Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութ Հանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումները Պաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետ Արմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրում Մենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութ Կհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսը Ցավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին <<Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության>> շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութ Երթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողին


Երբ ՍԴ-ն ֆիքսեց, որ Քոչարյանը հանցանք չի գործել, սլաքները ԼՏՊ-ի ուղղությամբ են շրջվում

Վերլուծություն

ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումն ու այդ հոդվածով մեղադրվող 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ քրեական հետապնդման դադարեցման ու գործի վարույթը կարճման դատարանի վճիռը որքան էլ, որ մի շարք հարցերի պատասխանը տվեց, այդքան էլ նոր հարցադրումներ բերեց օրակարգ:
Նախ կարճ հիշեցում. ինչպես հայտնի է, սկսած 2008թ. մարտի 2-ից, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի, այնպես էլ նրա քաղաքական հոգեզավակ Նիկոլ Փաշինյանի համար Մարտի 1-ը եղել է ամենատարբեր ներքին եւ արտաքին քաղաքական թեմաների առնչությամբ առցքային շահարկումների թեմա: Այն իր գագաթնակետին հասավ նիկոլյան «հեղափոխության» օրերին, ընդ որում, համեմված հստակ խոստումով` իշխանության գալով, ամբողջովին բացահայտել գործն ու մեղավորներին պատժել: Ավելին, իշխանության գալուց հետո Նիկոլը նույնիսկ պաշտոնապես հայտարարեց` Մարտի 1-ի գործով սպանությունների ֆոնը եւ գործն ամբողջությամբ բացահայտված է: Ընդ որում, 2018թ. հուլիսի 28-ից սկսած, երբ առաջին անգամ կալանքի տակ առան ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Նիկոլի այդ ողջ հռետորաբանությունը մնում էր իրավական որոշակի տրամաբանության մեջ: Այսինքն, անկախ նրանից, որ հանրության մի մասը հավատում էր Քոչարյանին եւ մյուս երեք անձանց ներկայացված մեղադրանքին, մի մասը` ոչ, ուներինք այս իրավիճակը: Կար հանցանք` մարտի 1-ի զոհերը, վիրավորները եւ այլն: Կար նաեւ ՔՕ-ի կոնկրետ հոդվածով մեղադրանք, որը քննում էր դատարանը, եւ կային մեղադրյալները:
Բայց ահա այն պահից, երբ հնչեց նախ ՍԴ-ի, ապա` դատարանի որոշումները, թե` ներկայացված այդ կոնկրետ հոդվածն առ ոչինչ է, իրավիճակը իրավական ու նաեւ քաղաքական տեսանկյունից 180 աստիճանով շրջվեց: Այսինքն, հիմա ունենք այս վիճակը. կա հանցանք, սակայն չկա ինչպես կոնկրետ մեղադրական հոդվածը, այնպես էլ` մեղադրյալները: Դատախազությունը, ճիշտ է, խոստանում է արագորեն այդ «բացը» լրացնել` նույն մեղադրյալներին ներկայացնել այլ հոդվածով մեղադրանք: Սակայն չմոռանանք, որ սխալ է այն տպավորությունը, թե իրոք ունենք այնպիսի անգրագետ քննիչներ եւ դատախազներ, ինչպիսին տեսնում էինք այս քրգործից եւ այդ հիմքով ընթացող դատավարությունից: Այսինքն, քննիչներն էլ են միանգամայն գրագետ, դատախազներն էլ, պարզապես նրանք երկար փնտրելուց հետո հազիվ 300.1 հոդվածն էին կարողացել դնել մեղադրանքի հիմքում, անշուշտ` միաժամանակ հստակ գիտակցելով, որ այն իրավական տեսանկյունից աբսուրդ է: Ինչո՞ւ այդ հոդվածը. պարզապես այլ տարբերակ չունեին: Բայց ահա, հիմա նաեւ դրանից զրկվեցին, այսինքն` արդեն առհասարակ որեւէ տարբերակ չմնաց:

Հստակեցնենք. իրավապահ համակարգը, օգտվելով գործող իշխանությունների ոչ միայն լիակատար աջակցությունից, այլ նաեւ` պարտադրանքից, պարզապես չունի ՔՕ-ով սահմանված որեւէ մեղադրանք, որը կկարողանար ներկայացնել 2008թ. մարտի 1-ին գործող իշխանություններին: Իսկ դա հետեւյալ փաստն է ֆիքսում. անկախ անցած 14 տարիների հիմնականում քաղաքականացված մեղադրանքներից, աղմուկ-աղաղակից, 2008թ. մարտի 1-ին օրվա իշխանությունները քրեորեն պատժելի որեւէ արարք թույլ չեն տվել, այն է` գործել են օրենքի շրջանակներում: Ներկայացված տրամաբանությունն անհերքելի է, հաշվի առնելով նաեւ, որ, ըստ էության, դա է ֆիքսել հենց նիկոլյան վերահսկողության տակ գտնվող ՍԴ-ն եւ դատարանը:
Արդյունքում, ունենք այս իրավիճակը. կա հանցագործություն` մարտի 1-ի զոհերը, վիրավորվածները եւ այլն, այսինքն` պետք է լինի նաեւ հանցագործը` ՔՕ-ի կանկրետ հոդվածով մեղադրանքով հանդերձ: Մարտյան այդ հակամարտության, այսպես ասենք, կողմերից մեկը` օրվա իշխանությունն օրենք չի խախտել, քրեորեն պատժելի արարք թույլ չի տվել: Ու եթե անգամ մի կողմ թողնենք հարցը, թե ինչո՞ւ էին նրանց Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա քաղաքական հոգեզավակ Նիկոլը 14 տարի շարունակ հանիրավի մեղադրանքներ ներկայացնում, մեկ է, դեռ մնում է ամենակարեւոր հարցը` չնայած Նիկոլի, իրավապահների հավաստիացումներին, թե գործը լիովին բացահայտված է, ինչո՞ւ այս պահին չունենք մեղադրյալ: Ու հենց այս հանգամանքն է, որ բերում է նաեւ 180 աստիճանով շուռ եկած քաղաքական իրավիճակի:
Այսպես, վերջին հարցադրումն ունի հաշված թվով հնարավոր պատասխան.
1. Գիտակցված կերպով կեղծ մեղադրանք են ներկայացրել անմեղներին` քաղաքական ինչ-ինչ դիվիդենտների շահելու (տարիներ շարունակ) ու միաժամանակ անցանկալի անձին «փակի տակ» պահելու համար:
2. Կա պարզ տրամաբանություն. եթե մասնակից կողմերից մեկը մեղավոր չէ, ուրեմն էապես մեծանում է այն բանի հավանականությունը, որ մեղավորը մյուս կողմն է: Նիկոլը մարտի 1-ի իրադարձությունների կողմերից մեկն է, ու մեղադրանքներն այլ ուղղությամբ ուղղելով, նա փորձում է իրեն (եւ մեղասկիցներին) զերծ պահել մեղադրանքներից (սրա հետ կարող է ձուլվել նաեւ առաջին տարբերակը):
3. Նախաքննությունն ու դատախազությունը պարզապես սխալվել է` մեղադրելով անմեղներին: 
Կարծես թե այլ տարբերակ չկա:
Երրորդ վարկածը պետք է միանգամից բացառել` գոնե հետեւյալից ելնելով: Այսպես, հակասահմանադրական մեղադրանքի պատճառով ապօրինաբար 500 օր կալանքի տակ են պահել անձի, ինչը, ի դեպ, ՔՕ-ով սահմանված կոնկրետ մեղադրանք ունի: Քաղաքական առումով. ապօրինաբար կալանավորել են երկրի նախկին նախագահին, ինչ հսկայական հարված է երկրի հեղինակությանը: Ոչ պակաս ծանր հարված է երկրի համար, որ ապօրինի մեղադրանք է ներկայացվել ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարին: Այսինքն, եթե այս ամենը եղել է սխալի արդյունքում, մեղավորները պետք է պետք է շտապեին հրաժարական ներկայացնել եւ սեփական ոտքով բանտ գնալ: Իսկ ահա Նիկոլը պետք է ՍԴ որոշման հնչելուն պես բացատրեր, թե, օրինակ, ինչո՞ւ էր խոսում գործի լիակատար բացահայտումից: Նաեւ, թե ո՞ւր մնաց իր խոստացած բացահայտումը: Երբ այս երկու գործոնն էլ չկա, ուրեմն քննության սխալից խոսելը դառնում է անիմաստ:
Մնում է առաջին եւ երկրորդ տարբերակը, որոնք, ի դեպ, փոխլրացնող են: Բայց նաեւ նկատենք, որ այդ երկու տարբերակների մեջ կա ՔՕ-ով հստակ որակում ունեցող մի շարք դրվագներ. դիտավորությամբ կեղծ մեղադրանքներ ներկայացնելուց եւ քննությունը սխալ ուղղությամբ տանելուց սկսած, վերջացրած պետությանը եւ կոնկրետ անձանց պատճառած վնասներով: Եվ ամենաէականը. Մարտի 1-ին թափված արյունն այսպիսով մնում է չբացահայտված, ու միաժամանակ հիմնական մեղադրանքներն արդեն ուղղորդվում են երկրորդ` ԼՏՊ-ի եւ Նիկոլի ղեկավարած կողմին: Իսկ դա նշանակում է, որ հենց նիկոլյան ՍԴ-ի ու դատարանի կողմից արդարացված նախկին իշխանությունները հիմա կարող են Մարտի 1-ը բերել օրակարգ` պահանջելով բացահայտել եւ ցանկության դեպքում էլ` քաղաքական մեղադրանքներ հղել նիկոլյան թեւին: Այնպես, ինչպես 14 տարի վարվել է ԼՏՊ-ն եւ Նիկոլը:
Ի դեպ, մեկ կարեւոր հանգամանք աչքաթող չանենք: Մարտի 1-ի հետ կապված Նիկոլն արդեն հասցրել է դատվել ու պատիժը կրել, նրան երկրորդ անգամ քրեական մեղադրանք արդեն դժվար է ներկայացնել: Փոխարենը, ԼՏՊ-ն` այն ժամանակվա թիվ 1 ֆիգուրանտը որեւէ պատիժ չի կրել: Ու երբ ֆիքսվեց, որ Քոչարյանը հանցանք չի գործել, ապա բոլոր սլաքները հենց ԼՏՊ-ի ուղղությամբ են շրջվում. եւս մեկ գործոն, որը ներկայիս խառը քաղաքական օրերին երեւի կօգտագործվի: Ընդ որում, Նիկոլը եւս կարող է օգտագործել: 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Շարժումը իր պահանջը հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակին. տեսանյութՀանձնարարեք բոլոր Երևանյան լաբորատորիաները, դադարեցնեն նման թեսդավորումներըՊաշտոնաթող դատավորները հանդիպել են Գագիկ Ջհանգիրյանի հետԱրմեն Սարգսյանն ու տիկին Նունե Սարգսյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվել են արտերկրումՄենք հանձնեցինք մեր պահանջը ՄԱԿ-ի գրասենյակին. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. տեսանյութԿհաջողվի արդյո՞ք Իրինա Գևորգյանին վերջապես նվաճել կանանց շախմատի Ուզբեկստանի չեմպիոնուհու տիտղոսըՑավոք գնդակը իր չար գործն արեց, ընկա վիրավոր, արյան մեծ դաշտում. Newsmedia.am-ը շարունակում է ներկայացնել մեր նահատակված Հերոսների սխրանքի ուղղին շարժումը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ է. տեսանյութԵրթը շարժվեց ՄԱԿ-ի գրասենյակ. տեսանյութՆիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը պաշտոն ու գնդապետի կոչում են շնորհել ՌԴ-ում հետախուզվողինԱնվտանգության խորհուրդը հրապարակել է Օնիկ Գասպարյանի զեկույցի ձայնագրությունը (ՏեսանյութՄեկնարկեց շարժման երթը. ուղիղՌոբերտ Բադալյանն ևս ապահովեց բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալըՀՐԱՆՏ ԹԱԴևՈՍՅԱՆԻ ՇՔԵՂ ԱԼԲՈՄԸ ՎԱՅԵԼԵԼՈՎԱրտաշես Գեղամյան. Հայաստանի կորուստը Ռուսաստանի համար կվերածվի Հյուսիսային Կովկասի կորստի«Թղթի վրա քաղաքականություն խաղալու ժամանակ չունենք». ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՍտեփանակերտում և Մարտակերտում այսօր կիրականացվեն հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներՌԴ-ն ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել ոչ թե հայ գերիների հարցի ներառմանն, այլ՝ իրենց պետության դեմ օրակարգում ընդգրկված երկու կետին. իրավաբանՀայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 667 դեպք, մահացել է 24 մարդ«Ո՞վ է շահում ԵԽԽՎ-ում հայ գերիների հարցի քննարկումից և ով տուժում. հակառուսական անիմաստ վայնասունը». Արփինե ՀովհաննիսյանԱրման Անդրեասյանն ու Արման Ավագյանը հավակնում են ազատ ոճի ըմբշամարտի 2021թ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալինՏեղի կունենա երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ Արարատյան դերբի, թեժ հանդիպում Բունդեսլիգայում․ Ինչ դիտել այսօրԱրցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումներըՍննդային թունավորում Տավուշում․ 12-ամյա երեխան մահացել է, 4 քաղաքացի է տեղափոխվել է Իջևանի ԲԿՍեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց.Վարդան ՈսկանյանՔաղաքացիական դիրքորոշման և/կամ քաղաքական հայացքների համար աշատանքից ազատում են բուժաշխատողներին.Գեւորգ ԳրիգորյանՍա Գորիսում է, Սյունիքը հանձնելու ձևը gps «դեմարկացիան»էր, որ բանավոր պայմանավորվածություն էր հոգեխանգարված դավաճանի և իլհամի միջևԷս ողորմելին հիմա էլ տարբեր համայնքներում «քրեական ենթամշակույթի» անվան տակ մարդկանց ապօրինի ձևով բերման ա ենթարկում ու բոլորին պարտադիր հարցնում՝ «ընտրություններին խառնվելու ե՞ք... ինչքա՞ն ձեն կարաք բերեք».Նարեկ ՍամսոնյանԹանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ ոսկու․ NYMEXFacebook-ը ավելացնում է փոդքաստներն ու «կենդանի աուդիո-սենյակները»Նավթի համաշխարհային գներն աճում ենԱՊՐԻԼԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵրևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզումՏԵՍԱՆՅՈՒԹ. Չենք թալանել, չենք թալանում ու չենք թալանի.«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման համահիմնադիր Հայկ Բաբուխանյանը Գյումրիում«Հրապարակ»․ Եթե նախագահը չդիմի՝ ընդդիմությունը կդիմի ՍԴԵղանակը Հայաստանում«Փաստ»․ Իշխանությունն ապավինում է ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան«Հրապարակ»․ Հրաժարվել են Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ«Փաստ»․ Փաշինյանի այցերը կազմակերպելիս տքնաջան աշխատանք է կատարվում․ նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը և Արարատը«Հրապարակ»․ Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է«168 ժամ»․ Փաշինյանն ու Ալիևը՝ ընդդեմ հայկական բանակի․ նրանց տեսլականները համընկնում ենԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներումՄենք չպետք է դառնանք առաջին ժողովուրդը, որը դավաճանությունն ընդունել է որպես պետական կրոն. Արմեն Աշոտյան⚡Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡️Պատերազմը Եռաբլուրում չի ավարտվել. նոր փոսեր են փորվում…Հակառուս բալագանը խաղում է մարդկանց նուրբ նյարդերի վրա. Վահան ԲաբայանՌուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8589 դեպքՎրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 578-ով«Կգա ազգի առաջ պատասխան տալու ժամանակը»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ