o C     23. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է. Մակրոն

07.11.2019 23:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացած է: The Economist պարբերականին տված հարցազրույցում Մակրոնը նշել է, որ ռազմավարական որոշումների կայացման հարցում որևէ համակարգում չկա: Ֆրանսիայի նախագահը վկայակոչել է այն փաստը, որ նախքան Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը հանելը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի խորհրդակցել ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ: Մակրոնը նաև եվրոպական երկրներին նախազգուշացրել է, որ Դաշինքն ամուր պահելու գործում իրենք այլևս չեն կարող հույս դնել ԱՄՆ-ի վրա:

Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրանում, Սիրիայում իրավիճակն ու ՆԱՏՕ-ի սպասվող գագաթնաժողովը

Մակրոնը նաև վստահ չի եղել, որ հավաքական պաշտպանության մասին ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը գործում է: Հոդվածը սահմանում է, որ «դաշինքի մի անդամի վրա հարձակումը նշանակում է հարձակում դաշինքի մյուս բոլոր անդամների վրա»: Ի դեպ, այս տարի ՆԱՏՕ-ն նշում է իր ստեղծման 70 ամյակը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА