o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏ ԵՐԿԱՐ ԽԱՂԱԼՈՒՑ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ»

10.12.2019 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏ ԵՐԿԱՐ ԽԱՂԱԼՈՒՑ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ»

Անդրադառնալով Հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքին` «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ ԳԱՌՆԻԿ ԻՍԱԳՈՒԼՅԱՆՆ ասաց, որ այսօրվա իշխանություններն ունեն մեկ օրակարգ:

Արցախի 776 քաղաքացի իրենց ընտրությունը կկատարեն Հայաստանում, մինչդեռ Հայաստանում արգելված է զանգվածային միջոցառումների անցկացումը. «Փաստինֆո»

– Օրինակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին դատել, «մարտի մեկը» իրենք կազմակերպել են, բայց ուրիշին դատել, պատճառներ ճարեն, որ կալանավորեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետեւ տեսնում են, որ շախմատի տախտակի վրա երկար խաղալուց` պարտվում են: Դրա համար հիմա անպայման իրենց պետք է Սերժ Սարգսյանին մեկուսացնել, որովհետեւ նա արտաքին քաղաքականության մեծագույն խաղացողների համար կոնկրետ ֆակտոր է, եւ այն պետք է վերացնել: Չէ որ ի տարբերությյուն իրենց` եթե Սերժ Սարգսյանը գնում է արտասահման` որեւէ մեկի հետ որոշակի խնդիրներ քննարկելու, ապա անպայման այն հետեւանք ունենում է: Իսկ իրենց գնալը եւ խոսելը, բացի այն, որ առաջացնում է ծիծաղ, ուրիշ ոչինչ տեղի չի ունենում: Հիշեք այն պահը, որ ՌԴ վարչապետ Մեդվեդեւին Նիկոլ Փաշինյանը խնդրում էր, թե բա դրոշակների մոտ չե՞նք նկարվելու: Այնպես որ, այս մարդիկ, ազգային եւ պետական օրակարգ չունենալով հանդերձ, զբաղված են բացառապես կեղծարարությամբ, շոուով եւ ստախոսությամբ: Իսկ այն, որ ինչ-որ արձան են բացում, տան բացման են մասնակցում եւ այլն, դրանք բոլորը նախկին իշխանությունների ժամանակ ծրագրված եւ 99 տոկոսով արդեն կատարված գործեր են: Կարմիր ժապավեններ կտրելով` Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքն այդ գործերի մեջ որեւէ դրական դերակատարություն եւ նշանակություն ունի: Սակայն այս ամենը չի կարող երկար շարունակվել, որովհետեւ երկար շարունակվելու դեպքում, ուղղակի ոչ թե կվտանգենք Արցախի Հանրապետությունը, այլ նաեւ ՀՀ գոյությունը: Ուստի` օր առաջ պետք է ազատվել այս իշխանություններից` հաշվի առնելով բոլոր այն խնդիրները, որոնք առկա են թե՛ ՀՀ, թե՛ Արցախի Հանրապետության առջեւ:

Չափերը մի՛ անցեք. զգուշացնում է Վիտալի Բալասանյանը

Պարոն Իսագուլյան, ըստ տեղեկությունների, ՀՀ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի ցուցմունքի հիման վրա է մեղադրանք առաջադրվել ՀՀ երրորդ նախագահի դեմ: Ի՞նչ կասեք այս մասին:

Տեսեք, օրինակ, ես երկրի բարձրագույն ղեկավարներին հայտարարում եմ, որ պետական դավաճաններ են, եւ դրա համար ապացույցներ էլ ունեմ ու կարող եմ ապացուցել: Բայց ոչ ոք ինձ չի կանչում եւ ասում` Իսագուլյան, բա չե՞ս գալիս, բացատրես տեսնենք` էդ ինչի՞ մասին ես խոսում: Իսկ ինչ-որ մեկը ծախվելու, «նատուրայով» գործակալ, գործ տվող լինելու արդյունքում մի կեղծ ցուցմունք է տվել, որի հիման վրա կարող են գործ հարուցել, մարդուն որպես մեղադրյալ ներգրավել եւ փորձել մեղադրական այդ խնդրով զբաղեցնել` թույլ չտալով, որ այդ քաղաքական գործիչն իր քաղաքական գործունեությամբ զբաղվի: Ես Սերգո Կարապետյանին կյանքում երեւի մի երկու անգամ տեսած լինեմ, ինձ վրա տպավորություն երբեք չի թողել, բայց դե հիմա մարդկանցից շատերն այդ ճնշումներին չեն դիմանում: Եթե, Աստված մի արասցե, մի հատ էլ չափալախած լինեն, պատկերացնո՞ւմ եք ինչե՜ր կպատմի Սերգո Կարապետյանը: Ի դեպայդպիսի գեներալներ էլ կան Հայաստանում, որոնք, ոչինչ չարած լինելով, պատրաստ են ցուցմունք տալ, միայն թե իրենց պաշտոն տան:

«Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել». Վիտալի Բալասանյան

Անդրադառնանք նաեւ Արցախին. այնտեղ արդեն իսկ նկատելի է նախընտրական ակտիվությունը` նախագահական ընտրություններին ընդառաջ: Ի՞նչ կարելի է սպասել:

Արցախի հետ կապված շատ հետաքրքիր զարգացումներ են հնարավոր: Ընտրություններին բացարձակ ֆավորիտ է Վիտալի Բալասանյանը` հաշվի առնելով իր անցյալը, իր ներկան եւ այն հնարավորությունները, որ ինքը կարող է ստեղծել Արցախի ժողովրդի համար ապագայում եւ նաեւ ՀՀ անվտանգության առումով: Եվ ահա ամբողջ ոհմակը հարձակվել է Վ. Բալասանյանի վրա` ՀՀ վարչապետի գլխավորությամբ:

​​​​​​​Արցախ՝ վաղվա հանդեպ մտահոգությամբ պայմանավորված ընտրություն. ՀՀ նախկին վարչապետ

Իսկ ի՞նչ կասեք Արցախի նախագահի մյուս թեկնածուների մասին:

Գիտեք, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որի կուսակցության թե՛ ստեղծման ծրագիրը, թե՛ կանոնադրությունը գրվել է իմ ներկայությամբերբ նա 10 տարի վարչապետ էր, ես պաշտպանել եմ նրան: Ճիշտ է, բավականին մեծ պարտքերով, բայց նա աշխատում էր` որպես վարչապետ: Բայց բավական էր մի փոքրիկ դրվագ, որը ցույց է տալիս, թե այդ մարդը կյանքում ինչն ինչի համար է արել: Օրինակ, երբ ես Ռ. Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ անվտանգության հարցերով նախագահի խորհրդական էի, միաժամանակ կոորդինացնում էի նաեւ Արցախի հետ կապված խնդիրները: Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը Քոչարյանին ներկայացնում էր որպես ամեն ինչ` մեր տիեզերքն է, մեր արեգակն է, մեր թագավորն է, մեր Աստվածն է: Հետո նույն կերպ Սերժ Սարգսյանին էր ներկայացնում` թե այ Քոչարյանի ժամանակ պետբյուջեից 10 մլրդ էին հատկացնում Արցախին, իսկ Ս. Սարգսյանի ժամանակ` 52 մլրդ: Իսկ հիմա, եթե Նիկոլ Փաշինյանին հանկարծ որեւէ մեկը կասկածում է, այդ մարդու համար դավադիր է, ընդ որում` նա ուրանում է նախկինում իր բոլոր ասածներն ու արածները: Նման մարդը պատկերացնո՞ւմ եք, որ հանկարծ դառնա այդ երկրի նախագահ: Այդ դեպքում չի բացառվումոր հանկարծ ինչ-որ ճնշումների տակ որոշեն, որ Արցախը լինի ինքնավարություն` Ադրբեջանի կազմում: Հավատացեք, Արայիկը նույն ձեւով Մեհրիբան Ալիեւային եւ Իլհամ Ալիեւին է գովելու: Սա վտանգավոր է: Իսկ Մասիս Մայիլյանն իր վարքագծով, իր խնդրի մոտեցման ձեւով, դրսի ուժերի հետ դեռեւս չբացահայտված փոխհարաբերություններով հարցեր է առաջացնում: Ստացվոմ է, որ միակ մարդը, որն անկախ է եւ կարող է անկախ մտածել եւ իր կյանքով էլ ապացուցել է, որ Արցախը պետք է որպես սուբյեկտ հանդես գա, Վիտալի Բալասանյանն է: Հիմա Հայաստանի սորոսականները` Փաշինյանի գլխավորությամբ, ամեն ինչ անում են, որ հանկարծ այդ մարդը չընտրվի, որովհետեւ նրա ընտրությունն իրենց վախճանն է լինելու` Արցախը հանձնելու հարցում:

Ընտրե՛ք պետության անվտանգությունը լավագույնս ապահովողին. Սերժ Սարգսյանի ուղերձը արցախցիներին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА