Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսը Վրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվել Օմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեք Ինչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը 2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանց Կորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներ Իշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնել Ոստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներին ԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվի Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողը


ՊԱՏԵՐԱԶՄ. ՕՐ 5-րդ. Ինչ էր գրում «Իրավունքը» մեկ տարի առաջ

Ռետրո

Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում․ Ա․ Սարգսյան

 

Կորոնայի պատճառով ստիպված եմ կրկին հոդվածի ժանրին դիմել, խնդրում եմ խիստ չդատել։
Հաղթանակի նոր որակները

Բոլորս իրավունք ունենք մտածելու՝ է՞լ ինչ է լինելու 2020թ-ին, որ այս տարին վերջանա-գնա: Չգիտեմ:
Հաստատ գիտեմ, որ ինչ հիմա կատարվում է Արցախում ու նրա շրջակայքում, ճիշտ է ու իրավիճակ է փոխելու աշխարհում: Երբ համեմատում եմ կարճ ու երկար այլ բախումների հետ, համոզվում եմ, որ սա ՊԱՏԵՐԱԶՄ է, որում մենք ՀԱՂԹԵԼ ԵՆՔ:

Որովհետև.

1.Իլհամ Ալիևը ու իր մեծ եղբայր Ռեջեփն այս անգամ էլ մնացին սահմանին ու առաջ չեկան, բայց ամեն ինչ արել էին ու անում են, որ գան:

2. Մոջահեդներն առաջին անգամ չեն Արցախում, Շուշիից Շամիլ Բասաև է փախել, բայց այս անգամ մոջահեդներին բերել են Արցախ՝ իբրև պատերազմի "միս", որ ազատվեն ավելորդ զանգվածից, ու դա ապացուցում է Թուրքիայի՝ ոչ միայն ահաբեկչական պետություն լինելը, այլև՝ թուրք, այն թուրքը, որ համբուրում է ձեռքը, որը չի կարողանում կտրել, իսկ երբ կարողանում է՝ գլուխն է կտրում:

3.Միայն Պակիստան, Աֆղանստան. ուրիշ ոչ մի պետություն այսօր չի ուզում հարաբերվել Թուրքիայի հետ, ու այս պատերազմն աշխարհին վերջապես ապացուցեց՝ ինչ վտանգ է Թուրքիան իր համար: Ապացուցեց, որ բավական է սիրաշահել Էրդողանին, նա դա համարում է իր ուժի ու դիմացինի թուլության նշան:
Իսկ ընդհանրապես, այս պատերազմի ամենամեծ ֆենոմենը մեր ԲԱՆԱԿՆ է, որ ցանկացած տրամաբանություն, հաշվարկ, եզրակացություն գրողի ծոցն է ուղարկում ու ապացուցում է իր տրամաբանությունը, ստիպում է հաշվի նստել իր եզրակացության հետ ու սկսել նոր հաշվարկ՝ նոր պայմաններում:

Պատերազմի հինգերորդ օրը շատ վաղ է կանխատեսումների համար, բայց կան արդեն ՓԱՍՏԵՐ, որ իրավիճակ են փոխել: Շատերն էին սպասում, որ ,ինչպես 2016-ին, չորրորդ օրը հրադադար կլինի՝ Ռուսաստանի նախագահի ակտիվ միջամտությամբ: Չեղավ: Միջամտություն էլ չկա: Հրապարակային: ՌԴ նախագահը վստահ չէ, որ Էրդողանը իրեն լսելու է, իսկ Ալիևի հետ արդեն ոչ ոք չի խոսում՝ նա հանձնել է Ադրբեջանը Էրդողանին: Բայց իրավիճակի փոփոխությունը դա չի վկայում, դա հետևանք է:

Նոր իրավիճակն այն է, որ.

1.Նիկոլ Փաշինյանը մերժեց ռուս խաղաղապահների տեղակայումը Արցախում:
2.Նիկոլ Փաշինյանը մերժեց Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան ձևաչափով հանդիպումը:
3.Նիկոլ Փաշինյանը հարկ չհամարեց ՀԱՊԿ-ի օգնությանը դիմել:

Ու սա փակում է ամբողջ "կոնֆիդենցիալի" հեքիաթը, որի վրա իշխանափոխության տեսություններ էին կառուցվում:

Հայկական բանակն այլևս մեծ ընտրություն է տալիս մեզ՝ բանակցե՞լ, թե՞ բանակցություններից առաջ նախապայմաններ դնել: Գուցե նաև՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու հարցը փակել: Հայկական բանակը մեծ ընտրություն է տալիս աշխարհին՝ շարունակե՞լ "Խուլ եմ, կույր եմ, համր եմ" սկզբունքով անատամ-անողնաշար հայտարարությունները կողմերին, թե ագրեսորին անվանել ագրեսոր ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը՝ հիմնավորում ընդունելով բնակչության ֆիզիկական գոյության սպառնալիքն ու ինքնորոշման իրավունքը: Հայկական բանակը փակում է Ադրբեջանի ու Թուրքիայի մանևրի դաշտը, ու եթե Ալիևը բանակցությունների համար դեռ պայման է դնում հայկական զորքերի դուրսբերումը Արցախից, ընդամենն ապացուցում է, որ կորցրել է իրականության զգացումը: Ինչպես և Էրդողանը, որ ստիպված է ձեռնունայն վերադառնալ իր Լիբիա-Սիրիա-Իրաք-Միջերկրական շրջանակին ու այնտեղ պրոկսի պատերազմներ հրահրել ու վարել:

Աշխարհը փոխվում է, փոխվում ենք և մենք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության նոր որակը սեփական ձայն ունենալն է, որը լսելի է, ու ընկալելի է դառնում աշխարհում՝ խաղաղություն պարտադրելու՝ լինելով տարածաշրջանի անվտանգության ու կայունության երաշխավորը:
Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ

Հրետանի է կիրառվել Գեղարքունիկի մարզի Շատվա գյուղի ուղղությամբ

ՊՆ մամուլի խոսնակը գրում է

Հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել է 1967 թ․ ծնված Գևորգ Վարդանյանը,  երկու քաղաքացիական անձ ստացել է տարբեր աստիճանի վիրավորվում։  

ՀՕՊ ուժերը տվյալ տարածաշրջանում ոչնչացրել են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչուն։

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել ֆրանսիացի լրագրողի կյանքը

Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել այսօր Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը»։ 

ԹՈՒՐՔԻԱՆ ԽԱՓԱՆԵԼ Է ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ `ԱՆԴՐԿՈՎԿԱՍՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ ԹՈՒՅԼ ՉՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ. Հ. Բաբուխանյան

Երկու կողմերին ուղղված մարտական ​​գործողությունները դադարեցնելու կոչերը բացարձակապես անարդյունավետ են: Կողմերից մեկը ագրեսոր է, իսկ մյուսը `պաշտպանվում է ագրեսիայից: Անհասկանալի կլիներ, եթե Հիտլերի ԽՍՀՄ վրա հարձակման ժամանակ երրորդ երկրները դիմեին երկու երկրներին՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները », - մեր թղթակցին ասաց « Սահմանադրական իրավունք » միության նախագահ Հայկ Բաբուխանյանը:

-Ինչու՞ էր անհրաժեշտ, որ Ադրբեջանն ու դրա հետեւում կանգնած  Թուրքիան պատերազմ սանձազերծեն հենց հիմա:

- Ամեն ինչ բացատրվում է Թուրքիայի էքսպանսիոնիստական ​​նկրտումներով: Բանակցային գործընթացի տրամաբանությունը, որը, ի դեպ, մոտենում էր իր «արտադրական» փուլին, սահմանում էր Ռուսաստանի խաղաղապահ գործառույթը ՝ որպես տարածաշրջանում կայունության և խաղաղության երաշխավոր: Նման որոշումը կամրապնդեր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը և հակառակը `վերջ կդներ Թուրքիայի նեոօսմանական ռազմավարական նպատակներին` գործնականում անեքսիայի ենթարկել Անդրկովկասը, ապա մոտենալ Հյուսիսային Կովկասին, Աբխազիային: Միևնույն ժամանակ, ընդլայնելով իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու ժողովուրդների վրա, իրականացնելով իր հին երազանքը ՝ վերահսկել Արևելք-Արևմուտք առանցքը, որի երկայնքով Կենտրոնական Ասիայի էներգետիկ ռեսուրսները և չինական ապրանքները կգնան արևելքից արևմուտք ՝ շրջանցելով Ռուսաստանը, իսկ արևմուտքից արևելք ` պանթյուրքիզմի գաղափարախոսությունը , և այսպես կոչված, արեւմտյան արժեքները: Այստեղ Թուրքիայի շահերը համընկնում են արևմտյան գլոբալիստական ​​շրջանակների ծրագրերի հետ: Ուստի վերը նշված ուժերն ու նրանց ստորաբաժանումները խափանեցին բանակցային գործընթացը և շրջեցին իրավիճակի զարգացումը իրենց անհրաժեշտ ուղղությամբ:

Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան. Al Arabiya

Իսրայելն Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին տարիների ընթացքում ամենալարված բախման ֆոնին զենք է ուղարկում Բաքու:

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, այս մասին տեղեկացրել են պաշտոնական և հետախուզական աղբյուրները:

Պարբերականը նկատում է, որ ռազմական գործողությունների թեժացմանը զուգահեռ գնալով ավելի շատ երկրներ են ներքաշվում՝ առաջնորդվելով տարատեսակ քաղաքական և ռազմավարական շահերով:

«Իսրայելն Ադրբեջանի զենքի գլխավոր մատակարարներից մեկն է՝ չնայած Հայաստանն այցած ամիս է պաշտոնապես դեսպանատուն բացել Թել Ավիվում: Իսրայելն ու Ադրբեջանը խոշոր առևտուր են անում նավթի և զենքի ոլորտներում: Անցած հանգստյան օրերի ընթացքում ԱՄՆ հետախուզության աղբյուրն Al Arabiya-ին հայտնել է, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան»,-գրում է պարբերականը:

«Իսրայելը զենք է մատակարարում Ադրբեջանին. այսօր Իսրայելից բեռ տեղափոխող երկու ինքնաթիռ արդեն վայրէջք է կատարել Բաքվում»,-ասել է աղբյուրը:

Մինչդեռ Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքականության գծով խորհրդական Հիմքեթ Հաջիևն Axios-ի հետ զրույցում ասել է, որ Բաքվի պաշտպանական համագործակացությունն Իսրայելի հետ գաղտնիք չէ:

 

 

Հայաստանն Իսրայելից հետ է կանչում իր դեսպանին. ԱԳՆ խոսնակ

Իսրայելից Ադրբեջանին զենքի մատակարարումը եղել է մեր օրակարգում»,- այսօր մամուլի ասուլիսում ասաց ԱԳ նախարարի խոսնակ Աննա Նաղդալյանը:

ԱԳ նախարարի խոսնակի տեղեկացմամբ մեզ համար անընդունելի է Իսրայելի այդ քայլը: «Դա անընդունելի է հատկապես, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ  ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի դեմ»,- մանրամասնեց տիկին Նաղդալյանը:

Հայաստանը այս իրավիճակից ելնելով ետ է կանչում Իսրայելում Հայաստանի դեսպանին:

Մեր դիմադրությունն ակնհայտ է եւ Ադրբեջանը չի հասել իր նպատակին. բացառիկ հարցազրույց Արցախի 2-րդ նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ երկրի մեջլիսում ելույթի ժամանակ արձագանքել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Էրդողանը մասնավորապես ընդգծել է, որ չի ընդունում 3 երկրների հայտարարությունն ու գտնում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու միայն մեկ տարբերակ կա` «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, հանի իր զորքը»: Ըստ նրա, հաշվի առնելով, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան այս խնդիրը արհամարհել են ու դրանով չեն զբաղվել գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել հիմա: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» պարզեց Արցախի երկրորդ նախագահ ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ տեսակետը:

– Այսօր մենք պատերազմի մեջ ենք ոչ միայն Ադրբեջանի հետ, այլ առաջին հերթին` Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների հետՇ: Եվ հենց Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը նշանակում է, որ այս պատերազմի քավորը Թուրքիան է: Համարում եմ, որ շատ լկտի էր Էրդողանի արձագանքը երեք նախագահների հայտարարությանը: Փաստորեն, երեք նախագահները կոչ են անում դադարեցնել պատերազմը, իսկ Էրդողանն ասում է` շարունակեք: Սա բարբարոսական դրսեւորում է, որովհետեւ ինչքան էլ փորձես հասկանալ Էրդողանի դիրքորոշումը, ամեն դեպքում, անհասկանալի է, որ այդ երկրի նախագահը կոչ է անում շարունակել պատերազմը, կրակել եւ սպանել: Հույս ունեմ, որ միջազգային հանրությունը կարձագանքի այդ կարգի հայտարարությանը:

– Իսկ ինչո՞ւ հենց այս ժամանակահատվածում Թուրքիան այսչափ լկտիացավ: Հնարավո՞ր է, որ ուներ որեւէ այլ երկրի կողմից «դաբրո»:

– Չեմ ենթադրում, որ ինչ-որ մեկը Էրդողանին «դաբրո» է տալիս: Չի բացառվում, որ Էրդողանին, պարզապես, թվացել էր, որ Ռուսաստանը ինչ-որ տեղ փոխել է վերաբերմունքը Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ: Գուցե սա է իրեն դրդրել այդ պատերազմին: Ամեն դեպքում, որեւէ կասկած չունեմ, որ Ադրբեջանի բոլոր քայլերը համաձայնեցվում են Թուրքիայի հետ: Այնպես որ, վստահ չեմ, որ Ադրբեջանը ականջալուր կլինի երեք երկրների ղեկավարների կոչին:

– Վերադարձ բանակցություների սեղանի շուրջ, այս փուլում հնարավոր համարո՞ւմ եք:

– Այս պահին, իհարկե, որեւիցե հնարավորություն չկա: Հիմա պատերազմ է գնում եւ անիմաստ է խոսել բանակցությունների մասին, թեպետ բանակցություններն ուշ, թե շուտ անխուսափելի են:

– Ի՞նչ կարող ենք այս փուլում ակնկալել մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից:

– Ենթադրում եմ, որ Ռուսաստանը պատմական պատասխանատվություն է կրում այս տարածքի վերաբերյալ: Վստահ եմ, որ Ռուսաստանը չի կարող անտարբեր լինել այն իրադարձություններին, որն այսօր տեղի է ունենում տարածաշրջանում: Համարում եմ, որ միանշանակ լինելու են միջամտություններ ոչ միայն ՌԴ-ի, այլ աշխարհի այլ լիդերների կողմից: Իհարկե, վստահ չեմ, որ Թուրքիան եւ Ադրբեջանը դրական են արձագանքելու այդ կոչերին: Բայց փաստն այն է, որ մեր դիմադրությունը ակնհայտ է եւ Ադրբեջանը չի հասել իր նպատակին: Աշխարհը համոզվել է, որ մենք ի վիճակի ենք դիմադրել, չնայած` ուժերի անհավասարությանը` հաշվի առնելով, որ այս անգամ Թուրքիան չի թաքցնում իր ակտիվ մասնակցությունը տեղի ունեցող գործընթացում:

– Ի՞նչ կցանկայինք այս պահին փոխանցել մեր հանրությանը` Հայաստանում եւ Արցախում:

– Ցավում եմ մեր զոհվածների համար, բայց սա պատերազմ է: Ծնողները կարող են հպարտանալ իրենց երեխաներով, որովհետեւ այդ տղաներն ապացուցել են եւ ապացուցում են, որ իրենք ընդունակ են շարունակել բոլոր հաղթանակները, որոնք եղել են 90-ականներին: Նորից եմ կրկնում` այսօր ուրիշ իրավիճակ է` հաշվի առնելով Թուրքիայի եւ ԻԳԻԼ-ի ահաբեկիչների ակտիվ մասնակցությունն այս պատերազմում: Բայց չեմ կասկածում, որ այստեղ խուճապ չկա եւ մեր սահմանում կանգնած տղերքը ամուր են ու պինդ, որովհետեւ գիտեն ինչի համար են կռվում: Գիտեն, որ հայրենիք են պաշտպանում,  իրենց երեխաներին ու մայրերին են պաշտպանում: Հույս ունեն, որ այս բարբարոսական գործողությունները, որոնք այսօր իրականացնում են Թուրքիան եւ Ադրբեջանը կդադարեցվի եւ իրենք կհասկանան, որ չեն կարողանում լուծել այն ռազմական խնդիրները, որոնք դրված են իրենց առջեւ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Արցախ-Երեւան

Ադրբեջանական բանակի կորուստները ժամը 18։00-ի դրությամբ. Ինֆոգրաֆիկա

 

Ադրբեջանական բանակի կորուստները 01.10.2020 18:00 դրությամբ։

1280 զոհ

2700 վիրավոր

90 ԱԹՍ

12 ուղղաթիռ

181 տանկ և ՀՄՄ

3 ՏՕՍ

2 սմերչ

4 ինքնաթիռ

 

Ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր, որոնցից 42-ը լուրջ վնասվածք ունի. Բեգլարյան

Այս պահի դրությամբ մենք ունենք քաղաքացիական 11 զոհ և 60-ից ավելի վիրավոր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանի խոսքով՝ վիրավորներից 42-ը լուրջ վնասվածքներով են:

«Քաղաքացիական բնակչությունն առանձնահատուկ թիրախ է համարվում Ադրբեջանի  համար», - ասաց նա:

Բեգլարյանի խոսքով՝ վիրավորվածներից ամենափոքրը 2 տարեկան տղա է, ում 9-ամյա քույրը մահացել է, իսկ մայրը վիրավոր է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Ընթանում են հրետանային մարտեր. ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է. Շուշան Ստեփանյան

Այժմ առաջնագծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ ընթանում են հրետանային մարտեր, հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նշել է, որ ռազմաճակատում նախաձեռնությունը հայկական զինված ուժերի ձեռքում է․ հակառակորդի կրակակետերը ճնշվում են:

Ադրբեջանը Մարտունի քաղաքին հարվածներ է հասցրել «Գրադ» համակարգերից. կա 4 զոհի, 11 վիրավոր

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը իր փաստահավաք առաքելության շրջանակներում տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 1-ին Մարտունի քաղաքում ադրբեջանական զինված ուժերի կողմից քաղաքացիական բնակչության թիրախավորման հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 11 քաղաքացիական անձ: Վիրավորներից ոմանք լրագրողներ են, երկուսը՝ ֆրանսիական «Լա Մոնդ» թերթի լրագրողներ՝ Յաղոբզադեն Ռաֆայել Շառլզը և Ալան Կավալը: 

 
Պաշտպանը այցելել է վիրավոր լրագրողներին, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր և այժմ գտնվում է հրատապ վիրահատության ընթացքում:
 
Ճշտված տեղեկություններով՝ Ադրբեջանը դիտավորյալ ու հասցեական կերպով թիրախավորել է Մարտունի քաղաքի կենտրոնի քաղաքացիական օբյեկտները «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով: 
 
«Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, ինչպես նաև լրագրողների թիրախավորումը և կոչ անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի կողմից կատարվող պատերազմական հանցագործություններին: 
 
Պաշտպանը դիմում է միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին հրատապ այց կազմակերպել Արցախ՝ տեղում փաստահավաք առաքելություն իրականացնելու և Արցախի ժողովրդի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները կանխելու համար: Բավ է հանցավոր լռությամբ կամ քաղաքական անհիմն փաստարկներով խուսափել սեփական պատասխանատվությունից Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում:
 
Խիստ անընդունելի է, երբ միջազգային կազմակերպություններն աչք են փակում նման պատերազմական հանցագործությունների առջև՝ քողարկվելով քաղաքական անհիմն փաստարկների ետևում, առավել ևս, երբ միջազգային իրավունքի հանրահայտ նորմերով մարդու իրավունքները համընդհանուր են և կախված չեն որևէ տարածքի կարգավիճակից: Մարդու իրավունքները զիջման ենթակա չեն», - նշված է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական օդուժը, մանավանդ առանց Թուրքիայի աջակցության, որևէ որակ չունի. Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ, ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

 Իրականում սա հստակ խոսում է այն մասին, որ ադրբեջանական օդուժը մանավանդ առանց Թուրքիայի աջակցության որևէ որակ չունի: 

Էրդողանը անդրադարձել է Ադրբեջանին ռազմական օգնություն ցույց տալու թեմային

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կենտրոնական վարչության խորհրդի նիստում քննարվել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև թեժ բախումները», գրում է ermenihaber.am-ը: Հաղորդվում է, որ նիստին հաջորդած քննարկումների ժամանակ նշվել է, որ եթե ադրբեջանցիները 2010թ ստորագրված Թուրքիա-Ադրբեջան «Ռազմավարական գործընկերություն» պայմանագրի շրջանակներում ռազմական օգնություն խնդրեն, ապա այդ օգնությունը կարող է տրամադրվել:

Նշվել է, որ ցայսօր Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցության պայմանագրերին համապատասխան Ադրբեջանի հետ բավականաչափ զորավարժություններ են անցկացվել, որոնց միջոցով Թուրքիան տեխնոլոգիական և ռազմավարական առումով իր փորձն արդեն իսկ փոխանցել է Ադրբեջանին, և այս պահին ադրբեջանցիները ռազմական կամ ռազմական տեխնիկայի օգնության կարիք իբր չունեն: Թուրքական աղբյուրի հաղորմամբ՝ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքներ թույլ չտալու հարցին:

Նշվել է, որ Էրդողանն ասել է հետևյալը. «Թուրքիայում ապրող հայ քաղաքացիների նկատմամբ սադրանքների դեմ զգոն եղեք: Նմանատիպ անհանգստացնող նախաձեռնություններ չպետք է թույլ տալ»:

 

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարությունը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնությունների աճը: Մենք ցավում ենք և մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին սպանվածների և վիրավորների մասին։

Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ պարտավորություններ ստանձնել բարեխղճորեն և առանց նախապայմանների առաջադրման վերսկսելու կարգավորման էական բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ:

Այսպես են դառնում իրական հերոսներ. ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպանի կնոջ գրառումը` հայերի մասին

«Այսպես են դառնում իրական հերոսներ: Հայկական ոգին անհաղթ է: Իմ սիրտը ձեզ հետ է: Աստված, պահպանիր Հայաստանին», - այսպիսի գրառում է իր ֆեյսբուքյան էջում կատարել ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Իվան Վոլինկինի կինը` տիկին ԼԱՆԱ ՌԱՄԻՇՎԼԻՆ:

Մակրոնը հայտարարել է Ղարաբաղյան մարտերին սիրիացի իսլամիստների մասնակցության մասին

Ֆրանսիան տեղեկություններ ունի այն մասին, որ սիրիացի իսլամիստները մասնակցում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Մակրոնը նշել է նաև, որ մտադիր է ինքնաթիռ ուղարկել Ղարաբաղում հրթիռակոծության հետևանքով վիրավորված «Le Monde» թերթի լրագրողների հետևից:

 

 

Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել։

«Ինչո՞ւ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը։ 

Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար:

Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն», - գրել է ՀՀ վարչապետը։

Կրեմլը խիստ անհանգստացած է Ղարաբաղում վարձկանների մասին տեղեկություններով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծայրաստիճան անհանգստություն է հայտնել Սիրիայից և Լիբիայից Ղարաբաղյան հակամարտության գոտի անօրինական զինված խմբավորումներից վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկատվության կապակցությամբ, հաղորդում է «Интерфакс»-ը:

«Ես ձեռնպահ կմնամ սրա մասով որևէ հստակեցնող բացատրությունից: Իրականում, Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը բավականին երկիմաստ չէ, այն իսկապես վկայում է ծայրահեղ անհանգստության մասին՝ կապված մարդկանց տեղափոխությունների հետ», - լրագրողներին ասել է Պեսկովը:

Հադրութին հարվածում են հրետանիով. Արծրուն Հովհաննիսյան

 

Ադրբեջանցիները նորից խփում են խաղաղ բնակչությանը, տեղեկացնում է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հադրութին հարվածեցին հրետանիով», - գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

«Հայաստան» հիմնադրամն Արցախի համար հավաքել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար

 

Հայաստան Համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավի շրջանակում արդեն հավաքագրվել է ավելի քան 10 մլն 972 հազար ԱՄՆ դոլար:

«Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանն Արցախի շփման գծի ողջ երկայնքով ակտիվ հրետակոծություն է սկսել՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։ Հայաստան համահայկական հիմնադրամը Արցախի կողքին է։ Միասնական որոշում է կայացվել «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավ սկսել՝ աջակցելու Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին։ Այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 10,972,809 ԱՄՆ դոլար և շարունակում է զգալիորեն աճել: Մեր ժողովուրդն առավել քան երբևէ համախմված է և հաղթական»,-ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի Գլխավոր շտաբի պետը հայտարարվել ռուսական Գլխավոր հետախուզական վարչության գործակալ

 

Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը հայտարարվել է ռուսական Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ, ГРУ) գործակալ։ Այս մասին հայտնում է «WarGonzo» անկախ լրագրողական նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը՝ վկայակոչելով Ստամբուլում իր աղբյուրներին։

Այսպես, ըստ Պեգովի, թուրք գեներալները ծառայությունից հեռացրել են Ադրբեջանի գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիկովին։ «Տեղեկություններ կան, որ նա փախուստի մեջ է։ Ռուսաստանում Սադիկովին դեռ չեն տեսել, նրա հետ կապ հաստատել չեն կարող նույնիսկ մերձավոր ազգականները», - ասված է հաղորդագրության մեջ ։

Սադիկովը ծագումով Դերբենտից եւ հայրենիքում համարվում է ազգային հերոս: Մայրը` Թամարան լեռնային հրեա է: Հայտնի է այսքանը. Սադիկովն իր հարազատների մասին ծառայության մեջ չի տարածվել։ «Հենց այդ պատճառով էլ թուրքական հակահետախուզությունը նրան մշակման տակ է առել։ Իսկ մեկ ամիս առաջ Սադիկովը կոնֆլիկտ էր ունեցել ժամանած թուրք խորհրդականների հետ, թե. «Եթե մենք թուրքերին բանակ ենք տալիս, գուցե նաև մեր կանանց է՞լ տանք»,- ասել է նա խորհրդակցության ժամանակ»,- հայտնում է Պեգովը ։

 

Շիրակի մարզի թիվ 32 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է քվեարկողների 42․4 տոկոսըՎրաստանից Հայաստան մուտք գործելու նոր կանոնակարգ է սահմանվելՕմիկրոն շտամով վարակման հիմնական նշանը, ուշադիր եղեքԻնչ հրաժեշտի խոսքեր ասաց Գրադսկին «Ձայնը» շոուի նկարահանման վերջին օրը2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Առյուծներին կանանց ու տղամարդկանցԿորոնավիրուսի սպառնալիքը կպահպանվի «ևս հինգից տասը տարի»․ գիտնականներԻշխանության յուրացման փորձ կատարելու համար մեղադրվողների գործով դատավորն ինքնաբացարկ է հայտնելՈստիկանությունը ձերբակալել է Օքսֆորդի դպրոցում հրաձգություն կազմակերպած դեռահասի ծնողներինԱՄՆ-ը Կիևի կօգնի, բայց ՌԴ-ի դեմ չի կռվիՊուերտո Ռիկոյի ներկայացուցիչը դարձավ Mister Grand International 2021-ի հաղթողըԶինվորականները սխալմամբ գնդակահարել են 13 մարդուԹուրքիայում հակաիշխանական ակցիաներ են Ընտրություններին ամենաակտիվը մասնակցել են Թումանյան համայնքում, ամենապասիվը ԱրմավիրումԳիտնականները որոշել են կորոնավիրուսի համավարակի ժամկետըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԱթենքում հույն ուղղափառ հոգեւորականն անվանել է Հռոմի Պապին «հերետիկոս»Թուրքերը հիմա էլ կեղծիքով փորձում են զավթել համայնքային իշխանությունը. Մարգարիտա ՊետրոսյանԷրդողանի երեւակայական քարտեզները. KathimeriniՀերթական տարհանող չվերթն է Մինսկից մեկնել ԻրաքԷդգար Սողոմոնյանը 15 վայրկյանում տապալեց մրցակցին` նվաճելով աշխարհի չեմպիոնի գոտինOmicron-ը հասել է ևս մեկ եվրոպական երկիրՔննարկվել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու և ՀՀ-ում համատեղ արտադրություններ հիմնելու հնարավորություններըԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերումԹրամփը հայհոյել է ԱՄՆ-ի ամենաբարձրաստիճան զինվորականինՈր հատապտուղը կօգնի բարելավել հիշողությունը եւ տրամադրությունըՄարիամ Փաշինյանը նոր լուսանկարներ է հրապարակելԻ՞նչ վտանգներ կարող են թաքնված լինել տոնածառներումՎանաձորի համայնքապետի պաշտոնակատարը ծառայողական մեքենայով էր այցելել ՔՊ շտաբ (ֆոտո)ՄԻԵԴ-Ը ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ԲԱՔՎԻՆ ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ԳԵՐԵՎԱՐՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ Ահազանգ Եղվարդից, ՔՊ-ի համար ուղղորդում ենՕրվա հանդիպումների անոնսԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 20-ամյա տղայի դի՝ մի ձեռքը մարմնից անջատվածՍտեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել էՎարչապետի հետ երբևէ խնդիր չեմ ունեցել. Դիանա ԳասպարյանԲելառուսից ևս 419 փախստական վերադարձվել է ԻրաքՕգտակա՞ր է արդյոք, թե՞ վնասակար սուրճից լիովին հրաժարվելըՍասուն Մկրտչյան, Ադամ Սահակյան, հաղթանակած հերոսներ, որոնց ժամանակն ու տարածությունը ոչ թե մոռացնել է տալիս, այլ ամեն օր յուրովի է վերածնում նրանց անունն ու սխրանքներըԳիտնականները պարզել են, թե ինչն է omicron-շտամին «ավելի մարդկային» դարձրելՈստիկանները բերման են ենթարկել Դավիթ Համբարձումյանի կողմնակից Այնթապ համայնքի ղեկավարինԸնդդիմությունն է հանձնել հողերը. Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուՇնորհակալ եմ քեզ` Ադամս, այն հպարտության համար, որ տվել ես ինձ...Հերոսածին մայրիկի գրառումըԺամը 11։00-ին ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսըԳյումրիում վրաերթի են ենթարկել 38-ամյա կնոջ և 12-ամյա երկու աղջիկների7 նշան, որ տղամարդը զղջում է եւ ցանկանում է ետ բերել ձեզՎանաձորում արձանագրվել է քվեաթերթիկներն ընտրողի կողմից դուրս բերելու դեպք. ԻոաննիսյանԹալինում ու Հրազդանում ձյուն է տեղում. Վանաձոր-Դիլիջան, Տաթև-Կապան և Արթիկ-Ալագյազ ճանապարհներին մերկասառույց էԱռավոտյան ժամը 8.00-ին բացվել են 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին. ԿԸՀՎանաձորում ընտրական պրոցեսն ընթանում է նորմալ, խախտումներ չկան. Վանաձորի ըտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 327 նոր դեպք. մահացել է 15 քաղաքացիԼեզվակռիվ Լավրովի ու Բլինքենի միջեւ Ուկրաինայում իրավիճակի պատճառով. Bloomberg
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ