o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չեխիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 29 մարդ

19.01.2020 15:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Չեխիայի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 8, տուժել՝ 29 մարդ

Չեխիայի արևմուտքում գտնվող Խոմուտովսկի շրջանի Վեյպրտի քաղաքի ծերանոցներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել, վիրավորվել է ևս 29 հոգի, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր, հայտնում է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով շտապօգնության աշխատակցի հայտարարությանը։

«Բժիշկներն այժմ ճշտում են Վեյրպտի քաղաքի ծերանոցներից մեկում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքների մասին տվյալները: Զոհվել է ութ մարդ, ըստ նոր տեղեկությունների ՝ վիրավորում է ստացել ևս 29 հոգի, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծանր: Այստեղ ներառվել են նաև վնասակար ծխից տուժածները։ Տվյալները շարունակում են հստակեցվել»,- ասվում է հայտարարությունում։

Տեղեկությունների համաձայն ՝ հրդեհը սկսվել է տեղի ժամանակով առավոտյան 6-ի սահմաններում։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ծառայությունն ու  ոստիկանությունը։ Պատահարից անմիջապես հետո ժամանել է շտապօգնության յոթ բրիգադ։ Օգնության են հասել նաև հարևան Գերմանիայից ժամանած շտապօգնության բրիգադները։

«Դժբախտաբար վատ տեսանելիության հետևանքով հնարավոր չէ ուղղաթիռներ օգտագործել»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեքսիկայի բանտերից մեկում վիճաբանությունը վերածվել է մասսայական ծեծկռտուքի. կա 2 զոհ և շուրջ 25 վիրավոր

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА