o C     21. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է` 60-ից դառնալով 120 եվրո

23.01.2020 18:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է` 60-ից դառնալով 120 եվրո

Լիտվայի ազգային վիզայի տրամադրման համար հյուպատոսական վճարը կրկնապատկվել է: Նման որոշում է կայացվել չորեքշաբթի անցկացված երկրի կառավարության նիստում, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: 

Թուրքիան մարտից առանց վիզայի ռեժիմ է սահմանելու եվրոպական 6 երկրի քաղաքացիների համար

«Լիտվական վիզա ստանալու համար դիմելու պարագայում հյուպատոսական վճարը 60-ից դառնում է 120 եվրո»,- հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը:

Նման որոշումը հիմնավորվում է հյուպատոսական աշխատանքների ընթացքում անհրաժեշտ ծախսերով: «Դիտարկման և վիզայի տրամադրման համար անհրաժեշտ ժամանակը 2-3 ժամ է, իսկ դրա համար պատասխանատու աշխատակիցների միջին ժամային աշխատավարձը` մոտ 43 եվրո»,- պարզաբանվում է հայտարարության մեջ:

Կթանկանա նաև Լիտվայի հյուպատոսական հաստատությունների կողմից շենգեն վիզայի տրամադրումը: Դրա համար գանձվող գումարը 60-ից կհասնի 80 եվրոյի: 35 եվրոյից 40 եվրո է դարձել 6-12 տարեկան երեխաների համար նման վիզայի տրամադրման գումարը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА