o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նախկինում ՍԴ-ի որևէ դատավոր նման վարքագիծ չի դրսևորել. Սահմանադրական դատարան

05.11.2019 13:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախկինում ՍԴ-ի որևէ դատավոր նման վարքագիծ չի դրսևորել. Սահմանադրական դատարան

Մամուլում քննարկվող թեմաներից մեկի կիզակետում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն է։ Մասնավորապես այն, որ Գրիգորյանը չհաճախելով աշխատանքի, ստացել է չորս անգամ պարգևավճար, 240 լ բենզին, ծառայողական ավտոմեքենա, աշխատասենյակի համար նախատեսված գույք և հեռախոս ինչպես նաև աշխատավարձ։ Մեր ունեցած տեղեկություններով Վահե Գրիգորյանը շարունակում է իրականացնել նույն գործելաոճը նաև հիմա։

Վերաքննիչ քրեական դատարանը վարույթ է ընդունել Ռ. Քոչարյանի պաշտպանների բողոքը

Iravunk.com-ը այս ամենը պարզելու համար դիմեց ՍԴ լրատվական բաժին,ստորև ներկայացնելով հետևյալ հարցերը ՝ 

1 Արդյոք պարոն Գրիգորյանը շարունակում է չհաճախել աշխատանքի, նիստերի

2. Ինչի համար է ստացել Վահե Գրիգորյանը 4 անգամ պարգեւավճար,

3. Արդյոք ՍԴ-ն ունեցել է նման նախադեպՙ չհաճախելով աշխատանքի ունենալ նման արտոնություններ,

4 ՍԴ-ի եւ Հայաստանի հարկատուների հանդեպ նման վերաբերմունքը, արդյո՞ք հարց չի առաջացրել վերջինիս աշխատանքից ազատելու, կամ կարգապահական տույժ նշանակելու առումով:

Այնուհետև ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանեց հետևյալ կերպ.

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 6-րդ հոդվածը՝ ի պատասխան ձեր կողմից 2019 թվականի հոկտեմբերի 29-ին ՍԴ ներկայացված հարցմանը,հայտնում ենք.

1. Վահե Գրիգորյանը շարունակում է չմասնակցել նիստերին և ՍԴ որոշումների կայացման գործընթացին։

2. Նախկինում ՍԴ-ի որևէ դատավոր նման վարքագիծ չի դրսևորել։

3. ՍԴ-ի դատավորների լրացուցիչ աշխատավարձերը ՝ ներառյալ պարգևավճարները,նախատեսված են ՀՀ բյուջեով։

Այս հարցում կիրառվել է միասնական մոտեցում,որի արդյունքում Վահե Գրիգորյանը ևս ստացել է պարգևավճար։Հայտնում ենք,որ պարգևավճար ստանալը հադիսանում է իրավունք,որից դատավորը կարող է հրաժարվել։

4. «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ էական կարգապահական խախտում է ՍԴ դատարանի դատավորի ՝ ՍԴ դատարանի նիստերից առանց հարգելի պատճառի մետ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը ։

«Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն ՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցվում են ՍԴ-ի որոշմամբ ՝ անհամատեղելիության պահանջները խախտելու, քաղաքական գործունեությամբ զբաղվելու, առողջական վիճակի պատճառով պաշտոնավարման անհնարինության, էական կարգապահական խախտում կատարելու դեպքում։ ՍԴ-ի դատավորի լիազորությունների դադարեցման հարցով ՍԴ կարող է դիմել Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ։

Այսպիսով, վերոնշյալ նորմերի համակարգային վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման հիմքերից է առանց հարգելի պատճառի մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ բացակայելը։ Նման հարցով դիմող սուբյեկտ է կարող է հանդիսանալ Ազգային ժողովը, սակայն այս պահի դրությամբ ՍԴ նման դիմում մուտքագրված չէ։

ՀԳ. Այստեղից հետևություն, որ «Նոր Հայաստանը» հանձինս իր առաջնորդի ՝ նախկին իշխանություններին մեղադրում էր մի շարք թերացումների մեջ, սակայն իր «կառավարությունը»,«Ազգային ժողովը» ևս չափազանց սուբյեկտիվ վերաբերմունք է ցուցաբերում, օրինակ ՝ կոնկրետ Վահե Գրիգորյանի նկատմամբ։ Միթե՞ մարդիկ սրա համար էին փողոց փակում: 

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА