o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԴՄ սարքերի ոլորտի ազատականացումը խնդիր առաջացրեց․ Փաշինյան

14.11.2019 12:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԴՄ սարքերի ոլորտի ազատականացումը խնդիր առաջացրեց․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՊԵԿ նախագահի հետ զրույցում ասաց, որ ՀԴՄ սարքերի ներմուծման ու վաճառքի ազատականացումը խնդիրներ է առաջացրել Հայաստանում։ Նա հիշեցրեց, որ այդ խնդիրն անսպասելի էր։

Փաշինյանի խոսքով՝ այն պահին, երբ ազատականացվում էր ոլորտը, որպեսզի մասնավոր ընկերություններն էլ կարողանան այդ սարքերից ներմուծել, ՊԵԿ պահեստում այդ սարքերից կար եռակի շատ, քան ստացված դիմումներն էին։ Սակայն երբ ազատականացվեց, պահանջարկը կտրուկ մեծացավ, սարքերը չբավարարեցին։

«Հիմա պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ էս ո՞նց եղավ, էս ո՞վ բերեց Նիկոլին»

Այս միտումը, ըստ վարչապետի, դրական է, քանի որ նշանակում է, որ գործարար ակտիվություն կա, սակայն նաև խնդիր է եղել սարքերի տրամադրման տեսանկյունից։ Արդյունքում առաջացավ դեֆիցիտ։

Փաշինյանի այս խոսքերին արձագանքելով՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ իրենք հիմա ապահովում են միայն սահմանամերձ համայնքների գործարարների պահանջարկը և նրանց այդ սարքերը տրամադրում են անվճար։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА