«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


ՇՏԱՊ. 44 օրյա պատերազմի մասնակիցները հայտնվել են աղանդավորների լարած թակարդում

Հասարակություն

Դեռեւս պատերազմի ժամանակ ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող «Դիալոգ» ՀԿ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ զգուշացնում էր, որ պետք է պայքարել աղանդների դեմ հիմա, քանի որ պատերազմից հետո էլի ուշ է լինելու, ինչպես 90-ականներին եղավ, երբ լցվեցին Հայաստան ու մինչեւ հիմա դրա հետեւանքներն ենք կրում: Նա մասնավորապես նշել էր, որ պատերազմի թիկունքում ձեւավորվում են արդեն տեղական «արտադրության» կեղծ «քարոզիչներ», քանի որ հիմա արեւմտյան կազմակերպություններին այլեւս ձեռնտու չէ արտասահմանից քարոզիչ ուղարկել, տեղում են «պատրաստում»։ Պատերազմից ամիսներ անց, Ա. Մուրադյանի հետ «Իրավունքը» զրուցեց ոչ թե հնարավոր վտանգների, այլ արդեն առկա վտանգավոր փաստերի շուրջ:

- Աղանդավորական մի շարժման՝ Like JESUS Christianity-ի նախաձեռնությամբ՝ արցախյան 44 օրյա պատերազմի մասնակիցներին ինչ-որ ճամբարներ են տանում: Ի՞նչ վտանգներ սա կարող է իր մեջ պարունակել:

- Երբ մարդը գտնվում է ծանր հոգեկան վիճակում, կյանքի անցումային կամ ճգնաժամային փուլում, գրեթե միշտ հայտնվում է տարբեր աղանդների թիրախում։ Սոցիալական խնդիրները, միայնակության զգացողությունը, ուշադրության պակասը, ֆիզիկական խեղվածությունը, հոգեկան անհավասարակշիռ վիճակը՝ այս ամենն այն հոգեվիճակներն են, որոնք աղանդավորներն օգտագործում են անձին ներգրավվելու համար։ Այդ նպատակով են կազմակերպվում տարբեր պսեվդոաջակցության խմբեր՝ սոցիալական օգնություն, թրեյնինգներ, հոգեբանական աջակցություն, ճամբարներ, մեդիտացիաներ եւ այլն, ընդ որում՝ շատ կարեւոր է շեշտադրել, որ մասնագիտական տեսանկյունից գրեթե միշտ ցածր որակի են, չեն լիցենզավորվում կամ հավանության արժանանում զինվորների համար պատասխանատու որեւէ կառույցի կողմից, մատուցվում են միշտ տվյալ աղանդի մասնագետների ջանքերով եւ կարող են շատ ավելի լուրջ վնասներ հասցնել անձին հոգեւոր եւ հոգեկան առողջությանը, քան անգամ պատերազմը։ Նպատակն արդեն նշեցի որն է։

- Ո՞վ պետք է պաշտպանի այսօր հոգեբանական եւ սոցիալական խնդիրներ ունեցող մեր տղաներին, որոնք գուցե չգիտակցելով դրա վտանգավորությունը՝ հայտնվում են աղանդավորների շարքերում:

- Պատերազմի մասնակիցները պետք է արժանանան լուրջ ուշադրության եւ աշխատանքի պետության կողմից, քանի որ բացի մարդկային որակներից եւ հասարակության վերաբերմունքից, նրանք նաեւ մասնագիտական բացարձակ եւ յուրահատուկ որակներ ունեցող անձինք են, որոնք վերականգնողական լուրջ քայլեր անցնելուց հետո՝ կարող են ներգրավված լինել բանակի հետագա կայացման կարեւոր գործընթացներում։ Կառավարությունը որոշում էր կայացրել հոգեբանական աջակցության կենտրոնների միջոցով վերականգնողական աշխատանք իրականացնել, որը ողջունելի է: Սակայն պետք է հետեւողական միջոցառումներ իրականացվեն եւ բացառվեն տվյալ շրջանակից դուրս աղանդների եւ մասնագիտական ոչ համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից այդ հողի վրա խարդախությունները։ Իրազեկումը կարող է լինեն նախազգուշացումների, մասնագիտական կազմակերպությունների ցանկը հրապարակելու, անհատական հանդիպումների եւ այլ միջոցներով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ