o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոշոր հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում. մեկնել է 6 մարտական հաշվարկ

29.11.2019 10:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հրդեհ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում. մեկնել է 6 մարտական հաշվարկ

Հ

Նոյեմբերի 28-ին, ժամը 22:35-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բեկնազարյան փողոցի թիվ 3/3 հասցեում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

ՊՆ-ն հերքում է սպաների` սեռական փոքրամասնությունների հետ շփվել սովորելու համար Գերմանիա մեկնելը

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, որոնցից չորսն անհրաժեշտությունը վերանալու պատճառով հետ է վերադարձել:

Պարզվել է, որ «Նոր Զովք» սուպերմարկետի լավաշի արտադրամասում այրվում է ջրատաքացուցիչ:

Հրդեհը մարվել է ժամը 22:45-ին: Այրվել են ջրատաքացուցիչն ամբողջությամբ և էլեկտրական լարեր (մոտ 1 գմ):

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА