ, Իրանի եւ Սիրիայի հարցերը դարձել են այդ ժանրի մշտական թեմաները: Նկատենք, Թրամփ-ուլտրալիբերալիզմ պայքարը դեռ սրվելու հակումներ ցույց կտա, հաշվի առնելով մոտեցող նախագահական ընտրությունները, որի ժամանակ լիբերալները կփորձեն կորցրած դիրքերը վերականգնել: Կհաջողվի՞, ժամանակին կտեսնենք: Բայց նաեւ չմոռանանք, որ սխալ է սա բացառապես ներամերիկյան գործընթաց համարել. պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ պայքարը ներկայումս վերածվել է իսկական Երրորդ աշխարհամարտին, որի արդյունքներից էլ, առանց չափազանցության, կախված է ողջ աշխարհի ճակատագիրը: Եվ վերադառնալով Հայաստանին` նկատենք, որ մեր իշխանությունները հենց այդ՝ պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ եւ ոչ թե ընդամենը ռուս-ամերիկյան հարաբերություններում կողմնորոշման խնդիր ունեն: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով, որ պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ պայքարի շատ դրվագների հետ կապված նկատվում է ոչ թե Մոսկվա-Վաշինգտոն հակամարտություն, այլ՝ համագործակցություն, թեեւ հիմնականում ի ցույց չդրվող: Ընդ որում, նման համագործակցության տարրեր նկատվում են ինչպես Իրանի, Սիրիայի ուղղությամբ, այնպես էլ՝ հարավկովկասյան: Այս ամենին պետք է գումարել նաեւ այն հանգամանքը, թե այդ գլոբալ պայքարում ինչ դիրք են զբաղեցրել տարածաշրջանային նշանակության երկրները: Իրանի հարցը միանշանակ է. Թեհրանը եղել եւ մնում է ուլտրալիբերալիզմի հիմնական թիրախներից մեկը: Թուրքիան եւս, որ Օբամայի ժամանակներում պարբերաբար ուլտրալիբերալիստական գործիքներից մեկի դերում էր, վերջին տարիներին ակնհայտորեն փոխել է մոտեցումները, որի արդյունքներից մեկն էլ դարձավ, թեեւ ներքին հակասությունները պահպանող, սակայն այդ գլոբալ պատերազմում միանգամայն կայուն միավորի վերածված ՌԴ-Իրան-Թուրքիա համագործակցությունը: Ընդ որում, թեեւ այդ հանգամանքը պարբերական սրացումներ են ի ցույց դնում Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում, սակայն անգամ այդ վիճակում պահպանողականություն-ուլտրալիբերալիզմ պայքարում այդ հակասություններն անգամ մղվում են երկրորդ պլան: Ամենաթարմ օրինակը, երբ Թուրքիան հայտարարեց Եփրատից արեւելք Սիրիայի քրդաբնակ հյուսիսային շրջաններում, որտեղ դեռ ամերիկյան ուժեր են տեղակայված, ռազմական գործողություններ սկսելու մասին: Ինչ է կատարվում այստեղ: Քրդերը, ինքնին, պահպանողականներ են: Բայց ահա ողջ սիրիական պատերազմի ընթացքում նրանք հիմնական խաղադրույքները կատարեցին ուլտրալիբերալ հատվածի վրա՝ փորձելով այդ հաշվին պետականություն ձեռք բերել: Ու մինչեւ իսկ, թեեւ Սիրիայում՝ Եփրատից արեւելք ընկած ողջ գոտում քրդերն են, բայց «Սիրիայի դեմոկրատական ուժեր» միանգամայն լիբերալ տեսքով կոալիցիայի կազմում: Ու ներկայումս էլ, երբ ընթանում է սիրիական քաղաքական հանգուցալուծման գործընթաց՝ «Սահմանադրական հանձնաժողով» ստեղծելու միջոցով, այդ կոալիցիայի ուլտրալիբերալ հատվածը ակտիվորեն տորպեդահարում է այն: Մի խոսքով, որ թուրքական օպերացիան առնվազն համաձայնեցված է Մոսկվայի եւ Թեհրանի հետ, կռահելի է: Հասկանալի է նաեւ, որ այս ուղղությամբ ակտիվորեն գործում է ուլտրալիբերալ հատվածը: Իսկ ահա Թրամփը, մի փոքր գոռգոռալով թուրքական գործողությունների հետ կապված, հրապարակավ խոստանալով՝ Անկարային տնտեսապես ոչնչացնել, այնուամենայնիվ, ինչպես հայտնի դարձավ, այդ հատվածից ետ է քաշում ամերիկյան զորքերը: Իսկ, ընդհանուր առմամբ, Թրամփի այս հայտարարությունը շատ բան ցույց տվեց. «ԱՄՆ-ը պետք է Սիրիայում մնար 30 օր, դա տարիներ առաջ էր: Մենք մնացինք եւ խրվեցինք առանց նպատակի մարտի մեջԺամանակն է, որպեսզի մենք դուրս գանք այդ անհեթեթ ու անվերջ պատերազմներից: Մենք պայքարում ենք, երբ այդ պայքարը բխում է մեր շահերից: Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերն այժմ պետք է ինքնուրույն լուծեն խնդիրը...»:

Պուտինն Էրդողանին Ռուսաստան է հրավիրել

 

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Կարճ ասած, սիրիական հակամարտությունն առավել քան մոտ է վերջնական կարգավորման՝ ուլտրալիբերալիզմի պարտությամբ: Ամենայն հավանականությամբ, արագորեն նույն արդյունքը կունենա նաեւ Իրանի շուրջ մեծ հակամարտությունը: Զուգահեռաբար ուլտրալիբերալիզմի շարունակվող թուլացում է նկատվում նաեւ Եվրոպայում, եւ քիչ հավանական է թվում, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում այդ ընդհանուր ֆոնը կփոխվի: Գանք մեր տարածաշրջանին: Ինչպես ցույց տվեց Ալիեւի հետ Պուտինի վերջին հանդիպումը, Բաքուն եւս միանգամայն ակտիվ ընթացքի մեջ է դեպի ռուսական աշխարհաքաղաքական ուղեծիր: Թբիլիսիում եւս զգացվում են նման քայլեր, որոնք թեեւ ներկայումս բավականին զգուշավոր են, սակայն փաստը, որ ՄԱԿ-ի վերջին գագաթաժողովում հենց վաշինգտոնյան օղակների ազդակներից հետո Վրաստանի արտգործնախարարը բավականին երկար զրույց ունեցավ Լավրովի հետ, հուշում է, որ վրացական այդ միտումները գնալով միայն կակտիվանան: Կարճ ասած, աշխարհով մեկ, առավել եւս մեր մեծ տարածաշրջանում՝ Հայաստանը շրջապատող ողջ տիրույթում նկատվում է պահպանողականության դիրքերի էական, ավելի ճիշտ՝ հաղթական ամրապնդում: Եվ միայն Հայաստանում է, որ իշխանական համակարգը լիովին լցված է ուլտրալիբերալներով: Ու ինչքան էլ Փաշինյանը փորձի հակումներ ի ցույց դնել դեպի ՌԴ եւ ԵՏՄ, նշված իրողությունը դրանից չի փոխվում. ուլտրալիբերալիզմը տարաբնույթ սորոսածինների տեսքով Հայաստանում մի բան էլ ամրապնդում է դիրքերը: Եվ ասել, թե դրսից, այդ թվում՝ Մոսկվայից չեն տեսնում այդ պատկերը, միամտություն կլիներ: Նաեւ, որ այդ իրավիճակի թիվ 1 պաշտոնական պատասխանատուն անձամբ Նիկոլ Փաշինյանն է:

ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆՈ՞ՒՄ Է ՄԽ-Ի ՎԵՑԿԵՏԱՆՈՑ ՄԵԽԱՆԻԶՄԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА