o C     28. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փորձում են հանրապետության մսի շուկան էլ մոնոպոլիստների փայ սարքել

22.01.2020 20:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Փորձում են հանրապետության մսի շուկան էլ մոնոպոլիստների փայ սարքել

Ինչպես եւ ենթադրել էինք` հունվարի 15-ից ուժի մեջ մտած սպանդանոցային մորթի պարտադրանքին հաջորդած` անասնապահությամբ զբաղվողների բողոքի սկզբնական փոքրիկ ակցիան գնալով միայն թափ է հավաքում եւ դեռ կհավաքի։ Հաշվի առնելով նաեւ, որ այսօր նաեւ Փաշինյանը փորձեց ինչ-ինչ արդարացումներ գտնել, ընհուպ, թե «սպանդանոցային մորթը երկրի վարկանիշի հարց է»: Բայց դե հեթիաթներով անասնապահները կուն չեն կերակրի։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել

Կարճ ասած, բողոքավորներն անցել են նիկոլյան միտինգային մեթոդաբանությանը` մայրուղիներ փակելուն, եւ, ինչպես ասում են, այս խմորը սպառնում է դեռ շատ ջուր վերցնել: Ու դա իր բացատրությունն ունի. անասնապահների դժգոհությունը միանգամայն տրամաբանական է եւ ընկալելի: Օրը ցերեկով փորձում են մտնել մարդկանց գրպանը` պարտադրելով չնչին եկամուտներից մի բան էլ տալ սպանդանոցներին: Եվ զուգահեռաբար, նույնքան անհասկանալի է նման պարտադրանքի պետական պատճառաբանությունը: Ճիշտ է, լավ կլիներ, որ մորթը կազմակերպվեր սանիտարահիգիենիկ բոլոր նորմերի խստիվ պահպանմամբ: Սակայն նման պարտադրանք դնել անասնապահների վրա, երբ այդ` սանիտարահիգիենիկ նորմերի խստիվ պահպանումը հայաստանյան մնացած խնդիրների թվում հարյուրերորդական տեղերից մեկում է գտնվում, որեւէ տրամաբանության ենթակա չէ: Իսկ ինչո՞ւ մինչ մսին հասնելը, նույն պետությունը, օրինակ, չի լուծում հացի ու հացամթերքների, միրգ-պտուղ-բանջարեղենի, բազում այն սննդատեսակների համապատասխանեցումը «երկրի վարկանիշին»: Էլ չասած, այդ ի՞նչ է արել պետությունը` նույն անասնապահի, հողագործի կյանքը թեթեւացնելու համար, ասենք, որքանո՞վ է նպաստել, որ անասնակերը մեկ դրամով էժանանա, բանկերի տոկոսները նվազեն եւ այդպես շարունակ, որ եկել ու անասունները սպանդանոցներում մորթելն է պարտադիր դարձնում: Առավել եւս, որ նման հավելյալ ծախսերն էլ ավելի են թանկացնելու առանց այդ էլ` անտրամաբանորեն թանկացած մսի գների վրա, ինչը նշանակում է, որ այս հավելյալ ծախսերից հետո տեղական մսի արտադրությունը դառնալու է շատ ավելի անմրցունակ` ներմուծվածի համեմատ: Կարճ ասած, մի կողմից` տեղական մսի արտադրությանն են ծանր հարված հասցնում, մյուս կողմից` այդ ինչպե՞ս են ապացուցելու, որ ներմուծված սառած մսի սպանդանոցային մորթի արդյունք է: Ամեն դեպքում, որ առաջին հերթին այս ամենից շահելու են միս ներմուծող հայտնի օլիգարխները, դա էս գլխից է պարզ:

Բայց ահա նախօրեին ակնհայտ դարձավ, որ անասնապահները միայն սպանդանոցային ծախսերի մասով չէ, որ տուժելու են: Այսպես, փորձելով համոզել, որ մասնավորապես Արմավիրի մարզում չկա սպանդանոցների խնդիր, ինչպես նաեւ, որ այնտեղ մարդկանց չեն խաբելու, մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը միամտաբար ուղիղ եթերում զանգահարեց մարզում գործող սպանդանոցի ներկայացուցչին: Եվ ահա, սպանդանոցի ներկայացուցիչը հրապարակավ հաստատեց` գյուղացուց միսը տեղում կգնեն 2400 դրամով. «2400 դրամ, 3 կիլոգրամ սկիդկա, զամչաստը` ոնց որ միշտ է եղել, ոնց հայաթներում մորթել են, այդպես»:

Թե ոնց են«հայաթներում մորթել», դա այլ հարց է: Իսկ այսպես ի՞նչ է պարզվում. սպանդանոցը, փաստորեն, ոչ թե գյուղացու աչքի առաջ մեխանիկական մորթ անող եւ միսը տիրոջը վերադարձնողի ֆունկցիա է կատարում, այլ` պատրաստվում է դառնալ մսի հիմնական գնորդ: Այն, որ հայաստանյան բոլոր սպանդանոցները (եթե, ի վերջո, ստեղծվի սպանդանոցային ցանց) արագորեն կկենտրոնացվեն մի քանի կոնկրետ ձեռքերում, կասկածից դուրս է: Արդյունքում ունենալու ենք երկրում արտադրված մսի հիմնական մասի (խանութներում վաճառվող ծավալներով) կենտրոնացում մի քանի ձեռքերում: Սա ոչ այլ ինչ է, քան մսի արտադրություն-վաճառք շղթայի միջանկյալ օղակի մոնոպոլիզացում` սանիտարահիգիենիայի անվան տակ: Այսինքն, նախ չնչին եկամուտները կկորցնեն, այսպես ասած, գյուղական «ղասաբները»: Դրանից հետո կգա մի քանի հատով կամ տասնյակով անասնուն գնող եւ խանութներին մի 3-4 հարյուր դրամով թանկ հանձնողների եկամուտների, այն է` աշխատանքի կորստի հերթը: Ընդ որում, կան մի քանի տասնյակով անասուն պահողներ, որոնք այդ միջանկյալ օղակից չեն օգտվում. իրենք են մորթում եւ հանձնում խանութներ: Ահա նրանք եւս ստիպված կմտնեն սպանդանոցներ, եւ աչքի առաջ ձեւավորվող նոր մոնոպոլիան այնպիսի պայմաններ”դեմ կտա՚, որ այդ անասնապահները եւս կգերադասեն ապրանքը տալ սպանդանոցին: Եվ որ կայանալուն պես այդ մոնոպոլիան է ինչպես անասնապահներին, այնպես էլ` խանութներին գին թելադրելու, դա էլ է ենթադրելի: Ու արդյունքում, ինչպես միշտ, տուժելու է ողջ ժողովուրդը` մի քանի օլիգարխի հավելյալ եկամուտի համար:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА