o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա ճանապարհ է, որը տանելու է Պոլսո պատրիարքության կործանման» (Տեսանյութ)

08.11.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Սա ճանապարհ է, որը տանելու է Պոլսո պատրիարքության կործանման» (Տեսանյութ)

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում օրերս կայացավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովն` ընդլայնված կազմով: Առաջին անգամ ԳՀԽ ժողովին մասնակցում էր նաեւ Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, որը զեկույց է ներկայացրել Պատրիարքարանին առնչվող հարցերի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության գործընթացի վերաբերյալ: Առաջիկա պատրիարքական ընտրությունների մասին «Իրավունքը» զրուցեց ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

Վահրամ Սահակյանը մշակույթում կատարվող տարօրինակ երեւույթների եւ իր նոր ներկայացման մասին

«ՍՐԱՆՈՎ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ Է ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԿԱՐԳԸ»

Պարոն Մելքոնյան, ի վերջո, ինչո՞վ կարող է ավարտվել Պոլսո պատրիարքի ընտրության թնջուկը: Ունենալո՞ւ ենք պատրիարք, կարողանալո՞ւ ենք պահպանել մեր դիրքերը, թե՞ այդուհանդերձ, պատրիարքին կնշանակի Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Ցավոք, մեր դիրքերը չենք կարողանալու պահպանել, որովհետեւ հայկական որոշ շրջանակներ այս խաղի մի մասն են կազմում, երբեմն` ակտիվ համագործակցելով թուրքերի հետ: Այս թնջուկը հանգուցալուծվելու է դեկտեմբերի սկզբին, քանի որ այդ ժամանակ է նախատեսվում պատրիարքական ընտրություններ: Բայց սա թնջուկի լուծում չէ, եւ եթե սա հաղթանակ է, ապա այն պյուրոսյան է, որովհետեւ պատմության մեջ աննախադեպ մի բան է եղել` թուրքական իշխանությունները, նաեւ պոլսահայերի որոշակի շրջանակների աջակցությամբ փոփոխել են կանոնադրությունը եւ թույլ են տվել ընտրություններին մասնակցել միայն այն եպիսկոպոսներին, որոնք ներկայացնում են, այսպես ասած, Ստամբուլի աթոռը: Ըստ այդմ` ընտրություններին կարող են մասնակցել միայն Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Այսինքն` քվեաթերթիկում լինելու է երկուսի անունը եւ ստամբուլահայերը քվեարկելու են երկուսից որեւէ մեկի օգտին: Այնպես որ, այո, այն լինելու է Էրդողանի նշանակումը, որովհետեւ ով էլ ընտրվի, երեւի թե, կարող ենք համարել նշանակում, որովհետեւ մրցակցային ընտրություն, ըստ էության, չի լինելու: Արգելված է տարբեր աթոռներից մոտ 10-ը այլ եպիսկոպոսների մասնակցությունն ընտրություններին, բայց հիմնական խոչընդոտը հայաստանցի թեկնածուի` Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հարցն էր:

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը Գորիսում հարգանքի տուրք են մատուցել Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակին

Բայց Սեպուհ սրբազանը հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ պատրաստ է հանուն իր հոգեւոր մյուս եղբայրների իրավունքի վերականգնման չներկայացնել իր թեկնածությունը` իբրեւ պատրիարքի գահի հավակնորդ:

Նա ասել էր, որ եթե ես էի խնդիրը, ապա պատրաստ եմ չմասնակցել, միայն թե ընտրության կանոնադրությունը մի փոխեք եւ եկեղեցական ավանդույթները մի ոտնահարեք: Սակայն, ցավոք, հիմա երկու թեկնածուներն էլ ե՛ւ Տ. Արամ արք. Աթեշյանը, ե՛ւ Տ. Սահակ եպիս. Մաշալյանը զբաղվում են ակտիվ քարոզարշավով: Նրանք չեն լսել ո՛չ Սեպուհ սրբազանին, ո՛չ էլ մեր ավագագույն հոգեւորականներից Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հորդորը, որով նա կոչով դիմեց եւ առաջարկեց հանել երկուսի թեկնածությունն էլ ու չմասնակցել ընտրություններին, քանի որ սրանով ոտնահարվում է եկեղեցական կարգը: Դարերի ընթացքում Պոլսո պատրիարք դարձել են ամենատարբեր տեղերի հոգեւորականներ, անգամ եղել են այնպիսիք, որոնք Թուրքիայի քաղաքացիությունից հրաժարված են եղել: 20-րդ դարում ունեցել ենք երկու պատրիարք, որոնցից մեկը եղել է Լատինական Ամերիկայի հոգեւոր առաջնորդը, մյուսը` Շնորհք պատրիարքը, որը Երուսաղեմից էր եկել: Այսինքն` որեւէ խնդիր չի եղել, որ լինի անպայման ՍտամբուլիցԵվ հիմա 6-7 դարերի ընթացքում առաջին անգամ արհեստական խոչընդոտ է դրվում:

Բակո Սահակյանը Բրյուսելում հանդիպել է Արամ Ա Կաթողիկոսի հետ. քննարկվել են մի շարք հարցեր

«Ի ՍԿԶԲԱՆԵ ԱՅՍ ԹՆՋՈՒԿԸ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՎԵԼՈՒ  Է ՎԱՏ ԿԵՐՊ»

Ինչո՞ւ էր այս անգամ Թուրքիայի իշխանությունների համար գերնպատակ նման խոչընդոտ ստեղծելը:

Պարզ է, որ ընտրությունների դեպքում, երեւի թե, հայաստանցի թեկնածուն շահեկան վիճակում էր լինելու: Եթե նույնիսկ առաջին տեղում չլիներ, համենայնդեպս, առաջատար կլիներ եւ միգուցե լիներ ընտրությունների երկրորդ փուլ: Ուղղակի արհեստական կերպով հանում են ուժեղ թեկնածուին եւ թողնում են թուրքական պետության համար ցանկալի երկու թեկնածուի` ասելով ազատ, արդար ընտրեք, որովհետեւ, ով էլ ընտրվի, մեզ համար ընդունելի է: Դրա համար ի սկզբանե կարծում եմ, որ այս թնջուկը հանգուցալուծվելու է վատ կերպ եւ համայնքում պառակտություները շարունակվելու են: Օրինակ, արդեն մի քանի օր է  ստամբուլահայ տարբեր շրջանակներ տարածում են սոցցանցներում մի ձեւակերպում, թե. «Պոլսո պատրիարքության եւ եկեղեցական օրենքների վախճանն է, որի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին», այսինքն` պատրիարքական ընտրությունների օրը: Նրանք համարում են, որ այն լինելու է եկեղեցական օրենքների եւ պատրիարքական ինստիտուտի վախճանի օրը: Այսքանից հետո այդ մարդիկ ինչպե՞ս են ենթարկվելու նորընտիր պատրիարքին, ինչպե՞ս են լսելու նրանց խոսքը: Սա ճանապարհ է, որը տանելու է, ըստ էության, պատրիարքության կործանման եւ եկեղեցու ու հասարակության անջրպետի խորացմանը:

Վիրահայոց թեմի հոգեւոր դասը Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել

Կա ուղի՞, որը Մայր Աթոռի աջակցությամբ, միջնորդությամբ այս իրավիճակում հնարավոր կլիներ գտնել, եւ այն կհամարվեր լավագույն տարբերակը:

Մայր Աթոռը, որպես կանոնբացահայտ միջամտություն չի անում Պոլսո պատրիարքության գործերին եւ, երեւի թե, դրա մեջ կա տրամաբանություն, որովհետեւ, ի վերջո, թուրքական իշխանություններն ուշիուշով հետեւում են այդ ամենին: Տեսականորեն միակ ճանապարհն այն է, որ երկու հոգեւորականները հետ կանգնեն այս ընտրությունից:

​​​​​​​«Ես արդարացված եմ». ՀՊՏՀ նախկին ռեկտորի դեմ քր.գործը կարճվեց

«ՍԱ ՀՈԳԵՎՈՐ ԿԱՌՈՒՅՑԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՉ ԹԵ ԹԱՂԱՊԵՏԻ»

Եթե Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն ու Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարեն, որ իրենց թեկնածությունը չեն առաջադրում, ի՞նչ կունենանք արդյունքում:

Կլիներ ընտրությունների չեղարկում: Ճիշտ է, թնջուկը կշարունակվեր, բայց կլիներ նոր գործընթաց, որի հետեւանքով կամ արդյունքում միգուցե կանոնադրական միջամտությունը վերացվեր: Կարող էր լինել դատական պրոցես, նույնիսկ պատրաստվում էին դիմել Սահմանադրական դատարան, որպեսզի թուրքական իշխանությունների այդ, այսպես կոչված, «նորամուծությունը» վիճարկեն: Միակ հույսը սա է: Բայց եթե Մաշալյանն ու Աթեշյանը գնում են ընտրությունների, նրանք օրինականացնելու են թուրքական իշխանությունների ծրագիրը: Թեպետ արդեն երեք հոգեւորական կոչ է արել` Սեպուհ սրբազանը, Գարեգին սրբազանը եւ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, բայց չեմ կարծում, որ նրանք այդ քայլին չեն գնա: Հավատացած եմ, որ նրանց համար ավելի գերակա է լինելու թուրքական իշխանությունների ծրագիրն ու ցանկությունները:

Սովորական փաշիզմ. Գիշերօթիկները վերացնում են, մանուկներին մատնում սովի և ցրտի. Արմինե Սահակյանի հետաքննությունը

Սա խոսում է անձնային որակների՞ մասին, թե՞ նրանց նկատմամբ թուրքական իշխանության կողմից առկա ճնշումների հետեւանք է:

Բնականաբար, ճնշում կա: Չեմ ուզում մերկապարանոց քննադատել նրանց, բայց եկեք հակառակ կողմից հարցը դիտարկենք` այդ ե՞րբ ճնշում չի եղել Թուրքիայում հայերի եւ առավել եւս` պատրիարքության նկատմամբ: Հայ հոգեւորականը Օսմանյան կայսրությունում, Թուրքիայի Հանրապետությունում միշտ եղել է ճնշման տակ, բայց նաեւ անձնային որակների շնորհիվ կարողացել է երբեմն դիմագրավել, երբեմն շրջանցել խնդիրները: Այս պարագայում նրանք երեւի մտածում են, գոնե չգնան առճակատման, իրենցից որեւէ մեկն ընտրվի պատրիարք եւ փորձեն ինչ-որ հարցեր լուծել: Բայց սա հոգեւոր կառույցի ընտրություններ են, ոչ թե թաղապետի, որ մրցակցին հանես, ինչ-որ կերպ դուրս մղես, ու դու հաղթես: Սա անթույլատրելի է: Ընդ որում` փաստորեն զտումը կամ խտրական քաղաքականությունն արվել է նրանց հոգեւոր եղբայրների` այլ եպիսկոպոսների նկատամբ: Հետեւաբար, նրանք գոնե պարտավոր են այդ մասին արտահայտվել: Ճիշտ է, նույն Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանն ասել է, որ սխալ է այս կանոնադրությունը, բայց սա պիղատոսյան հայտարարություն է, որովհետեւ Պիղատոսի պես ասում է` այո՛, սխալ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել:

​​​​​​​«ԵՊՀ գիտխորհրդի կարծիքը բացասական է, մենք դեմք ենք այս նախագծին». Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА