o C     05. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պատիվ է ճանաչվել լավագույնը». «Կարին» երգի պարի խումբը «Իրավունքի» կողմից ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)

11.03.2020 11:49
«Պատիվ է ճանաչվել լավագույնը». «Կարին» երգի պարի խումբը «Իրավունքի» կողմից ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)

«Իրավունք» թերթի ընդունված լավագույն ավանդույթների համաձայն, թերթի խմբագրական խորհուրդը, ողջ 2019 թվականի ընթացքում, իր դիտակետում է պահել մշակույթի ոլորտի գործիչների աշխատանքն ու, հաշվի առնելով ընթերցողների կարծիքները, ընտրել է լավագույններին եւ վատագույններին: Լավագույնների ցանկում է նաեւ «Կարին» ավանդական երգի-պարի խումբը` հայ ազգային պարը տարածելու, ինչպես նաեւ տարիներ շարունակ ազգագրական պարի միջոցով ժողովրդի մեջ հայ լինելու հպարտությունը վերադարձնելու համար:

Լավագույնի պատվոգիրը հասցեատիրոջը` «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, բանահավաք ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍՅԱՆԻՆ հանձնվեց հենց թերթի խմբագրությունում: Պատվոգիրը ստանալուն պես, Գագիկ Գինոսյանն ասաց.

«Պատիվ է ճանաչվել լավագույնը: Կուզենայի, որ նման խմբերի կարիք չլիներ, եւ հայ ժողովուրդը` բոլորը, պարեն ազգային պարեր եւ, պարը վերադարձնելով կենցաղ, պարի միջոցով վերադարձնեն իրենց ինքնությունը` իրենց արմատներին ավելի ամուր կառչելու մեծ առաքելությունը: Վստահաբար, ով իր արմատներին պինդ կառչած է, հպարտ է, եւ իր տեսակը շարունակում է հպարտորեն կրել իր ինքնությունը` իր առաքելությունը, իսկ հայ ժողովուրդը դեռ մեծ առաքելություն ունի աշխարհի երեսին»,- եզրափակեց խմբի հիմնադիրը:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Մանրամասները դիտե՛ք տեսանյութում հետեւյալ հղումով` https://www.youtube.com/watch?v=52zvACNS_d8

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА