o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից

16.10.2019 17:03
30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից

«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթը 30 տարեկան է... արդե՞ն, թե՞ ընդամենը...

Կարծես երեկ էր, որ ընթերցում էի «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի անդրանիկ համարը: Խառը ժամանակներ էին...զգում էինք` մեր Անկախությունը հեռու չէ, բայց նաև գիտակցում, որ ուղին շատ մշուշոտ է, վտանգներով լի: «ԻՐԱՎՈՒՆՔ»-ն իր անուրանալի դերակատարումն ունեցավ և այդ ուղին հաղթահարելու դժվարին գործընթացում, և անկախության հետո և ունի մինչ այսօր: 30 տարիների ընթացքում թերթը պահպանեց ոչ միայն լրատվամիջոցի իր ուրույն, անկրկնելի դիմագիծը, այլև սկուզբունքայնությունը` անկախ իրավիճակից, ինչն իսկապես, մեր իրականության համար հազվագյուտ երևույթ է: Ներկայիս բարդ իրավիճակում, մեր պետականությանը սպառնացող նոր ներքին ու արտաքին մարտահրավերների, ազատ մամուլի դեմ շարունակական բռնությունների, հալածանքների պայմաններում «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի գործնեությունը անգնահատելի է:

Շնորհավորում եմ «ԻՐԱՎՈՒՆՔ»-ի հիմնադիրներին, խմբագրակազմին, լրագրողներին, ողջ աշխատակազմին ու ընթերցողներին և մաղթում նորանոր հաղթահարված բարձրունքներ:
Հարգանքներով` Ձեր երեսուն տարվա ընթերցող Դավիթ Շահնազարյան 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА