Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել «Կյանքը դաս է․ սովորիր ու վայելիր»․ Հասմիկ Կարապետյան Բուհերը հնարավոր է անցնեն հեռավար կրթության, իսկ դպրոցներում արձակուրդը երկարացվել է ևս մեկ շաբաթով.ԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութ Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերում Սերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարին Խոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. Փաշինյան Միջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video) Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը


Պրոֆեսոր Չարչյանի ձերբակալումը մեր պետականության քանդման հերթակա՛ն քայլերից է. Ալլա Հակոբյան

Հասարակություն
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ, գրող ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ դիմել է հայրենակիցներին եւ ընդգծել. «Ի դեպ, հայրենակիցներ ասելով, ես նկատի ունեմ այն բոլոր մարդկանց, ովքեր՝ ինչպեսեւ 2018 թ-ին, չգնացի՛ն Նիկոլ Փաշինյանի ետեւից, չխաբվեցի՛ն նրա ստախոս խոստումներին եւ իրենց ձայնը չտվեցին այդ ստախոս էակին: Հայրենակիցներ ասելով, ես նկատի ունեմ այն բոլոր մարդկանց, ովքեր ոչ թե կարգախոսով, այլ իրականո՛ւմ մտահոգ են Հայաստանի ապագայով եւ ում համար Հայաստանը ո՛չ թե ինչ-որ տարածք է, որտեղ իրենք կարող են կուշտ ուտել եւ բազմանալ, այլ Հայրենիք, որի համար պե՛տք եղած պահին պատրաստ են կռվել եւ զոհվել: Իմ հայրենակիցներից հազարները զոհվեցին հանո՛ւն Հայրենիքի եւ լրացրեցին Եռաբլրի Պանթեոնի հերոսների թիվը: Այսօր, սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանում չկա հայկական իշխանություն: Այս պողպատե չաքուճի ընտրություններից հետո դրա վառ ապացույցն է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորումը:
 
2019 թ-ին՝ տխրահռչակ «նախարարությունների» շենքի մոտ, հայոց լեզվի, գրականության եւ կրոնի պատմության ժամերը պահպանելու նպատակով ցույց անող երիտասարդները հարց տվեցին ՆՓ-ին, թե ինչո՞ւ 20 միլիոն դրամ է տրամադրվել Մելինե Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու նպատակով: Պատասխանը ծուռ հայելիների թագավորությունից էր՝ այդ 20 միլիոնը տրամադրվել է ֆիլմում Մելինեի սպորտայի՛ն նվաճումները լուսաբանելու համար: Ի դեպ, խոսքի վերջում ՆՓ-ն հայտարարեց, որ Մել դարձած Մելինեն գտնվում է ի՛ր հովանու տակ՝ կարծես Մելին ինչ-որ բան էր սպառնում հեռավոր Հոլանդիայում: Նա հանգիստ ապրում էր ի՛ր իսկ ընտրած երկրում՝ ի՛ր իսկ ընտրած կյանքով: Պարզից էլ պարզ էր, որ ՆՓ-ն այդ հնչեցնում էր ո՛չ մեր ականջների համար, դա ասվեց իր այդքան սիրելի հովանավոր տերերի՛ն հաճոյանալու համար:
 
Հարց եմ տալիս, ո՛չ հարգելի Չ-վարչապե՛տ, իսկ վաստակաշատ հայ բժիշկը, ով հազարավոր մարդկանց՝ բառի բուն իմաստով, ոտքի է կանգնեցրել, ձեր հովանավորության տակ չի՞ գտնվում: Թե՞ հենց դա՛ է իր մեղքը եւ հենց դրա՛ համար նա պիտի պատժվի՝ հուրախություն Ալիեւի ու Էրդողանի: Ես ավելի քան համոզված եմ, որ հենց մեր դարավոր թշնամի՝ թուրքերի՛ն հաճոյանալու համար է արված այս հերթական շոուն: Ձեռագիրը նույնն է՝ Ռոբերտ Քոչարյանը, ով Հայոց Բանակի հավաքակա՛ն ուժի շնորհիվ, Հայրենիքի մյո՛ւս նվիյալների հետ մեկտեղ ջախջախեց թուրքերին,առանց դատարանի որոշման, 537 օր պահվեց բանտախցում: Այդ արվեց հենց թուրքի՛ն հաճոյանալու համար: Պրոֆեսոր Չարչյանի կալանավորումը զուգադիպություն չէ, սա բացահայտ խոստովանություն է, որ Հայաստանում այսօր գործում է հակահայկական տարրերից բաղկացած թրքասեր ազգակործան Չ-իշխանություն: Նրանք անթաքույց ի հայտ են բերում իրենց հետագա պլանները՝ ջարդել բոլոր այն մարդկանց ողնաշարը, որոնց համար Հայաստանը Հայրենիք է՝ լինեն նրանք ազգությամբ հայ, եզդի, հույն կամ ռուս: Ծառը ճանաչում են պտղով, իսկ մարդուն՝ գործերով:
 
Սկսած 2018 թ-ից այս քայլականների Չ-կառավարությունն իր ամեն քայլով տարավ Հայաստանս դեպի անդունդ, ապացուցելով, որ իրենք հայատյա՛ց մարդկանց խմբավորում են, որոնց նպատակն է ո՛չ միայն հայաթափ անել Հայաստանը (հիշենք, որ միայն մի քանի ամսում Հայաստանը լքեցին 70 հազար ՀՀ քաղաքացիներ), այլ առհասարակ որպես երկիր աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստանը՝ իր դրոշո՛վ, իր օրհներգո՛վ: Այսինքն՝ զրկել մեզ մեր հայորդիների արյամբ ձեռք բերված պետականությունից: Պրոֆեսոր Չարչյանի ձերբակալումը մեր պետականության քանդման հերթակա՛ն քայլերից է: Ասե՛ք, խնդրեմ, ո՞վ է այս պահին ամենաշատը ուրախանում նրա ձերբակալումով: Իհարկե՛, թուրքը: 2019 թ-ին, երբ ՆՓ-ն իրեն հռչակելով Մելի պաշտպան եւ հովանավոր, երջանիկ ժպիտը դեմքին՝ ինքնագոհ, քայլում էր դեպի Կառավարության շենք, ինձ հաջողվեց մոտենալ նրան (այն ժամանակ հարգելով Հայոց պետականության ինստիտուտները, դիմեցի նրան «պարոն» բառով. «Պարոն վարչապետ, Ռոբերտ Քոչարյանի կալանավորումով ամենաշատ ուրախանում է մեր դարավոր թշնամին՝ Թուրքիան: Մտածե՛ք այդ մասին, խնդրո՛ւմ եմ»: Իհարկե, երբ մոտենում էի, թե՛ ինքը, թե՛ թիկնապահները, հավանաբար, կարծում էին, որ ես իր հազարավոր կռապաշտներից մեկն եմ, ում միակ ցանկությունը՝ ՆՓ-ի հետ «սելֆի» անելն է: Սակայն իմ հորդորից հետո, Նիկոլի ժպիտը մարեց եւ նա՝ թեքելով դեմքը՝ արագ քայլերով ուղղվեց դեպի Կառավարության շենք:
 
Այսօր, Թուրքիայի բանտերում տառապում են գրեթե 70 հազար քաղբանտարկյալներ: Եվ մենք՝ նիկոլապաշտության ախտով Չ-տառապող հայերս, հասկանում ենք, թե ո՞ր քամիներով Հայաստան բերվեց այդ պողպատե մուրճը իր տարոսիկ բանտիկներով, ասելով. «Տարոսը քեզ, իմ լա՛վ հողատու ախպեր:» Եվ եթե դո՛ւ, սիրելի հայրենակից, ոտքի չկանգնես ու չպահանջես պրոֆեսոր Չարչյանի անհապաղ ազատումը, ուրեմն՝ իմացիր, որ այս թրքասեր Չ-կառավարությունը իր սիրելի Թուրքիայի պես բռնապետություն Է սարքելու Հայոց աշխարհը եւ վաղը՝ Չարչյանի փոխարեն, սրանք կհետապնդեն ու կչարչարեն ցանկացած մեկ ուրիշ այլախոհի: Եթե Հայաստանում ժողովրդավարության նշույլներ դեռ մնացել են, ապա պիտի գործի մտքի եւ խոսքի ազատությունը, այլապես աշխարհի բոլոր երկրները ՆՓ-ի գովքի փոխարեն՝ պարտավոր են ֆիկսել, որ Հայաստանում մի նոր բռնապետ է ի հայտ եկել, որին պետք է դատել միջազգային օրենքների ողջ խստությամբ:
 
Որպես հիշեցում. 2018 թ-ին սրանք՝ իրենց Հին Կտակարանի Մովսեսի տեղը դրած, Երեւան մտան «փեդը ձեռներին» ու այդ «փեդը» ջարդեցին Հայոց Բանակի գլխին: Եթե դեռ ունակ ես մտածելու, եզրակացություն արա, թե ո՞ւմ գլխին են ջարդելու էդ Էրդողանի ուղարկած չաքուճ-տարոսիկը: Եթե չգիտես, հուշեմ՝ քո ընտրած թրքասեր ՆՓ-ն ու իր խմբավորումը դրանով մեխելու են Հայոց Պետականության դագաղի վերջին մեխերը...
 
Հ.Գ. Իսկ դո՛ւ, անտարբերությամբ տառապող ՀՀ «քաղաքացի», ով առհասարակ չգնաց ընտրությունների, եւ դո՛ւ, ով «նախկիններին չեմ ուզում» ասելով գնաց ու ձայնը տվեց Նիկոլին, իմացե՛ք, թուրքի համար մեկ է, թե ի՞նչ ես մտածում, ում ես սիրում, կամ չես սիրում, նա՝ ինչպես եւ 100 տարի առաջ իր գործն է անում՝ իրականացնում է Էնվեր-Թալիաթ-Ջեմալ եռյակի ծրագիրը՝ Հայաստանով «ճամփա» բացել դեպի իրենց բաղձալի Թուրան... Այդ ճանապարհին հայը ընդամենը մի խանգարող խոչընդոտ է, որը ենթակա է ոչնչացման»:
Սարո Թովմասյանը երրորդ անգամ հայր է դարձել«Կյանքը դաս է․ սովորիր ու վայելիր»․ Հասմիկ ԿարապետյանԲուհերը հնարավոր է անցնեն հեռավար կրթության, իսկ դպրոցներում արձակուրդը երկարացվել է ևս մեկ շաբաթով.ԱՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՈւԺԱՅԻՆ ԵՌԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՆՎԱՃՈւՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈւՄ. տեսանյութՃանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականցրել մարզերումՍերժ Սարգսյանը մասնակցելու է «Պատիվ ունեմ»-ի պայքարինԽոցել է թշնամու մի քանի անօդաչու թռչող սարք, կործանիչ, զոհվել է Արցախյան 44-օրյա պատերազմի 10-րդ օրը Հետևողականորեն շարժվելու ենք ՀՀ-ում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով. ՓաշինյանՄիջադեպ Երևանում. դիմակ չկրող պարեկը վարորդին տուգանում է դիմակ չկրելու համար. (Video)Քառասուն օր քայլել ենք մահվան հետ հավասար. Մերօրյա հերոս Լեւոն Սահակյանի սխրանքի ուղղին ու պատերազմից ծնված «Կռիվ տալով» գրքի «ծննդյան» նպատակը ԱՆ-ն հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջըՀեռու ենք այն մտքից, որ 2022թ.–ի բյուջեի նախագիծը կլուծի բոլոր խնդիրները. Նիկոլ ՓաշինյանԹուրքերը տարբեր պատրվակներով գալու են, լցվեն Հայաստան․ Սեյրան ՕհանյանՀայաստանը տարածքներ նվաճելու մտադրություն չունի. ՓաշինյանԳերեզմանատան վարիչը մահացածների հարազատներից ավելի քան 2,2 մլն դրամ կաշառք է վերցրել. ԱԱԾ բացահայտումըՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ ՄԱՅՐԸՀաջորդ տարվանից ՀՀ-ում ծնված ամեն 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը կտրամադրվի ամսական 50 հազար դրամԿդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ